0

Սուրհանդակ բոլոր կարգի սեբաստացիներին․․․

Պայմանավորվենք.

  • մրսել ձմռան ողջ շրջանում, համարենք վաղվանից սկսվող, չի կարելի.
  • տանը, թե դպրոցում, գաղջ օդում երկար թողնել մեզ չի կարելի.
  • կրթահամալիրում մեր տանն ենք ու չենք կարող որպես տնեցի չգործել.
  • կարելի է ու պետք է տնտեսող լինել. մերը մեծ տնտեսություն է՝ յոթ ուսումնական շենք ու մի շինություն (ուսումնական Ագարակը) ջեռուցվում է։

Ջեռուցման մեկնարկը, նրա ռեժիմը որոշում ու կազմակերպում է ուսումնական հաստատության (կրթական օբյեկտի) ղեկավարը, Մայր դպրոցում՝ Մարթա Ասատրյանը։ Կրթական օբյեկտների ղեկավարների ցուցումները, պահանջները բարեխիղճ կատարման ենթակա են բոլորիս կողմից։
Կրթահամալիրի տնօրենը՝ իր գրասենյակով-աշխատակազմով (Էդուարդ Գավարյան, Մկրտիչ Ղազարյան, Պետիկ Գասպարյան, Ռուդիկ Սահակյանց), սպասարկում է ջեռուցման համակարգերը՝ կաթսայատներով, արագ արձագանքում հաստատության ղեկավարների կանչերին, վերացնում համակարգի անսարքությունները։
Ջեռուցման ռեժիմը պիտի ամեն օր գրանցում ստանա՝ գրանցվեն բոլոր բողոքները, ահազանգերը, առաջարկները, ծախսված գազի, հոսանքի, ջրի ծավալը։
Կրթահամալիրի ջեռուցման համակարգերը՝ կաթսայատներով, պատրաստ են շահագործման։ Ջեռուցման պատասխանատուները կրթական օբյեկտների ցերեկային ժամերի համար պարտիզպան-բանվորներն են, գիշերային ժամերի համար՝ բակապահ-պահակները։

Մշտական-ջերմ-հոգատար կապի ակնկալիքով՝ Աշոտ Բլեյան։

(21) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>