0

Ի՜նչ ենք արգելում. ո՜ւմ ենք արգելում… Ի՞նչ է ստացվում…

Գիտե՞ք՝ Դավիթ Բլեյանն ամեն օր ինչ անվտանգ է անցնում իր ննջարանի անկողնուց* մինչև ծնողական սենյակ, մութի մեջ, զիգզագով, առանց պատին-անկյունին-բաց թողած դռանը դիպչելու… Հետաքրքրասեր հայրիկին հանկարծ ցուցադրում, պատմում… Ա՜յ քեզ ներկայացում… ձեռքերը ճակատի ուղղությամբ, առաջ… ցույց է տալիս.
– Որպես եղջյուրներ, պա՛պ, պահում եմ…
– Լավ, հասկացա,- ծիծաղում ենք երկուսով, որ իր նման ընդմիջեցի,- բա քո սենյակի թափթփվածի միջով ո՞նց ես անցնում, եղջյուրներդ էստեղ չեն օգնի…
Ծիծաղն ուժեղանում է.
– Ցույց կտամ, պա՛պ, ամեն ինչ որ իմանաս, շուտ… կծերանաս… Ես լուսնոտ չեմ…

Մարմնակրթության պարապմունքը Մայր դպրոցի մարզասրահում։ Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Արմինեի հետ մի քանի անգամ լսում ենք իր ուսուցիչ Մելինեի բլոգում իր դասընկերների հետ Արևմտյան ռադիոյի հարցախույզն այս… Ի՜նչ ենք արգելում. ո՞ւմ ենք արգելում… Ի՞նչ է ստացվում… Ի՜նչ պատում է, անցումներով, լրիվ ձևավորված լեզվական կառույցներով… Բայց այս վաղուց հասուն մարդը, որ գիտի, որ լուսնոտ չէ, մնում է այնքան նույն երեխան, որ Արմինեի հորաքրոջ  տանը, երեք տղա թոռնիկներին այցելելով, խաղի մեջ հաջողացրել է  թռցնել երկու տարեկան Աշոտիկի ռետինե պուճուր, շատ պուճուր բադիկը…
– Ախր ինչո՞ւ, Դավի՛թ, ի՞նչն է գրավել…
– Уточка-իս հետ պիտի լողամ…
Ու երեկ իրիկունը վերցրեց իր ուտոչկան, ու լողարանում հատուկ ծես էր… Մինչև մահճակալ տարավ ու երկար բաց չի թողնի…
– Հա՛մ բանանն եմ կերել, պա՛պ, համ էլ նոր ծրագրով քանի՜ գործողություն եմ նոր արել… Աչքն առանց իր նոթբուքից կտրելու, խոսում է…
– Դու շուտ ես խառնվում, պա՛պ, մայրիկին մի՛ լսի, ես սոված մնացողը չեմ… Դու էն ասա՝ ո՛նց այնքան ուժեղանամ, որ Արամին (իր դասընկեր, միշտ անբաժան, արջի ուժով Արամ Խաչատրյանը՝ մեր Արտյոմի տղայի) հաղթեմ… հախից գամ…
Ու երանություն է ցուցադրում…

Դորպատի համալսարանի ուսանող Փաշինյան Մարիամը՝ ագարակում…
Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Գևորգ Հակոբյան հորեղբայր մանկավարժն իհարկե ճիշտ դուրս եկավ, նոր մահճակալ ունեցավ Դավիթը, նոր սեղան-աթոռներ, լիքը խաղերի-խաղալիքների-պիտույքների տոպրակներ սենյակից դուրս եկան, բայց թափթփվածությունը ողջ սենյակով, մահճակալի ոտի տակից սկսած, նույնն է, կարծես հատուկ հետևում է սրան Դավիթը… Ի պատիվ իրեն՝ ուսումնական ճամբարի երրորդ շաբաթի վերջին օրերին մայրիկի-Լուսինե Փաշայանի գերազանցիկը իրենից կախվածը արեց, «Դիջիտեք» ստուգատեսին տեսեք քանի՜ աշխատանք ներկայացրեց: Դավիթ Բլեյանի բլոգում՝ պատշաճ ներկայացված, համագործակցային… Հիմա էլ անհամբեր սպասում է իր մրցանակին…

Դպրոց-համագործակցություն-նորարարություն… Իմ երեկվա գրին, հրապարակված փետրվարյան օրացույցին նայողը կտեսնի՝ այսպիսի օրակարգով կրթահամալիրի նոր տարվա գործունեության կազմակերպման վճռականությունը… Եվրասիա համագործակցության հիմնադրամի քաղաքացիական հասարակության կամուրջի աշխատանքներին մենք մասնակցում ենք որպես հրավիրված զեկուցող՝ առաջին դեմքով… Մեր հեղինակության մասին է խոսում, որ մեր ներկայացմանը հատկացված ժամանակը մասնակիցների պահանջով կրկնապատկվել է… Մեր փորձի տարածման արտագնա խողովակների և կրթահամալիրում օրացույց դարձած փոխանցման աշխատանքների գործածումը հնարավորություն կտա բաց-մատչելի գործընկեր դառնալ մեզնով՝ մեր մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար՝ ուսումնական հաստատություն կլինի, թե նախաձեռնող խումբ քաղաքացիների՝ մեծ-փոքր-անհատ, հայտնի-հեղինակավոր թե սկսնակ-անփորձ… Մեր մոբիլ ստեղծականությունը քննություն կբռնի ամեն անգամ. սեբաստացի ուսուցիչներից-սովորողներից՝ անհատ և խումբ, դասընթաց, լաբորատորիա, ակումբ՝ ով պահանջարկ ունի, պահանջվում է նախաձեռնություն և շնորհ՝  փոխանցման կամուրջները գործածելիս, նախապատրաստմամբ, բուն շփումը ուսումնական դարձնելու հենց փոխանցողի համար, սովորել սովորեցնելով, շարունակ առաջինը լինելով սովորելու մեջ…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Այս օրերին ես իմ ողջ իրավական ուժով տնօրենի, իմ հեղինակությամբ-պատասխանատվությամբ տիարի վերադառնում եմ նորից ստեղծագործ աշխատանքի՝ հեղինակային մանկավարժության կազմակերպման կարգապահությանը՝ սեբաստացի սովորողի թե ուսուցչի, բոլոր մակարդակներում… Ամենամեծ թշնամիները մեր կարող են լինել բովանդակազուրկ ձևականությունը, կեղծիքը որևէ…

Հայաստանյան հասարակությունն սկսում է բացահայտել իր համար հինգ երեխայի մայր, 37-ամյա, «անսովոր կինո նկարող» (ո՞ւմ ձևակերպումն էր՝ հայաստանյան նո՞ր կինոգործչի), անսովոր՝ տաղանդավոր կնոջը՝ Մարիա Սահակյանին, ու գնահատել նրա կորուստը։ Լիլիթ Բլեյանն է դա անում՝ իրեն յուրահատուկ ազնվությամբ և խորքով… Անհատական կորուստ է դառնում քեզ մինչ այս անծանոթ ժամանակակցի-հասակակցի մահը… Սա նաև մահի ժխտում է, մահը որպես երրորդ ծնունդ ընկալումը… Տեսեք, երբ Սանահին գյուղում կհանգչի Մարիան մեր, հաջորդ օրը՝ փետրվարի 3-ին, կինոսերները կծափահարեն տաղանդավոր արվեստագետին, մարդուն…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1286

* Անկողին – ըստ Հրաչյա Աճառյանի՝ «ընկողմանիլ» և «կող» բառերից, բերում տարբեր աղբյուրների ստուգաբանություն, ինչպես՝ «անկումն ողին» (ողին ընկնելու տեղ), «ան (մեջ)-կողին» (տեղ կողի համար), մեկ+կողին (մեկ հոգու պառկելու տեղ)։

(167) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>