0

Ապրիլմեկյան սուրհանդակ

Ապրիլի 1-ին վերսկսվում են գարնանային արձակուրդով, ուսումնական ճամբարներով ընդհատված ուսումնական պարապմունքները։

Մեր ուսումնական տնտեսությունը՝ շենք-շինությունները՝ իրենց սրահներով-կաբինետներով, փակ լողավազանը, բակ-պարտեզները, Ագարակը, խնամքով-մանրամասնությամբ պետք է պատրաստել ապրիլմեկով սկսվող նախագծային շաբաթին։

Մարտի 30-ի շաբաթ օրն աշխատանքային է դպրոցների ղեկավարների և այն խմբերի համար, որոնց կկարևորեն դպրոցների ղեկավարները։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել և սովորողներին։ Օրվա վերջում՝ ժամը 2-3-ի ընթացքում, կրթահամալիրի տնօրենը, փոխտնօրենները շրջայց են կատարելու. դպրոցների ղեկավարները, ուսումնական կենտրոնների պատասխանատուները ներկայացնելու են իրենց ղեկավարած տնտեսության պատրաստության վիճակը։

Եվ ուսումնական աշխատանքների մեր պատրաստության մասին։

Կարևոր եմ համարում, որ մարտի 27-ի գրով իմ կարևորած երեք հարցադրումները անհատապես հասնեն նաև սովորողներին, ծնողներին։ Պետք է ապահովել, որ ուսումնական աշխատանք դառնա ընթերցումը սովորողի համար՝  սկսած երրորդ դասարանից։ Ես պատրաստ եմ պատասխանելու յուրաքանչյուրի հարցին՝ հեռավար, թե պայմանավորված հանդիպումով, բայց պետք է յուրաքանչյուրը նախ՝ հաստատի, որ սա իր ընտրությունն է, իր աշխատանքը, իր դպրոցը։

Խնդրում եմ տեսանելի դարձնել դպրոցներում այս օրերին գերակա համարվող աշխատանքները՝

  • ուսումնական բլոգների ուսումնասիրություն-համապատասխանեցումը (հիշեցնում եմ ուսուցչի բլոգին ներկայացվող պահանջները, սովորողի բլոգին ներկայացվող պահանջները).
  • ապրիլի 1-5-ի ուսումնական նախագծերի հրապարակումը, նախագծային խմբերի ձևավորումը.
    կիրակնօրյա իմ ընթերցարանը թող լինի դպրոցի ղեկավարի կազմած տեղեկանքը դպրոցում իրականացվող ուսումնական նախագծերի, ձևավորված նախագծային խմբերի մասին՝ իր նկատառումներով և ակնկալիքներով.
  • ապրիլի 26-27-ի պատրաստությունը՝ ուսումնական նյութերի փաթեթի, կլոր սեղանի ներկայացման, հոդվածի հրապարակում, հեղինակային կրթական բաց ցանցի ձևավորման աշխատանքներ…

Դե, իսկ ապրիլի 1-ը հեղինակային կրթական ծրագրով՝ ուսումնական օրացույցով, ուսումնական պլաններով, նախագծային ուսուցման ստուգատեսի առաջին օրը հումորի ու ծիծաղի  միջազգային օրն է, իսկական ռոդարիական տոնի առիթ։ Ով այնպիսի սուտ ասի….

(307) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>