1

Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով…

Ջեկ Ման կամ Մա Յուն՝ «Alibaba Group» ընկերության հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է… Երաժիշտների ընտանիքում ծնված, անգլերենի ուսուցիչ և պետական ծառայող աշխատած այս մարդը, ի վերջո, ստեղծեց «Alibaba»-ի պես հսկա՝ համեմատելի «Amazon»-ի հետ… Ինքն իրեն կերտած մարդու մի քանի խորհուրդներից իմ կիրակնօրյա գրի համար առանձնացրի այս մեկը՝ «Իսկական գործարարը թշնամիներ չունի»։ Ով հասկացավ սա, նրան ոչ ոք չի կանգնեցնի… Իմ կիրակնօրյա ընթերցարանի նախաբան-գիրն ավարտեմ նույն Ջեկ Մանի մի այլ խորհրդով՝ «Աշխատանքին մեր վերաբերմունքը և կայացրած որոշումներն ավելի կարևոր են, քան մեր ընդունակությունները»…

Բա՜… Աշխատանքի նկատմամբ հայոց վերաբերմունքի՝ ասել է թե փինաչիության հաղթահարումը ազգային առաջնահերթ խնդիր է յուրաքանչյուր դեպքում՝ հողի վրա ապրող մարդու, որը համոզված է, որ ինքը երկրագործ է, հողագործ, այգեգործ, անասնապահ… մեկ է… Չէ, ախպեր ջան, պիտի սովորես ամեն օր, որ դառնաս… Շինարարի՝ մուրճը, ծեփիչը (մալա), վրձինը, … ձեռքը բռնածի, ում թվում է, թե ինքը սրանով ամեն ինչ կարող է… Չսովորող մարդը մեզանում տեսակ է ստեղծում… Մարդուց քաղաքացու մշակումը նույնպես վերաբերմունք է պահանջում…

Սահմանադրությունը ոչ թե անկատար է, այլ չի գործում: Ստեփան Դեմիրճյանի այս պարզ ձևակերպման հիմնավորումն Ազգային ժողովում նրա կարճ ելույթն է: Տեսեˊք:

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթը ներկայացնում եմ ամբողջականության և չեզոքության ապահովման համար: Եթե կիրակնօրյա ընթերցանության հնարավորությունն էլ բաց թողնի օրագրի իմ ընթերցողը, էլ ե՞րբ…

«Ռուսաստանի վատ վիճակը Հայաստանի համար շանս է, և այդ շանսը պիտի օգտագործել»,- պնդում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Տեսանյութի ընտրությունը հիմնավորված է. ես ուշադիր եմ այս ինքնիշխան, ակտիվ, քաղաքական մտածողություն ունեցող տնտեսագետի ելույթներին: Այս մեկը՝ դրանց թվում:

Դավթի հերթական Բարձունքի հաղթահարումը Թեժառույք: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Եվ, իհարկե, սեպտեմբերի 21-ի առիթը. անցած շաբաթը ներառում է մեր պետական անկախության տոնը, և կիրակնօրյա իմ ընթերցարանը սա շրջանցել չի կարող: «Ինքնիշխան պետություն կառուցելու պայմանական այս էտապում հայերը չունեն այդ ներուժը»… «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի խմբագրականն էլ այս շարքում է՝ այլ ռակուրսով: Տարբեր մարդիկ են, ու հետաքրքիր է, կկարդացվե՞ն միասին: «Եվ հիմա, անկախությունից 24 տարի հետո, Հայաստանը ոչ երազային է, ոչ էլ հոգեկան, եւ բնավ նպատակ չունի դիակներ ընդունող գերեզմանոց դառնալու: Հայաստանը իրակա՛ն երկիր է, ապրող, շնչող, սիրող, ատող, տագնապող, հաղթահարող սովորական երկիր, որը պետք է սիրել ու պաշտպանել, տքնել, աշխատել, պայքարել եւ արարել: Ուրիշ ելք չկա: Սա՛ է մեր երկիրը, իրական Հայաստանը: Եվ իրականը միշտ «տարբեր է (…) մեր երազէն,- աւելի՛ լաւ»: Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հարցազրույցը ամբողջացնում է այս թեման… «Հայաստանի ինքնիշխանության գլխավոր մարտահրավերը պառլամենտարիզմի չգոյությունն է»:

Ինձ համար հեշտ չէր իմ հարյուր տարվա ընկերոջը՝ Սմբատ Հակոբյանին, այս վիճակում լսելը… 1990 թ.-ի Գերագույն խորհրդի պատգամավոր Սմբատ Հակոբյանին ես վերջին անգամ հանդիպեցի սեպտեմբերի 19-ին՝ Հայաստանի ԳԽ քսանհինգ ամյակի առիթով հավաքին… Այսպիսի քստմնելի հերթական արարքի դեմը եթե չառանք… Սմբատն ուժեղ անհատականություն է, ինչ լա՜վ է, որ ապաքինվում է, ուժ գտավ մեզ դիմելու համար…

4-5-րդ դասարանների սեբաստացիների մի խումբ սեպտեմբերի 26-ին հաղթահարեց Մայրավանքի բարձունքը: Լուսանկարները՝ Տաթև Աբրահամյանի:

Հավատի զարմանալի ազդեցությունը առողջության վրա… Թող Աշոտ Տիգրանյանը չարձագանքի, տեսնեմ՝ կկարողանա՞: Ասել, որ ես լուրջ եմ վերաբերվում իմ օրագրում տեղ գտնող նման հրապարակումներին, նշանակում է ոչինչ չասել… Մեդիան մեր կյանքում իր ազդեցությունն ունի, և ես իմ գրավոր խոսքի մեջ գործածում եմ այն: Ես իմ կյանքով, իմ երկարակեցությամբ գիտեմ հավատի դրական ազդեցության մասին… Այսքան՝ վաթսուն երկա՜ր ու ձիգ տարիներ, ո՞նց կապրեի… Ես ոչ միայն ուզում եմ, որ եթե ոչ իմ չափ՝ հարյուր քսան և ավելի տարիներ ապրի ընթերցողն իմ օրագրի, դե, գոնե հարյուր տարի՝ առողջ, առանց իր հարազատներին-մերձավորներին-սիրելիներին հոգս դառնալու: Ահա և ձեզ դրա համար 10 ոսկե կանոն: Գործածեք այս՝ իմ կողմից փորձաքննության ենթարկված կանոնները՝ փաթեթով…

Նունե Մովսիսյանըmskhfilms-ը, «Դպիրը» մարաթոնի մեջ են. ընթերցողի շահը չէ՞։

#460

(310) դիտում

Մեկ կարծիք Թշնամիներից ազատվելու ճանապարհը՝ փաթեթով… նյութին

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>