0

Ցանցով, պարտեզով, փառատոնով, ճամբարով… հեղինակային-կրթական…

Լավ է, որ չորս սեբաստացիների մայրիկ, կրթահամալիրի հեղինակած մանկավարժությամբ խանդավառ Աննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, «Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ մեզ համար նոր կարգավիճակով, իմ հրավերով պաշտոնական այց է կատարում կրթահամալիրում, անցնում Հյուսիսի դպրոց-պարտեզով, որտեղ հիմա իր չորս տարեկան դարձող Արփին է… Ու բացահայտում լրիվ նոր աշխարհ՝ Գրիգոր Խաչատրյանի կնքած Artասահման, լեցուն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի տարատարիք սովորողներով, հաստատակամ բանգլադեշյան գրանցում ստացող փառատոնյան նոր-սիրելի նախագծերի մեջ ճանաչում կրթահամալիրի ավագ դպրոցի նոր ֆոլկ բենդին… Լավ է, որ Աննա Հակոբյանը արվարձանում կրթական պարտեզին նայում է Հյուսիսի նորաբաց տանիքից, որտեղ 4-րդ-5-րդ դասարանցիների մի խումբ, որ հիմա Արատեսում գետի գյոլեր է ստեղծում, «Դեպի լյառն Մասիս» հարթակ է ձևավորում։ Հետո հայտնվում է կրթական պարտեզի արևելյան հարթակում, նրա արևելք-արևմուտք ճառագայթով տեսնում մեր կրթահամալիրի նոր իրագործումները՝ Ուսումնական ագարակի ընդարձակում՝ հնգամարտի ժամանակակից միջավայրի ներառումով, խաղողի նոր դաշտեր ամայի տարածքներում, խաղողի և գինու մշակույթի ներմուծում հեղինակային մանկավարժություն… Ի՜նչ նոր, եթե 2018-ի ապրիլից սկիզբ առած փոփոխությունների կենտրոնում իրական-մարդն է, բնակավայրի մշտական բնակիչը…

Լավ է, որ հիշում է սիրելի Աննան, որ իր ոտքերի տակ փռված պտղատու բաց այգիները իր հիշողության մեջ մնացած անտեր աղբանոցն է, տեսնում է, որ կրթական կասկադը, ազատված բոլոր տգեղ զաբորներից ու վտանգավոր հենապատերից՝ ամբողջական ներառական բնակելի-ուսումնական բաց աշխարհ է՝ բոլորինը ու յուրաքանչյուրինը, սովորողներինը՝ անկախ ուսումնական հաստատության պատկանելիությունից, բնակչինը՝ անկախ Բլեյանի ու նրա մանկավարժության նկատմամբ ունեցած վերաբերմունքից… Ու կարելի է հասկանալ Աննայի անկեղծ զարմանքը.
– Չեմ հասկանում, պարո՛ն Բլեյան, այս ամենով՝ ակնհայտո՞վ…  կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվե՞լ քաղաքային իշխանությունների կողմից:
Դա տեսնում է, կարող է տեսնել յուրաքանչյուրը… Համեցեք, սրա համար նաև հատուկ-հերթական հրավեր-առիթն ենք ստեղծել, կրթական պարտեզում հունիսի 28-ի կլոր սեղանով…

Շրջայց կրթահամալիրի Հյուսիսում:

Իսկապես, ի՛նչն է խանգարում մեր՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի նախաձեռնող կրթահամալիր-հավաքանու նման անանձնական նվիրմանը, երբ շինություններն ու հողերը չեն փոխում իրենց պատկանելությունն ու կարգավիճակը (հողը՝ քաղաքային-համայնքին, շենք-շինությունները՝ պետական, իրավակազմակերպման ենթակայությամբ՝ մի խումբը 30 տարի  կրթահամալիրի կազմում է՝ ՀՀ ԿԳՆ ենթակայության, մյուս խումբը՝ թիվ 181 դպրոց, թթ 93, 95, 76 մանկապարտեզներ, ուզո՞ւմ եք՝  Երևանի քաղաքապետարանի նորաստեղծ կրթահամալիրի կազմում, չե՞ք ուզում (ընդամենը հիմնավորված առաջարկում ենք)՝ նախկինի պես՝ էլի քաղաքային համայնք ենթակայության ՊՈԱԿ-ի կամ ՀՈԱԿ-ի… Բայց կանաչի ու խնամքի մեջ, երեխաներին, սովորողներին, նրանց ուսուցիչներին ու ծնողների չանջատող, սևի-սպիտակի չբաժանող… լեն ու ազատ, մարդավայել միջավայրում… իրական-իսկական կրթական պարտեզում…

Սիրելի Աննայից իր զարմանքը մնաց, հենց սա է մոմենտը, ու պատրաստակամությունը՝ իր նոր կարգավիճակի հարգմամբ, աջակցելու կրթահամալիրի ներկայացրած յոթ հրաշալիների իրագործմանը… որպես ուսումնական նախագծեր՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների ձեռքերով… Ուրիշ ինչպե՞ս… մենք հանրային տարածքներ-հարթակներ ենք ստեղծում՝ որպես կրթական համայնք ու կիրթ հասարակություն… Շնորհակալ եմ, մի՛շտ սիրելի Աննա… Կհանդիպենք մեր  Ուսումնական ագարակում, Սևանի, թե Արատեսի ամառային ճամաբարներում, կընդունենք ՀՀ վարչապետի տիկնոջ, «Իմ քայլը» հիմնադրամի նախագծերի մասնակիցներին Երևանի փառատոնային հարթակներում…

«Բանգլադեշը 100 սովորողի աչքերով». նախագծի ընթացքի ներկայացում Ռոբերտո Ռավալիին:

Ոչինչ, որ Կրթական պարտեզի արևելք-արևմուտք կամ Սարալանջով հյուսիս-հարավ՝ Մայր դպրոց՝ Շուշան Փաշինյանի դպրոց չհասանք, ու Բաբաջանյանի վերնանցումով՝ մեր Արևմուտքը՝ սեբաստացի շրջանավարտ Աշոտ-Մարիամ Փաշինյանների նախակրթարանը՝ ծածկած  լողավազանով… Մարիամի սիրելի Ագարակը՝ ձիավարժարանով… Մյուս անգամ, որպես մեր կրթական համայնքի մշտական-իսկական անդամ, համեցեք ցանկացած առիթով ու խմբի հետ…

Լավ է, որ Բլեյան կրթական ցանցն «Ուսումնական ամառ» նախագծով ցույց է տալիս իր հանրային գոյությունը, կապը, պահանջված լինելը… ու նվաճում է նոր հարթակներ. մեր ամենատարբեր նախագծերով մեզ են միանում նորանոր խմբեր…
Երեկ ՀՃՇ ազգային համալսարանում հանդիպեցինք «Արատես կարմիր ծաղիկ կամ ծաղկող Արատես», «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի մասնակիցներին, իսկ իրիկունը իմացանք, որ քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է իր ուսանողներով միանում… Իջևանից վերադարձած Ալիսն ու նախնագծային խումբն էլ ներկայացնում են, որ իջևանյան փառատոնային հարթակը, որ համակարգում է Գոռ Դավթյանը, նոր հավես է Իջևանի համալսարանում…

Ես մոտենում եմ «Հացին երգը» ժողովածուի «Ճարակում»-ին։

Ջինջ գիշեր է: – Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կու լա…

Կարդացեք հիմա ինձ հետ… Այսպիսի՜ Վարուժան…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1699

(185) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>