1

Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է…

Սրա ժամանակն է։

Վերադառնանք Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստին. մեջ եմ բերում.

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Սերժ Սարգսյանին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդին,  Ծաղկաձորում  առաջադրել է  ՀՀ վարչապետի թեկնածու կուսակցության խորհուրդը, ոչ խմբակցությունը… Ուրի՛շ Հայաստանի պահանջով Սերժ Սարգսյանի այսպիսի հրաժարումը իր՝ վարչապետի գործունեությունը շարունակելու, Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի կառավարումը շարունակելու անհնարինության արձանագրումն է, այո, քաղաքական կապիտուլյացիան։ Հանրապետական կուսակցությունը այլևս ընդդիմություն է և կարող է իշխանության հավակնել միայն ԱԺ համաժողովրդական ընտրություններով։ Հիմա Ազգային ժողովը իրավական ձևակերպում է տալիս միակ, հայտնի, ժողովրդի, նրա հրապարակի ուղիղ իշխանությանը։ Սրանով հնարավորություն՝ իր ձևավորած գործադիրով՝ վարչապետով, ժամանակավոր կառավարությամբ, ընտրությունների կազմակերպում (Նիկոլի ձևակերպումն է), և պատասխանատվություն՝ ժողովրդի իշխանությունը ազատ, արդար, ԱԺ հավաստի ընտրությունների միջոցով վերականգնման։ Սա բացառում է որևէ ուրիշ թեկնածուի առաջադրումը։ Նիկոլը չի կարող մրցակցային քվեարկությամբ ընտրվել. սրանով նա կմասնակցի էլի թավշյա, բայց նենգ՝ խարդավանքով թավշյա հեղաշրջման։ Ու Հրապարակը Նիկոլին դա թույլ չի տա։

Հայաստանում այսօր կա մի լեգիտիմ իշխանություն՝ ժողովուրդն իր Հրապարակով, ուղիղ եթերով, ուղիղ հեռարձակմամբ։ Ժողովրդի ինքնիշխանությունն ընդունող ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պիտի գա, բարձրանա բարձր հարթակ և իր «այո»-ն ասի։ Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է։ Սրանով ժողովրդի առաջ նա  անհատապես ազատվում է իր քաղաքական մեղքից, իրավունք ստանում քաղաքական գործունեության, այդ թվում՝ իր ազատ ընտրած կուսակցության միջոցով ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու։ ՀՀ Սահմանադրության և Օրենքի շրջանակում։

#1357

(151) դիտում

Մեկ կարծիք Այո-ն՝ այո, ու ոչ-ը՝ ոչ։ Սրանից ավելին չարից է… նյութին

  • Հերմինե  գրում է:

    Միանում և ստորագրում եմ յուրաքանչյուր նախադասության տակ:

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>