0

Գրագիտությունը՝ որպես ուղիղ ճանապարհ ազգային համաձայնության

Քանի որ ազգովի մեր Ամուլսարի հետ կապված մի քանի փաստաթուղթ ենք կարդալու, իմ բլոգում իմ ընկերների աջակցությամբ հավաքում եմ ազգային ընթերցարան։

Ընթերցանության համար որպես շաբաթվա նյութ՝ ներկայացնում եմ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման պայմանագիրը՝ հավելվածներով։
Առիթը դարձավ ՖԲ ընկերոջ մի գրառումը պայմանագրից՝ հոդված 9-ի մեջբերումով.
Պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը կատարվում է դատական կարգով:

Շնորհակալ եմ Մարթա Ասատրյանին աջակցության համար։

Ամուլսարի մասին ամբողջական ինֆորմացիա կարելի է գտնել  Հայկական բնապահպանական ճակատի կայքում:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով պետք է ազդակիր բոլոր համայնքների համաձայնությունն ունենան, կազմակերպեն հանրային լսումներ։ Ջերմուկին և Գնդեվազին, որպես ազդակիր համայնք չեն դիտել։ Սարավանում և Գորայքում գյուղացիների համար ջերմոցներ են վերանորոգել, հացի փուռ, կարի արտադրամաս: Գյուղացիներ կան, ովքեր վաճառել են իրենց ծիրանի այգիները:

Այս տեսանյութն եմ առաջարկում նայել,  որտեղ իրավական կողմն է ներկայացվում խնդրի:

Կառավարության նիստերում Ամուլսարի մասին

(6) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>