0

Ուսումնական տարին մեկնարկում է ստեղծագործական հավաքով

Նամակ-հրավերներ

ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Հարգելի նախարար
Հարգելի պարոն Սինանյան

Կրթահամալիրում ուսումնական ամառը՝ երևանյան, Արատեսի և Սևանի «Ժայռի» բաց ճամբարներով, ուշագրավ է նաև իր միջազգային նախագծերով։

Երեկ Մոլդովայից՝ Վադուլ լուի Վոդեի միջազգային պատանեկան խաղաղության ամենամյա ճամբարից, վերադարձավ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանի քաղաքագետների խումբը՝ հասարակագետ երկու ուսուցչի ղեկավարությամբ։ Խումբը ճամբարի հրավերն ստացել էր գործընկեր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» աջակցությամբ։

Վրաստանի Կախեթից վերադարձավ կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների վրացախոս սովորողների 30 հոգիանոց խումբը, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատան հրավերով, կրթահամալիրի վրացերենի ուսուցչի հետ մասնակցում էր Մանավիի «Ապագայի» միջազգային ճամբարին։

Կրթահամալիրի միջին դպրոցի սովորողների խումբը երկու ուսուցչի ուղեկցությամբ, այս տարի՝ 8-րդ անգամ, մասնակցեց ՆԱՍԱ-ի՝ Թուրքիայի Իզմիրի տիեզերագիտական ճամբարին։ Մեր խմբի սովորողներն ու ուսուցիչները ճամբարի տպավորություններին Ստամբուլում մեր գործընկեր Բոմոնթի վարժարանի, տնօրեն  Գարեգին Պարսամյանի անմիջական ղեկավարությամբ,  ընդունելությունից, ճանապարհումից երկու անմոռանալի օր, հաստատուն դարձած ընկերություն են  գումարել։ Իսկ Երևանում մեզ այցելեցին Ստամբուլի Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գյույումճյանը և «Արաս» հրատարակչության տնօրեն Արտաշես Մարկոսյանը՝ քննարկելու հեղինակային կրթական ծրագրով մեր գործընկերության 2019-2020-ի օրացույցը։

Ակտիվ էին Փարիզի «Նոր Յառաջի» նախաձեռնությամբ Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ սկսած հանրակրթական կամուրջները. հունիսին Փարիզից վերադարձած սեբաստացիները մեծ ոգևորությամբ Երևանում ընդունեցին Մկնիկներին, կազմակերպեցին իրենց համատեղ ուսումնական ճամբարը կրթահամալիրի Արատեսում, Սևանի Ժայռում, Երևանում։

Հուլիսի 3-10-ը  ԼՂՀ ԿԳՍ նախարարության հրավերով կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիների մեծաքանակ ջոկատը Նոր Այգեստանում՝ Բալուջա գետի ափին, մասնակցեց «Ասպետ» ռազմամարզական ամենամյա ճամբարին, այս տարի՝ 7-րդ անգամ։ Իսկ օգոստոսի 14-18-ը կրթահամալիրի Սևանի «Ժայռում» և Արատեսում կազմակերպվեցին Արցախի հետ համատեղ ճամբարները, որոնց մասնակիցները սեբաստացիների, նրանց ապարանցի, աշտարակցի հասակակիցների հետ Ստեփանակերտի, Ասկերանի շրջանի սովորողներն էին իրենց ուսուցիչների հետ։

Նախագծերին, դրանց լուսաբանմանը, արդյունքներին կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներոմ, սոցցանցում։ Նախագծերի հաշվետվություններն ու զարգացումը 2019-2020-ին կներկայացվեն 2019թ. սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսուցման ստուգատես-սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքին։ Ձեզ սիրով հրավիրում ենք։

 

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյան

Հարգելի վարչապետ.
Հարգելի նախարար.

2019-2020 ուսումնական տարվա առաջին շաբաթը՝ սեպտեմբերի 2-6-ը, կրթահամալիրի ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով, նախագծային ուսուցման ստուգատես է, սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքը։ Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու սեպտեմբերի 4-ի՝ կրթահամալիրում ամենամյա կրթական շքերթին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների 1-ին դասարանցիների, 5 տարեկանների տոնախմբությանը, ծանոթանալու հանրայնացվող ուսումնական նախագծերին, այդ թվում՝ նաև կրթահամալիրի զարգացման ծրագրով 2020-2022 թթ զարգացման ծրագրով որոշված հրաշալիների նախագծերին, նրանց այսօրվա վիճակին և խնդիրներին, ամառային և շուրջտարյա բաց ճամբարներին, միջազգային նախագծերին։ Մեր անընդհատ զարգացող, շարժվող բաց աշխարհը, մանկական, պատանեկան խանդավառությունը  կոգևորեն Ձեզ։

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, սեբաստացի պատանիների և ուսուցիչների տպավորիչ խումբը կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի ղեկավարությամբ կնվաճի Արագածը, այլ խմբեր կծանոթանան նվիրյալ գիտնականների հետքերին, կճամփորդեն ընտանեկան նախագծերով կանցնեն Գիտելիքի օրվա քաղաքով։

 

ՀՀ մարզպետարանների կրթության վարչություններ

Հարգելի գործընկեր.

Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով 2019-2020 ուսումնական տարին կրթահամալիրի դպրոցներում սկսվում է նախագծային ուսուցման ստուգատեսով, սեպտեմբերյան ստեղծագործական ամենամյա 14-րդ հավաքով։ Սեպտեմբերի 2-6-ը կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ներկայացվում-հանրայնացվում են ուսումնական տարում, առաջին շրջանում իրականացվող ուսումնական բաց, համագործակցային նախագծերը, ճամբարները, Բլեյան բաց ցանցի ուսուցիչների  վերապատրաստման նախագծերը։  Հրավիրում ենք մարզի դպրոցների ղեկավարների, ուսուցիչների խմբին մասնակցելու ուսումնական նախագծերի ներկայացման-քննարկմանը, ներկայացնելու համագործակցության իրենց առաջարկները։ Մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում:

Հավաքի ամենօրյա ծրագրերին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, հավաքի, ուսուցիչների, սովորողների բլոգներում։

 

(17) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>