0

Պատանի քաղաքագետները հրավիրում են

2019թ. օգոստոսի 19-24-ը կրթահամալիրի ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբը Մոլդովայում՝ Վադուլ լուի Վոդե քաղաքում, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Ստեփան Գրիգորյան) աջակցությամբ մասնակցելու է խաղաղության պատանեկան միջազգային ճամբարին։ Խումբը ղեկավարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ Աշոտ Տիգրանյանը, Լիլիթ Յախինյանը։

Մինչև ճամբար մեկնելը սովորողները հանդիպում են քաղաքական, հանրային գործիչների, քաղաքագետների հետ, հարցերով-քննարկմամբ պատրաստվում պատշաճ ներկայանալու-մասնակցելու ճամբարային քննարկումներին։ Հանդիպման աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հանդիպումը կարող է կազմակերպվել կրթահամալիրում կամ պարապմունքը վարողի նախընտրած այլ վայրում։

Նախորդ հանդիպում-նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հարգելի բարեկամ, եթե կարող եք աջակցել մեր պատանի քաղաքագետներին, ուզում եք հանդիպել նրանց, գրեք՝  [email protected], զանգեք 043145823 համարով։

(46) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>