0

Ահա կը նստիմ, ու նըվագներս կը ծընի՜ն…

Սա էլ եղավ 1698-րդը նախահոբելյանական գիրն իմ՝ որպես պատում…

Այս օրերին տարբեր առիթներով վերադառնում ենք քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնին՝ նրա այս կամ այն նախագծին, նախագծային հարթակին… Երեկ՝ օրվա վերջին, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանի հարսանքատուն դարձած թանգարանում… Առավոտվա՝ Աշտարակով Ազնիվի, Հասմիկի առաջնորդած նախագծով՝ «Խշշանով դեպի հարսանիք», Քասաղից սկիզբ առնող ու ամեն այգի սնուցող… Աշտարակի՝ ժիր այգեպանի կալվածք, Արագածոտնի աչք դարձնող ջրանցքի՝ իր առուներով անհամար, բանգլադեշի մեր ճամբարականների քայլքի, թանգարանի մուտքի, տպավորիչ վիշապաքարերով եզակի ջրափի գոյության չմարող արձագանքներն են… Մենք, Վիգեն Ավետիսը վկա, ձևավորում ենք հուլիսի 3-ին հայտարարված քանդակների հրավառություն՝ «Գետը բնակավայրում» նախագծի պատվերը, որպես ներփառատոնային կապ նախագծերի, որպես շարունակական ուսումնական աշխատանք՝ նոր վիշապաքարեր, խորհրդանիշներ, ցուցանակներ, ստելաներ, գետի-ջրի հետ մարդու հանդիպման անկյուններ… Պիտի տեսնենք, չէ՞, այս հանդիպումներից-առանձնացումներից պիտի փոխվի մեր այսօրվա պատահական-վայրենի վերաբերմունքը ջրին, նրա ստեղծած հովիտներին, բնաշխարհին, մեր կենցաղին այդ ջրի ափին… Թվարկում ենք «Գետը բնակավայրում» նախագծով փառատոն բերված գետերը՝ Հրազդան, Քասախ, Աղստև, Գետիկ, Եղեգիս՝ իր Արատեսով, Արփա, Արգիճի… ու մեկ էլ՝ Քնարիկը Ներսիսյան, իր խղճով… Հայկուհու Շադրլու ջրանցքը հանկարծ չմոռանանք… Կարող է, չէ՞, դա լինի վիշապաքար մի, որ դրվի Փարաքարի՝ Էջմիածնի խճուղին հատող հայտնի-անկյունում՝ որպես օրերս ՀՀ կառավարության հաստատած՝ Փարաքարի բիոլճակի վերակառուցման սուբվենցիայի ծրագրին նվիրված, որպես նաև Հայկուհու առաջնորդությամբ սեբաստացիների նախագծային ուսուցման, տարածման, հետևողականության, ինչպես նաև Փարաքար համայնքի հետ արդյունավետ համագործակցության պտղաբերության… մի ուղեցույց՝ Հայկուհուն և մեզ բոլորիս, որ այդպիսի բարեխիղճ հետևողականությունը պտղաբեր կլինի և «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով… Մեր դպրոց բնության գրկում Արատես գնում են սեբաստացի 2-5-րդ դասարանցիները, ինչպես Երևանի կրթահամալիրի բանգլադեշում են առանց տարիքային սահմանի-պատերի։ Ու այս օրերի իմ գլխավոր հոգսը Արատեսում լողափերի ստեղծումն է՝ Արատես գետում, նրա վտակներում, նաև մոբիլ բանգլադեշյան լողավազանով, անվտանգ, հիգիենիկ ու հետաքրքիր լողափեր…

Ամառային ճամբարը արևմուտքում:
Լուսանկարները՝ Դիանա Ղազարյանի:

Այսպիսի հայտ… Հուլիսի «Արատես կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծին զարդ-ընդառաջ, սկսում են Հարավում Արշակն ու իր ընկերները, Հյուսիսում առաջ են ընկնում… Կարևորը՝ որ հուլիս-սեպտեմբերը դառնա մեր մուսաների շրջան՝ տարատարիք սեբաստացիների ուսումնական ամառվա…

«Այրուձիի» հայտնի Գագիկ Փարադյանի նվիրած Խզբզի ու գեներալ Մանվել Գրիգորյանի նվիրած մեր Գեներալի՝ մեզ նվիրած ծնունդ քուռակին՝ մեր ուսումնական ագարակում, մեր կրթական պարտեզում ծիսական կարգ չպիտի՞ մատուցվի, Աննա Երիցյան ու «Ակներ», որ երեկ ձեր հարսանյաց մկրտությունը ստացաք Աշտարակում ձեր տարազով… Այսպես տարազով դեռ քանի՜ ծնունդ կունենանք մեր ընդարձակվող Ագարակում, ու ամեն ծննդի հետ թող այդ ծիսական արձագանքը շարունակվի… Ապրող սեբաստացի համայնքն իր ծիսականությունն է ստեղծում… փոխանցում… Ինչպես աշխատանքային այցով երեկ սեբաստացի աշխատողների մեծ խումբ, 2-5-րդ դասարանցի սեբաստացիներին ընդառաջ, Արատեսի բնության գրկում մեր դպրոցը պսակեցին լողափով-լողավազանով, սկսվեց Արատեսի ու նրա վտակի վրա գյոլերի կառուցումը, ցնցուղներ դրվեցին ներսում, դրսում, մեր  ուսումնական կենցաղն Արատեսում դարձավ ավելի հիգիենիկ…

Իսկական ծիսական հարսանիք Աշտարակում:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Լուսինե Փաշայանի ամուսնության ուրախությունը, որ սկսվեց ընտանեկան շրջանում, կշարունակվի ընտրյալ Նվերի հետ ամուսնական ճամփորդությամբ… Մեզ պատրաստվելու ժամանակ են տվել սրանով մեր Փաշ աղջիկն ու իր ընտրյալը՝ որպես նվեր… Բանգլադեշում մեր արժանի ծիսական ցնծություն կլինի… Յուրահատուկ ծես մի՝ ամուսնական ճամփորդությունից դիմավորման, մեր Փաշի վերադարձի…

Աստղիկի, Դավթի համար էլ հունիսի 26-ը տոն է՝ Մարիամ-Մելինե քույրիկների ծննդյան օրը, գեղեցկուհիների, սեբաստացի այս տարվա շրջանավարտների… Ի՜նչ թրթռուն, հուզիչ տարիք… Եվ որքա՜ն են Դավիթն ու Աստղիկը պարտական իրենց քույրիկներին, նրանց ծնող Ռուզանին ու Վահրամին՝ այսպիսի խնամակալների համար՝ մոբիլ ու մշտահաս։ Պաչիկներ…

Ես շարունակում եմ իմ օրը Վարուժանի հետ, իմ սեղանին՝ «Հացին երգն» է իր ավարտով՝ իր շապիկին դաջվածքով՝ «Մուսայիս»…

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի
Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն,
Եվ սահանքին տակ արփական շողերուն
Ի՛նչպես կ’ըլլան լերկ ակոսները` բերրի,
Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ
Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
Ի՛նչպես կ’հորդի քացխած խըմորը տաշտեն,
Զոր հուսկ կ’եփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ,
Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան
Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,
Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1698

(90) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>