0

1990-ից… մեր օրեր․ գիր է, որպես հետաքննություն ու անդրադարձ

Այսպես եղավ. Գարիկ Հովհաննիսյանը՝ իմ Էմմա քրոջ ամուսինը, մայիսի 24-ին, Էմմայի նման, աշխատավայրում ընկավ-անշնչացավ․․․

Քույրս, պատմել եմ, կրթության տեսչության իր աշխատասենյակում, աշխատանքի մեջ, աթոռից հանկարծ ընկավ․․․ Գարիկը՝ արդեն թոշակառու, պարտիզպան, Օհանավանի՝ իր աշխատավայր դարձրած Հովհաննիսյանների ամառանոցի այգում, բահը ձեռքին․․․ գնա՜ց․․․ Ու հիմա, այսօր՝ հոգեհանգիստ որպես, վաղը՝ հուղարկավորություն, ծեսով ամենը, էգնահող, քառասունք․․․ ճանապարհում ենք իմ քույրիկներ Սուսանի, Էդիտի, Նազենի աստղի հայրիկին, Սերժի, Գոռի, Նազենի կրտսերի պապիկին․․․ այնքա՜ն բարեխիղճ-նվիրված-հասնող մեր ընկերոջը՝ միշտ կոկիկ, պարտաճանաչ, ուղղախոս․․․ Դժվար, շատ դժվար կլինի աղջիկ-թոռնիկների համար, մե՜ծ դատարկություն առաջացավ, յուրաքանչյուրը կյանքի հենարան կորցրեց․․․ խնամյալ-խնամակալին՝ անբաժան դարձած․․․

Երեկվա շաբաթ օրը, մի ականջս՝ կրթահամալիրի Ավագ դպրոցի՝ Գյումրի-Կապսիում «Ցնծություն-ցտեսություն» նախագծով իրենց ճամփորդությունն անցկացնող մեր շրջանավարտներին, մյուս ականջս՝ ծեսով Փարիզ գնացած նախագծային խմբին (երկու խմբում էլ՝ սեբաստացի ուսուցիչների իսկական-կարևոր աշխատանք), ներքին զրույցով՝ իմ ավագ ընկեր, ուշադիր-հոգատար փեսա Գարիկի հետ, անհետաձգելի պայմանավորված գործերով Մադինա-Արատեսում էինք նախագծային մի խմբով․․․

Ճամփորդական նկարաշարը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Աշխատանքային էր շաբաթ օրը և Սևանի «Ժայռ»-ում. Միքայել Ղազարյանի ու Գևորգ Հակոբյանի նախաձեռնությանը միացան Արմանը Երանոսյան, Գևորգը Ստեփանյան, Անդրանիկը մեր նոր մարմնամարզիկ․․․ Ես ու Միքայելը շարունակ կարևոր կապի մեջ էինք փառատոնային-ճամբարային հարթակների կարգի բերելը, որպես ուսումնական գրավիչ գործունեության ֆիզիկական հարմար միջավայրեր,  հասցնելու նպատակով։ Ողջ ճանապարհն օգտագործեցի ոչ միայն հայրենաճանաչության, հայրենիի հետ կապի-կարոտն առնելու, հիացումի համար, այլև փառատոնի, ուսումնական ճամբարների, նախաձեռնությունների, ծրագրերի կազմակերպում, կիսատ-պռատի, մարդկային քննարկումների վրա, ինչի ժամանակը, ցայտնոտի մեջ ենք, ցավոք, աշխատանքում, ու Երևանում, աշխատանքային եռքում, չենք ունենում․․․ Մադինայի փառատոնի-ճամբարի նոր հարթակը տարբեր, բայց ոչ պակաս անկրկնելի գրավիչ է, որքան Արատեսի-Սևանի հարթակը․․․

Սևանի «Ժայռ»-ում։ Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։

Նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի՝ աշխարհի իր անկյունում, Արգիճիի ձախակողմյան ափին, Ներսեսի աղջիկ Լիլիթը, ոգևորված փառատոնով, հոր կյանքին ու գործունեությանն արժանի, Ներսեսի սաների՝ այսօր հասուն մարդկանց, փառատոնի մեր շահառու-աջակիցների խանդավառ հավաք էր կազմակերպել։

Իսկ ճանապարհը, որ  օրեր հետո՝ հունիսից սկսած կանցնի Սևանի «Ժայռ»-ում դադարով, Արտանիշի ափից շուրջսևանյան, թե նավային անցումով, Նորատուս-Մարտունու ափ, Ներքին-Վերին Գետաշենով, շատերին անճանաչ հայրենիով, Արգիճիի հովիտով Մադինա, դադարով ճամբարային, Լեռնահովիտով, Վարդենյաց լեռնանցքով, Սելիմի քարավանատնով, Քարագլխի ձորով Եղեգիսի կիրճ, Եղեգիս գետի հակառակ ընթացքով մինչև Արատես, նրա ճամբարով․․․ իմ խոստումն է, որ տվել եմ 1990-ին «Որն է մեր ճանապարհը» խորագրով ժողովածուի առաջաբանում։ Մեջ եմ բերում ֆինալը առաջաբանի. «…տեսնո՞ւմ եք այս անծայրածիր, բերրի ու հեքիաթային հողը, որը, ավա՛ղ, վատ է մշակվում։ Տերն ու մշակը եղեք այս բեղուն հողի, տեսնո՞ւմ եք ահա այս անեզր, երկնքին ձուլված օվկիանը՝ Սևանը, որքա՛ն վատ է յուրացված այն, հաշտվենք նրա հետ ու որպես Ոսկե ձկնիկ ապրենք… «Եվ երբ այդպես է, աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով… Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծություն է ներկայացնում եւ արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արեւն է ինքը եւ իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։ Արևի նման նայեցեք աշխարհին»։ Ավելի բախտավոր եղեք, ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։ Սամվել, Լիլիթ, լսո՞ւմ եք»։ Լիլիթը իմ ավագ դուստր,  1990-ի սեբաստացի օրիորդիկն է, Սամվելը Իվանյան՝ իր դասընկերը, մեր Լևոնի որդին։ Այսպես եղավ, մեղավոր եմ․ մե՜ծ դադար եղավ․.. Կանցնի կրթահամալիրի Միջին դպրոց տեղափոխված Սոնան՝ Լիլիթի կրտսեր աղջիկն իր ընկերների հետ, այս ամառ ու հետո, իր հետևից՝ հարյուրները, սեբաստացի, ոչ սեբաստացի․․․ Դուք տեսնում եք իմ ջանքերը օրագրով. ես սրա համար նաև շաբաթ-կիրակի, տոնական օրերն օգտագործելով իմ ընկերների հետ, անհօգնել ջանում եմ։ Շնորհակալ եմ նախագծային խմբին երեկվա ծավալուն-խիտ-գործընկերության համար․․․ Սմբատ Պետրոսյան, Քնարիկ Ներսիսյան, Ալիս Գևորգյան և Անդրանիկ Մանուչարյան,  տպավորված եմ։ Ճանապարհին մեր քննարկման կարևոր ձեռքբերում եմ համարում քանդակագործության-ճարտարապետության ամենամյա բաց փառատոնի անվան-բովանդակության լրացումը շրջակա միջավայրով։ Խնդրում եմ նորից անցեք փառատոնի ծրագրով, բայց այսպիսի ճամբարային-նախագծային կազմակերպմամբ, սազական-ամբողջական վերնագրով։

Աստղիկապատումը՝ Արմինե Աբրահամյանի։

Իսկ այդքան սպասված Վիգեն Ավետիսի ինքնաթիռը Ֆլորենցիայից վերադարձով առավոտ շուտ, վերջին պահին վայրէջք կատարեց․․․ Աշտարակում, Վիգենի արվեստանոցում՝ մեզ ևս մեկ օր զրկելով, մեր տարագիր ընկերոջ հետ շփման վայելքից։

Այսօր՝ ժամը 17․10, Հայաստանում Վրաստանի դեսպանատանը կրթահամալիրի երգչախումբը մասնակցում է Վրաստանի անկախության օրվան նվիրված տոնական հավաքին, Վրաստանի օրհներգով շնորհավորում է վրաց ժողովրդին։ Ընթերցողին հետաքրքիր կլինի նաև վրացերենի օրհներգի հայերեն թարգմանությունը։ Ուղիղ եթերում հետևեք մեզ, երգեք մեզ հետ մեր հարևան ժողովրդի հիմը.

Եվ փառք ազատությանը,
Ազատությանը՝ փառք:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1670

(164) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>