0

Թող ձեր ասածով լինի… Հրաշալիք է…

Ես կորցրել եմ ոչ միայն իմ գրի-պատումի՝ աշխարհի որերորդ հրաշալիքը համարվող կրթահամալիրի տնօրենի-տիարի-Աշոտ Բլեյանի օրագրի անընդհատությունը… Երեկ օրվա վերջին եմ հայտնաբերել կորուստը… և ընթերցողներից. երեկ իմ ashotbleyan.mskh.am բլոգի մուտքերի թիվն անցել է 660-ից, որևէ մեկը որևէ ձևով չի ասել… Իսկ այդ ընդհատումը ընտանեկան մանկավարժության կորուստ է նաև, որի արձագանքները նաև այսպիսին են լինում։

Ես իմ հեծանվաերթի անընդհատությունն էլ եմ կորցրել. տնից Խանջյան-Չայկովսկի-Ֆիրդուսնոցի հարավարևելյան մուտք-Ծովակալ Իսակով՝ դրախտի ճանապարհով, Հրազդանի աջ ափ Երևանյան լճով, իմը համարվող դադարներով կրթահամալիրի Բանգլադեշ  մե՛կ հեծանվի վրա եմ, մե՛կ… կախված աչքերով, որպես ծերացող շուն-տխուր շուն…

Երեկ ես վճռականորեն նստեցի հեծանիվ ու վարգի թեթևությունից ինձ ծանոթ-սազող ինքնավստահությունը գտա-զգացի… Այնքա՜ն թարմ ու թեթև… իսկական տիարի պես… Տիարը չի կարող իսկական լինել առանց հեծանվի, պատումի, առանց ճախրումի… Չարենցը  կանվաներ երազի ճամփորդ
– Երազի ճամփան կորցնել չի՜ կարելի,- բա՜րձր, լճի երկայնքով մեկ, քանի՜ անգամ ողջ ճամփին կանչեցի ես…
Ինչի չլսեցի՞ք…

– Ինչո՞ւ պիտի քո ասածով լինի…,- անընդհատ հակադրվում է Դավիթ Բլեյանը։
Հետո էլ առանձին, իր իրիկնային շարունակվող-աընդհատ Մոցարտի ու «Բոհեմ»-ի հետ անկողնային, մորը շարունակում է բողոքել…
– Ինչքա՞ն պիտի մեր տանը հայրիկի ասածով լինի… Ե՞րբ է իմ ասածով լինելու…
Մեր տանը իրականում հիմա Աստղիկ Բլեյանի որոշածով է… Դրանից առաջ՝ Դավթի, իհարկե…

Թող ձեր ասածով լինի, սեբաստացինե՛ր, թող ձեզանից յուրաքանչյուրի ասածով լինի, միայն ասեք-գործեք, որ գանք համաձայնության, ես այդ համաձայնության ձևակերպողը լինեմ, կրթահամալիրի խորհուրդը՝ դրա հաստատողը…

Հեծանիվով թարմ ու թեթև տնօրեն՝ կրթահամալիրի Բանգլադեշում…
Շարքը՝ Արմինե Թոփչյանի

Կրթահամալիրի 2019թ. աշխատանքներով, 2020-2022թթ զարգացման ծրագրով ահա առանձնացնում եմ ստեղծվող-կառուցվող մեր յոթ հրաշալիքները՝ որպես ուսումնական նախագծեր, որոնք արդեն սկսել ենք…

  1. Հեղինակային կրթական ցանց
  2. Արատեսի դպրական կենտրոն
  3. Խաղողի և գինու դպրոց
  4. Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
  5. Ուսումնական ագարակ՝ հնգամարտի դպրոցով
  6. Ուսումնական տանիքներ, նկուղներ. այլընտրանքային լուծումներ
  7. Կրթական պարտեզ

– Ինչո՞ւ անպայման յոթ,- հարցնում են աջ ու ձախ։
– Շա՞տ է, թե՞ քիչ,- ծիծաղում եմ ես։- Քիչ է՝ ավելացրեք. կրթահամալիրը քանի՜ ուսումնական հաստատություն-կենտրոն ունի, ամեն մեկը թող իր յոթը հավաքի…

Յոթը, թե քարը քարի վրա ենք դնելու, իմ մանկությունից է գալիս՝ յոթ քարից, որ ես խաղալ շատ էի սիրում։ Իսկ որպես «դարձվածք», որից մենք օգտվում ենք կրթահամալիրի ստեղծման օրվանից, աշխարհին հայտնի յոթ հրաշալիքներից։ Ժամանակ էլ քիչ ունենք, տարին կիսվեց, մենք պիտի դեռ պայմանավորվածության գանք, հասցնենք հանրայնացնել, նախագծերը լցնել իրական բովանդակությամբ, դրամական միջոցներ հայթայթել դեսից-դենից, գործընկերներ գտնել ու շարունակ թափ հավաքել… Մեր կրթահամալիրի նոր խորհուրդն էլ այդքան հեշտ մեր ցանկությունները ծրագրի տեղ ընդունող չէ… Այս յոթի մասին ուղիղ պատասխանելու եմ յուրաքանչյուրիդ հարցադրումներին՝ խմբային, թե անհատական։

#1588

(339) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>