0

Այս հունիսին ձեզի կուգանք…

Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով,
Լուսնակ ճամբով,
Ո՛վ գյուղակներ, գյուղակներ…

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում սեբաստացիները՝ սիրուն կազմակերպված, թեթև ու խաղաղ ժպիտներով, իրենց տարիքային խմբում գրանցեցին լավագույն արդյունք… Կեցցե՜ մեր Հերմինե Անտոնյանի ՏՏ ուսումնական հոլդինդգը՝ իր տարատարիք սովորողներով, սովորող սովորեցնող մեթոդով, նախագծային ուսուցմամբ… Տեսեք՝ ինչպիսի բերքառատ հունիս… Դանիել Վարուժանի «Վերադարձն» էլ ուզեց վերին գիր դառնալ ու «Ուսումնական ամառ» նախագծով շարունակություն… Հերմինեի ուսումնական հոլդինգի Նազենին Տեր-Պետրոսյան ու Վահե Սարգսյանը ընդամենը շաբաթներ առաջ այսպիսի պաշտոնական տեղեկացմամբ  արժանացան ՏՏ ոլորտում ամենամյա կրթական 2019թ.պետական պարգևի, հոլդինգի սեբաստացի աղջիկների թիմը օրեր առաջ շահեց «Տեխնովացիա» միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, սա էլ՝ լավագույն արդյունքը համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլում՝ երեք…

Այսպիսի ընթացքով-տրամադրությամբ ՏՏ հոլդինգի ուսումնական ճամբարն ինձ ներկայանում է երեք փուլով՝ Երևանում, Սևանի «Ժայռում», Արատեսում՝ հնարավորություն տալով նաև Արարատյան դաշտի, Կոտայքի, Արագածոտնի, Սևանի ավազանի, Վայոց ձորի մեծ թվով սովորողների՝ մասնակցելու ուսումնական ամառվա, սեբաստացիների հուլիսյան ՏՏ ծրագրավորման-ինժեներական լուծումների ստեղծագործական հավաքին… Կրթահամալիրի «Ուսումնական ամառ» դրամաշնորհային ֆոնդով մենք նույն ուրախությամբ ու թեթևությամբ ստանձնում ենք նախագծի ֆինանսավորումը… Արտակարգ իրավիճակը, մեր մոբիլությունը, համերաշխությունն ու ստեղծականությունը կօգնեն մեզ ժամանակի մեջ տեղավորվելու… Սկսեցի՞նք…

Վեց տարեկանների մուտքի ճամբար կրթահամալիրի Հյուսիսում: Լուսանկարները՝ Կարինե Մամիկոնյանի:

Իմ գիրը այս օրերի հատուկ կանդրադառնա այս ավագ շաբաթին, նրա ավագ ուրբաթին՝ հանրային  բաց ուրախ ու թեթև ցուցադրություններին-քննարկումներին կրթահամալիրի բանգլադեշի՝ մեր կրթական պարտեզի բոլոր հարթակներում՝ Արևմտյան, Արևելյան, Հյուսիսի, Հարավի, Մայր դպրոց-խառնարանի…

Նախագծերով ուսուցումը կրթահամալիրում մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային մանկավարժության երեք հենակետից առաջինն է, որով շարունակում եմ իմ գիրը-պատումը՝ ընդառաջ հունիսի 28-ի կլոր սեղանին… Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը, հետազոտական լաբորատորիան «Ուսումնական ամառ» նախագծով այսպիսի ճամբար-ստեղծագործական հավաքի անհրաժեշտություն ունեն… Մեր ողջ փորձը ենթակա է այնպիսի վերագնահատման, որից ծնվի մեր հեղինակած գործի ողջ կազմակերպումը՝ ուսումնական պլանով, օրացույցով, սովորողի և ուսուցչի անհատական պլանով… բոլոր կարգի իշխանությունների, գործընկերների, հասարակության, սեբաստացի ընտանիքների Բլեյան կրթական բաց ցանցի մասնակիցների հետ մեր հարաբերման ձևով ու բովանդակությամբ՝ էությամբ իրական հանրային-համայնքային խնդիր՝ որպես ուսումնական նախագիծ, որպես հեղինակային ուսումնական աշխատանք՝ 2019-2020-ի, 2020-2022-ի օրացույց բերելու: Սրանով է պայմանավորված կրթահամալիրի զարգացման ծրագրով 2019, 20-22 որոշված հրաշալիների ճակատագիրը՝ հռչակումներ սոսկ, թե ստեղծումներ, որպես, մեջ եմ բերում Զարգացման ծրագրից. «Կրթահամալիրի 2020-2022թթ զարգացման ծրագիրը ներկայացվում է որպես կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի փաթեթ։ Այս աշխատանքները զարգացման ծրագրով դիտում ենք որպես ուսումնական նախագծեր՝ բոլոր փուլերում՝ նախագծելու-մշակելու, նախագիծը հանրայնացնելու, գործընկերներ, միջոցներ գտնելու, իրականացնելու, արդյունքները ներկայացնելու»։

Հյուսիսի 2-4 տարեկանների ամառային պարտեզ։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:

Արևմտյան դպրոց-պարտեզի Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան դասվարական զույգի Դասարան TV-ի հեղինակային նախագծի ստեղծագործական 36-րդ թողարկումն այս հուշեց «Ուսումնական ամառ» նախագծով իմ օրագրային-բլոգային մի նախաձեռնությանը վերադառնալու մասին… Երևանյան, սևանյան, արատեսյան… ո՞ր հարթակ-ճամբարն եք ընտրում, «Սեբաստացի TV» ու «Դասարան TV», որպես կազմակերպիչ, հեղինակային մանկավարժության հավաքի համար… Կարող եք երեքն էլ միասին… Ունեք կրթահամալիրի «Ուսումնական ամառ» ֆոնդի դրամական աջակցությունը… Կարևոր է Բլեյան կրթական բաց ցանցով մանկավարժության նորարարության տարածման ուրբաթի՝ հունիսի 28-ի հավաքից առաջ ունենանք այսպիսի մի համախմբում-ստուգատես ուսումնական հեղինակային մեր բոլոր մեդիաների՝  TV, ռադիո, բլոգային, անհատական, թե խմբային, տարատարիք, դպրոցական, թե դասարանային, թե անհատական… Բաց՝ նաև ոչ սեբաստացիների համար… Ցանց է, որով պիտի մանկավարժություն հոսի, մեզ միավորող ու զորեղ՝ ուրախ ու թեթև դարձնող, ինչպիսին այսօր ներկայացավ իմ գրում Հերմինե Անտոնյանի ՏՏ հոլդինգը…

Այս իրիկուն ձեզի կուգանք, հա՜ցն երգելով,
Կալի ճամբով,
Ո՛վ ամբարներ, ամբարներ.
Ձեր մութ ծոցին մեջ հըսկա
Թող բերկրության շող ցաթի.
Սարդոստայնը ձեր վըրա
Թող ըլլա քող մ’արծաթի.
Զի բերեր են սայլե՜ր, սայլե՜ր շարքերով
Ցորե՜նն՝ հազար պարկերով:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1697

(111) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>