0

Բաց գիր՝ Մահարի-Բլեյան երևանցիների ընկերությամբ

Գուրգեն Մահարի
Երկու գազել Երևանին

1
Այնքան կարոտ, այնքան կրակ պիտի թողնեմ քո փոշում.
Ու արնավառ այնքան երակ պիտի թողնեմ քո փոշում:
Թափառումներ հազարախոհ ու կարոտներ անորոշ,
Այնքան երգ ու այնքան դրոշ պիտի թողնեմ քո փոշում…
Այնքան պայծառ առավոտներ ու կեսօրներ արևոտ,
Իրիկնային այնքա՜ն կարոտ պիտի թողնեմ քո փոշում.
Այնքան կրակ, այնքան կարոտ, այնքան բոցեր դրոշի,
Ու անունս, որպես փոշի պիտի թողնեմ քո փոշում…

2
Ուր որ գնամ՝ հետս կգա սրնգահարըդ իրիկնային,
Աբովյանի պատին կռթնած սրնգահարըդ իրիկնային:
Բոլոր թողած կայաններում ես կլսեմ երգն այն անկամ,
Որ երգել է հազար անգամ սրնգահարըդ իրիկնային:
Կկորցնեմ հազար անուն, որպես չեղած մի վարդարան,
Բայց գիտեմ, որ չեմ մոռանա սրնգահարըդ իրիկնային:
Օ՜, երկի՛ր իմ, երեկիդ պես դառնակսկի՛ծ ու վշտալուր,
Ներկայիդ պես այրող ու հուր սրնգահա՜րըդ իրիկնային…
1924

Նվիրում եմ մեր 2019-ի շրջանավարտներին՝ Ավագի շրջանն ավարտածներին, որ այսօր Մարմարյա սրահում կենտրոնում էին, ավանդական, բաց, բոլորի հետ՝ սեբաստացի ոչ սեբաստացի, հարազատ-բարեկամների… Եվ, ինչպես իր շրջանավարտ դստերը ուղեկցող Լիլիթ Բլեյանն է գրառել. «….Վարուժանի խոսքերով, Խորենացու երաժշտությամբ, Արթուր Շահնազարյանի համադրմամբ՝ «Անդաստանը»՝ մեր կրթահամալիրի հիմնը, խաղաղություն մաղթեց մեր շրջանավարտներին իրենց նոր կյանքում, ու իմ սիրուն Արաքսին՝ նրանց թվում»։

Դիմում երևանցի շրջանավարտին։
Տեսանյութը՝ Արմինե Թոփչյանի

Շրջանավարտի ալբոմը՝ Արմինե Թոփչյանի։

#1669

(104) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>