0

Թեժ ամառ՝ լողացող պատշգամբներով…

Կիրակին իր մերձակա՝ ամենասեբաստացիական հունիսյան շաբաթով՝ մանկավարժական, լողափնյա, կրթահամալիր մուտքի, իջևանյան-արշավախմբային, Սևանի ու Արատեսի ճամբարներով, ամառային դպրոցով, փառատոնային մեկնարկով… այսպիսին պիտի լիներ՝ աշխատանքային, հագեցած, իհարկե, հեռավար… Տիար տնօրենն առցանց է աշխատում, հասանելի է ու անձնական նախաձեռնություններով…

Դուք տեսնում եք Արմինե Աբրահամյանի օբյեկտիվում բանգլադեշյան ճամբարների ազդեցությամբ ծնված մեր պատշգամբային լողափը Աստղիկ Բլեյանի։ Ծես է… Սրանով ուզում եմ նաև խնդրել, պարտադրել, առաջարկել՝ սկսեք լողափերի ստեղծումը ձեր պատշգամբներում, ձեր բակերում։ Իսկ ով իմ ասելուն չի սպասել, լավ էլ արել է, սեբաստացի է հարազատ, ուրախացրեք մեզ ձեր տեսանյութով, հաղորդումով։ Մասնավոր հազարավոր լողափի կարիք ունի Երևանը…

Դրա հետ՝ նաև հունիսյան առաջիկա շաբաթը՝ իր փառատոնով, ճամբարներով… հասարակությանը ներկայացնելու մեր պարտավորությունը։ Քաղաքային իշխանության, բոլոր տեսակի մեծերիս համար մարդկայնության մի ցուցանիշ կա ամառային Երևանում. երկու տարեկանից չէ, չէ, յոթ ամսականից սկսած՝ քանի երեխա է լողում, հրճվում զով ամառային դպրոցում՝ ընտանեկան թե հանրային, զորանում-աճում, ինչպես խնամվող, թավիշ մնացող կանաչը ամռանը։ Ահա ինչու՝ մեր կրթական պարտեզի նախագծից ոչ միայն չենք նահանջի, այլև կկարողանանք Բլեյանի կրթական ցանցով տարածվող առաջնահերթություն դարձնել։  Մի ջրառատ փոքր այգի Մյասնիկյանի արձանի մոտ ի՜նչ եռուզեռ է առաջացրել, դարձել քաղաքի ամառային մուտքը։ Իսկ մեր՝ բնակելի արվարձանում կրթական պարտեզը՝ իր 15 լողափով, էժան, մատչելի, ներառական, հանրակրթական, ի՜նչ դիմադրության է հանդիպում։ Թվում էր՝ որպես մոդել արդեն պիտի օգտագործեին, քաղաքի տարբեր արվարձաններում երևանյան ամառը դարձնեին զով ու ուսումնական։

Հետևեք մեզ, մասնակցային դարձրեք ձեր վերաբերմունքը Բլեյան կրթական ցանցին, հեղինակային մանկավարժությանը, մեր նախագծերին… Իրադարձությունները հուլիսին ավելի թեժ են զարգանալու. խոստացել էի թեժ ամառ, չէ՞։ Ստացեք։

Եկող շաբաթվա բոլոր օրերն են հատուկ, իսկ ուրբաթը՝ առավոտը 9։00-ից,  ուսումնական ամառվա հանրային ներկայացման մեկ օր է կրթահամալիրի բանգլադեշում՝ ցավոք, այսօր եզակի կրթական պարտեզում, իր ճամբարային հարթակներով, կլոր սեղաններով։

Տեսանյութ-լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի
#1696

(192) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>