0

«Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոն

Գիտեք, հոկտեմբերի 23-ին կրթահամալիրի Արևելյան դպրոցի նախաձեռնած «Հե՜յ, ջան Երևան» ամփոփիչ համերգ-տոնն է Ազգային ժողովի բաց այգում։ Սրանից հարմար վա՞յր, սրանից լավ նվե՞ր… Համերգային ծրագիրը հրապարակված է, երևանցիներին նվեր երգարանը պատրաստ է, արդեն բաժանվում է, ընդհանուր պարապմունքներին դպրոցներով պատրաստվում ենք համերգին…

Սեբաստացիներ՝ բոլոր տարիքների, սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, համերգ-տոնախմբությունը նաև մեր համերաշխության-ինքնակազմակերպման-փոխօգնության դրսևորման իսկական ստուգատես է։ Յուրաքանչյուրի մասնակցությունը ցանկալի է, իհարկե, այդ նպատակով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 17.00, կրթահամալիրի երթուղիների բոլոր մեքենաները կմեկնեն Բաղրամյան 19։ Համերգի մասնակիցներին ծնողները կտանեն հենց ԱԺ բակից։

Խնդրում ենք, որ համերգին մասնակցելու հնարավորություն չունեցող ծնողները իրենց երեխաների երեկոյան տեղափոխումը իրենք անեն՝ մինչև ժամը 17։00 տանեն երեխային դպրոցից կամ ժամը 17։45՝ Բաղրամյան 19-ից։ Դպրոցների ղեկավարները, կազմակերպիչները, դասվարները յուրաքանչյուր սովորողի տունդարձի մասին անհատապես պիտի տեղեկացված լինեն, ունենան գրավոր տեղեկանք։

(0) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>