0

Ուսումնական թեժ ամառ

Կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ամենամյա հեղինակային ծրագրով  այս օրերին ընթացող միջազգային նախագծեր

Կրթահամալիրի Միջին, ավագ դպրոցների սովորողների 12 հոգիանոց խումբը 8-րդ տարին ստացել է Թուրքիայի Իզմիրում ՆԱՍԱ-ի տիեզերագիտական ամենամյա ճամբարի մասնակցության ուղեգիր և կրթահամալիրի երկու դասավանդողների հետ հուլիսի 22-ից Իզմիրում է։

Մեր խմբին Երևան-Իզմիր ճանապարհին Ստամբուլում դիմավորում և ճանապարհում են, հիշարժան ստամբուլյան այցելությունների շարք կազմակերպում Ստամբուլի մեր գործընկերներից Բոմոնթի վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանը, վարժարանի սովորողների, ուսուցիչների խումբը։ Ստամբուլից, Իզմիրի ճամբարից սովորողների, դասավանդողների տպավորություններին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Լուսանկարները՝ Վարդուհի Հայրյանի, Տաթև Աբրահամյանի։

Հուլիսի 22-ին սկսվեց Փարիզի «Մկնիկներ» ուսումնական կենտրոնի հետ հերթական համատեղ ճամբարը, որը գործում է կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում, կշարունակվի Վարդենյաց լեռնանցքով Սևանի «Ժայռում»։ Հայ-ֆրանսիական հուլիսյան ճամբարը կավարտվի Վարդավառի ուսումնական ծեսով Աշտարակում։ Կրթահամալիրի և փարիզցի սովորողների հայրենագիտական, մարզական, ազգագրական-մշակութային գործունեությանը, հաստատված ընկերությանը կարող եք հետևել mskh.am-ում, մասնակիցների ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների 25 հոգիանոց խումբը երրորդ տարին հրավեր է ստացել մասնակցելու վրաստանյան միջազգային «Ապագայի ճամբարին», որը այս անգամ կլինի Կախեթի Մանավիում, օգոստոսի 20-26-ին։ Խումբը այս օրերին պատրաստվում է ամենամյա ճամբարի մասնակցությանը՝ նախագիծը լրացնելով Կախեթում կրթահամալիրի խաղողի և գինու դպրոցի նախագծերի ներկայացման, աշնանը մեր Կախեթի այցելության, կրթահամալիրի գործընկերների հետ աշնանային համատեղ նախագծերի քննարկման հարցերով։

(129) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>