0

Ձեր խոշորացույցի տակ, ձեր ափի մեջ, ձեր հովանու ներքո

Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․
– Տիա՛ր ջան, մեզանից հեռու մի՛ գնացեք, Դուք մերն եք, ու մենք՝ Ձեր պաշտպանները…,- զգուշացրեց 4-րդ դասարանցի Մարի Աղայանը։
Վերնագիրն այսօրվա իմ պատումի այս օրերին սեբաստացիական տարբեր խմբերի հետ մեր ակտիվ խաչումներից առաջացավ․․․

Արևելքի «Խոշորացույցի» տակ… Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Երեկ առավոտը ուսումնական օրվա ես Կարապետ Ռուբինյանի ու Վահրամ Մարտիրոսյանի հետ դիմավորեցի Արևմուտքի բարձունքում․․․ Ի՜նչ լավ մաքրել-պահպանում ենք. մեզ միացած դպրոց-պարտեզի ղեկավար Ռիմա Երեմյանն ու սովորողների հերթապահ խումբը ցույց տալու ինչքա՛ն բան ունեին… Բարձունքը՝ մաքրում-տարածումը-այգեպատումով դեպի հյուսիս, անտեր մնացած խաղողի թառմայի ներառումով՝ որպես բարձունքի բացօթյա ուսումնական տաղավար, քարափի արևելյան ցայտաղբյուրի նոր գեղագիտությամբ, բարձունքից դեպի հարավ՝ Ուսումնական ագարակ, շարունակվող ճանապարհի բարեկարգում-ծառապատումով, բարձունքի՝ դեպի հարավ-արևելք նայող քարափներով, կդառնա 2019-ի՝ Արևմուտքի յոթ հրաշալիքներից առաջինը…

Հետո եղանք մեր Ուսումնական Ագարակի կառուցվող լճակում… Զարմացա. Էդմոնդ Փաշինյանի և Կարապետ Ռուբինյանի սկսած ուսումնական նախագիծն առաջադիմել է տեսանելի՝ որպես մեր երկրորդ հրաշալիք…

Երրորդ հրաշալիքը Արևմուտքի դպրոց-պարտեզի ջերմոցն է՝ իրեն կից տնկարանով, դեպի արևելք՝ մինի ֆուտբոլի դաշտի կառուցումը՝ չորրորդ հրաշալիքը… Մեր Արևմուտքում 5-6-7-րդ հրաշալիքների արձանագրումը թողնենք առաջիկա գրերին…

Այսպես, այս օրերին ՀԱԹ-ում՝ հարավարևմտյան մեր թագավորությունում, կրթահամալիրի Բանգլադեշում, ես ձեզ հետ եմ՝ բոլոր կարգերի սեբաստացիների, մեր չորս կողմերում մեր համատեղ ուսումնական նախագծերով կառուցվող յոթ հրաշալիքների որոշման՝ տեսնելու-տեսցնելու, կրթահամալիրի 2019-ի աշխատանքներ բերելու համար։
– Ի՞նչ, չգիտեի՞ք, իմացե՛ք,- Դավիթ Բլեյանի նման խեթեմ ես ձեզ…

Մայր դպրոցի խաղադաշտերում օրեր առաջ պայմանավորված մեր հանդիպումը երեկ, իհարկե, կայացավ… Սեբաստացի հինգերորդցիների մի խմբի և մարզիչների հետ մեր հանդիպումն ունեցավ իր՝ Սոնա Փափազյանի այֆոնով-ռեժիսուրայով տեսանելի վախճանը, արդյունքը՝ մինի ֆուտբոլի չորս դաշտի և «Սեբաստիա» մարզահամալիրում ֆուտբոլի մեծ դաշտի ստեղծման մասին պայմանավորվածություն… Կդառնա՞ սա 2019-ի հունիսին Բանգլադեշյան ստեղծագործական հավաք-պլեների մեդիափառատոնի հեղինակային TV-հեղինակային մանկավարժության հայտերից մեկը… կիմանանք:

Մայր դպրոցի հայրենագիտական սրահում իրավիճակ էր փոխվել. նորացված միջավայր էր մեր տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանի ու ընկերների ջանքերով… տոնական ուրախության շունչ՝ Հասմիկ Թոփչյանի, միջին դպրոցի իր ընկերների հետ… Այսպիսի հաղորդակցություն-ծես-խնամք-հարազատություն… Մնալս եկավ…

Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…

Հասմիկ Թոփչյանի պատումն ու Արմինե Թոփչյանի տեսանյութը  հենց նոր ավարտեցի՝ դիտելը-լսելը-երեկվա ապրումի նոր վայելքը…

Ինձ մեր հայրենագիտականում, սովորողների այս օտարերկրյա-անհասկանալի միջավայրում գտան Երևանի կենտրոնից եկած իմ ու Գևորգ Հակոբյանի ուսանողական ընկերները, ֆիզիկային իրենց կյանքը նվիրած մարդիկ՝ Ներսես Անանիկյանն ու Հրաչյա Բաբուջյանը: Հրաչյայի 8-րդ դասարանցի տղան որոշել է, որ կրթահամալիրն է իր միակ դպրոցը ու հորն ուղարկել է հետախուզման… Մենք եղել ենք ու կանք յուրաքանչյուր սովորողի կրթության ընտրության երաշխավորը… Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մուտքի ուսումնական ճամբարով-կարգով, քո գիտակից որոշումով:

1in.am-ի՝ ինձ այնքա՜ն խանդավառ դիմավորված լրագրողների հետ մեր զրույցը կիսատ մնաց… Ժիրայր Ոսկանյանն ու Էլեն Հոխիկյանն այնքա՜ն հարցեր էին պատրաստել մի զրույցի համար… մեր ութերորդցիների նման… Կհանդիպենք:

#1587

 

(221) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>