0

Երբ եկել է ժամանակը…

Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական, արշավախմբային-դաշտային կենսագործունեության պիտույքներով… Մնացածը, ինչ ընդհանուր է, դուք կունենաք մեր բոլոր ճամբարներում, ստեղծագործական հավաքներում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություններում… Հարմար շորտ, կոշիկ, լողազգեստ, որ պետք են ամենուր, պլանշետ-այֆոն-լիցքավորիչ՝ խուրջինի մի անկյունում, ջրամանի ու աղբի տոպրակների հետ…

Մայիսի 27-ից սկսվող ճամբարները բանգլադեշյան, ուշադի՜ր, հունիսի 1-ից հայտնվում են քանդակագործության և ճարտարապետության միջազգային, այս տարի՝ անդրանիկ, ամենամյա նախագծերում… որպես ճամբարային ստեղծագործական բովանդակություն, իր իսկական հարսանիքով

Այս օրերին դպրոցում-տանը, անհատական-խմբային, ընտանեկան-հարազատների շրջանում դուք պիտի յուրացնեք և՛ ձեր ուսումնական ճամբարի աշխատակարգը, և՛ փառատոնի ծրագիրը՝ իր նախագծերով ու հարթակներով, ձեր մասնակցությունը հասցնեք հայտերով  գրանցել… Ճամբարները մեր ու փառատոնային նախագծերը բաց են. աջակցե՛ք ոչ սեբաստացի ձեր ծանոթ-ընկերների մուտքին…

Կրթահամալիրի բանգլադեշի ճամբարները տարատարիք՝ բացօթյա և ծածկած լողով ամենօրյա, հեծանվով, պարտիզապուրակային գործունեությամբ, մարզախաղերով, կենդանիների խնամքով ագարակում, փառատոնային ծրագրով՝ ձեր ընտրած մասնակցային գործունեությամբ, անհատական ու խմբային… մայիսի 27-ից կսկսեն ու չեն ավարտվի, ամբողջ ամառ անընդհատ կլինեն։

Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային ճամբարները հնգօրյա են, ռազմամարզական, բնապահպանական, արտակարգ իրավիճակներում գործելու, հայրենագիտական, ընթերցողական բաղկացուցիչներով…

Սևանի «Ժայռը» պատրաստ է ճամբարականներին ընդունելու։ Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։

Մեր ճամբարները՝ բանգլադեշում, Արատեսում, Սևանում, թե  փառատոնային այլ հարթակում, ընկերության՝ ինքնավարության-ինքնասպասարկման, համերաշխության, ստեղծականության, ճանաչումի բնապահպանական հավաքներ են՝ բաց դպրոցներ բնության գրկում… Ի՛նչ մնաց. ուսապարկը հարմար կապելը, ջոկատ, նախագծային խումբ կազմելը, հայտ ներկայացնելն ու հերթափոխը համակարգողի հետ համաձայնեցնելը։

Փառաբանեք ամենասեբաստացիական հունիսը, ու տարածեք իմ այս գիրը՝ որպես ուղերձ, հեռագիր, հրավեր, կանչ, բոլոր ակտիվ հղումներով:

Ողջո՜ւյն, իմ հունիս:

Արմինեի պսպղուն աղջիկն էլ, արդեն իմացել եք, այսօր եղավ կես տարեկան։

Աստղափայլ շարքը՝ Արմինե Աբրահամյանի

#1666

(274) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>