0

Երևանի քաղաքապետարանի, մարզային կրթության վարչության պետերին, համայնքապետերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին

Հարգելի գործընկեր.

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական քոլեջում, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այլ մասնագիտությունների հետ, իրականացվում է նաև «Պարտեզապուրակային գործ» մասնագիտական ուսուցումը՝ ուղղված նախ և առաջ դպրոցական, ուսումնական այլ հաստատության պարտեզի ստեղծման, բարեկարգման, արդիականացման աշխատանքներին, դրա համար մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը։ Ծրագրի իրականացման համար Գերմանիայի միջազգային համագործակցության արդյունաբերական հիմնադրամի միջնորդությամբ համագործակցում ենք նաև գերմանացի մասնագետների հետ։ Այդպիսի մասնագիտական ուսուցման շնորհիվ է նաև, որ կրթահամալիրի դպրոցների մեծ թվով կազմակերպիչներ, տեխնոլոգիայի ուսուցիչներ, այլ աշխատողներ գործուն մասնակցում են կրթահամալիրի «Կրթական պարտեզ» նախագծին, մեր դպրոցների տարածքների Երևանի հարավարևմտյան զանգվածում կանաչ օազիսի վերածելուն, իրենց տարատարիք սովորողների հետ պարտիզապուրակային ուսումնական նախագծային աշխատանքի կարևոր փորձ են ստեղծել:

Կրթահամալիրի քոլեջն սկսել է 2018-2019 ուստարվա ընդունելությունը։ 2018թ. մայիսի 30-ից հունիսի 1-ը, առաջարկում ենք «Պարտեզապուրակային գործ» եռօրյա դասընթացով վերապատրաստման գործուղել դպրոցի, ուսումնական այլ հաստատության մասնագետի (մասնագետների)։ Դասընթացի ծրագրման-կազմակերպման մեջ ներառված է նաև գերմանացի մասնագետ Գերդ Քյոհլերը։ Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան վկայագիր, կունենան հնարավորություն ընդգրկվելու 2018-2019 ուստարվա  «Պարտեզապուրակային գործ» մասնագիտության 1-ամյա ուսուցման ծրագրում, առանց իրենց աշխատանքից կտրվելու, սահմանված կարգով ստանալու մասնագետի պետական որակավորում։

Կրթահամալիրում մարզերից մասնակիցները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

(6) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>