0

Այսպիսի Ամանոր, ու միասին…

Դեկտեմբերի 25-29-ը կրթահամալիրում

Հանրապետությունում դեկտեմբերի 25-ից մեկնարկող սովորողների ձմեռային արձակուրդը չի խանգարի, որ մեր սովորողներին տեղափոխող տրանսպորտը բոլոր երթուղիներով սովորականի պես առավոտյան անի իր ուսումնական երթը դեպի կրթահամալիր։ Ի՞նչ անի սովորողը տանը, եթե դպրոցում իրեն սպասող այսքան գործեր կան։

  • «Դպրոցը ամանորի բաց լաբորատորիա» նախագծի ընթացքից գոհ եմ. ազդեցությունները՝ լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, փոխում են դպրոցներն ու շրջակայքը, փոխում են մեզ, տրամադրություն դառնում ոչ միայն մասնակցի համար, այլ նաև կրթահամալիր մտնող յուրաքանչյուրի՝ վերապատրաստվողներ, ծնողներ, հյուրեր…. Դեկտեմբերի 25-28-ը նախագիծն իրեն վայել ամփոփում կունենա դպրոցական-դասարանական-խմբային տոնական հավաքներով։
  • Իհարկե, դեկտեմբերի 25-28-ը 2017-2018-ի ուսումնական առաջին շրջանի արդյունքների ամփոփման շրջանն է, բայց այդ օրերին ենք թողել նաև 2017-ի անհատական ձեռքբերումների ներկայացումը՝ որպես տարեմուտի՝ 2017-ի ելքի ու 2018-ի մուտքի ստուգատես։ Ի՞նչ ավելի հետաքրքիր տոնական-արձակուրդային ընթերցարան կունենա յուրաքանչյուր սեբաստացի, քան սովորողներից՝ սկսած մեր 2-4 տարեկաններից, աշխատողներից յուրաքանչյուրի, խմբային-ակումբային այդ պատումները, ի՞նչ տեսադարան-ձայնադարան, քան տարեմուտի ստուգատեսի ուսումնական-տոնական հաղորդումները մեր դասարանական ու խմբային TV-ների, «Սեբաստացի» TV-ռադիոյի ստեղծագործական խմբերի։
  • 2018-ի հունվարը գալիս է իր օրացույցով՝ ուսումնական ճամբարների-նախագծերի անկասելի-անդիմադրելի հոսանքով. դրանց պատրաստվելը, դրանց մեջ յուրաքանչյուրիս անհատական մասնակցության ճշտումը, պայմանավորվածությունները, ճամբարային նախագծերը  դեկտեմբերի վերջին օրերի ամենակարևոր գործն է։
  • Ամանոր է Երևանում. տոնական ծրագիր կա, որ 2018 հոբելյանական տարվա նախօրյակին իսկական մեր գործը չէ՞, որ միասին, խմբով մասնակցենք։

Համեցեք, այս ծով գործի մեջ ի՞նչ խաբար է երկու շաբաթ տանը մնալը…

 

(216) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>