0

Ինքնազարգացման վրա խա՞չ եք քաշել… Մերն ուրիշ է…

Մեր այլընտրանքը մանկությունը խրախուսելն է։

Լիլիթ Բլեյանի ինձ ուղարկած այս ռուսերեն հրապարակումը՝ «Ինչպես մանկությունն սպանել», ո՞նց անեմ, որ շատ մարդ, էլի շատ, որքան ինձանից կախված է, մարդ կարդա… Հեղինակի ու իմ միջնորդ աղջկա նկատմամբ շնորհակալությամբ՝ բերում եմ իմ օրագիր, վերնագիրն ընտրում հրապարակումից, մի քանի հատված վռազ հայերեն դարձնում…

  • Նրանց երեխաները լողում են իրենց փոխարեն…
  • Ինքնազարգացման վրա վաղուց են խաչ քաշել…
  • Կյանք՝ առանց մենության, առանց անհոգության, առանց երեխա լինելու իրավունքի…

Արմինե Թոփչյանն ինձ օգնեց, որ Կարինե Մացակյանի մշակած, Վիգեն Ավետիսի ու Ալիսի հետ ընտրած դրոշը «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հունիսի 21-ին «Մարիոտում» թափահարի՝ որպես նաև «Ուսումնական ամառ» նախագծի հայ-վրացական-իտալական խորհրդանիշ… Մասիմո Լիպիի գործն է սա՝ քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային փառատոնի դրոշը…

Ջրախաղեր Հյուսիսի լողափին։ Լուսանկարները`Դիանա Գևորգյանի

Ինսթիգեյթի՝ Վահագն Պողոսյանի Իրական դպրոցի մասին իմ վերաբերմունքը հայտնի է։ Եվ ոչ միայն։ Մանկավարժությունն այսպես՝ օրենքով հռչակված բազմամազանության պայմաններում հանրապետությունով մեկ գործող  պաշտոնական մեկ հաստատությամբ (օրինակելի դպրոց), մեկ ուսուցչով, մեկ օրինակելի պլանով, այլևս չի կարող ապահովել սովորողի կրթության՝ ձև-բովանդակություն ընտրելու իրավունքը։ Հանրակրթության մասին ՀՀ օրենքը, թվում է, այս մոլորությունը հաղթահարելու հասկացություններ է տվել-սահմանել՝ մեջ եմ բերում օրենքի 3-րդ հոդվածից. Օրենքները մեր կյանքը փոխելու-կարգավորելու, ինքնազարգացման ուղեցույցներ են. եթե չէ, … ի՞նչ կփոխվի։

«…. 6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.
ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների, ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքները,
բ. հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,
գ. փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը,
դ. միջազգային կրթական ծրագիր` միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր»։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպությունը  կանոնադրությամբ «շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է»:

Կրթահամալիրի հանրակրթական ծրագրերը փորձնական չեն. կրթահամալիրն է որպես կազմակերպություն փորձարարական-հետազոտական միավորում։ Կրթահամալիրն ունեցել է, կարող է ունենալ՝ մշակել և իրականացնել, փորձարարական ծրագրեր, ինչպես «5 տարեկանների ուսուցում», որ մշակվեց 2008-2012թթ, իրականացվեց…. Ու 2012-ից դարձավ հեղինակային կրթական ծրագիր, որ ներկայացնում եմ իմ գրի հերթական հավելվածով։ Այս ծրագրի 2018-2019թ.թ արդյունքները ներկայացվեցին հունիսի 12-ի կլոր սեղանով… Ոչինչ, որ իմ նման չկարողացաք մասնակցել ու վայելել ծրագրի հեղինակ մանկավարժական աշխատողների, պատվիրատու ծնողների ընկերակցությունը: Ողջ բովանդակությունը, ուստարվա գործունեությունը կրթահամալիրի Հարավային, Հյուսիսային, Արևելյան, Արևմտյան դպրոց-պարտեզներում, քոլեջի նախակրթարանում (հինգ դասարան, 130 սովորող) ներկայացված է այս փաթեթով… Ափսոսալն այնպես, որ ուզենան շարունակ մեկից խլել ու տալ մյուսին… վտանգավոր է, երբ խոսքը վերաբերում է հեղինակային իրավունքին, իրենց գործի նոր հեղինակների բացահայտմանը, մանկավարժության մեջ նորարարության խրախուսմանը-աջակցությանը: Ամոթ է: Մեր մասին չէ խոսքը. մենք սովոր ենք էքստրիմում ապրել (հայտնի «Կոմունիստը» կինոի հերոսի խոսքը եկավ՝ Ты меня коммунизмом не пугай, я блокаду пережил!  Հա, ես այդ կոմունիստն եմ…)՝ մեր մանկավարժության հեղինակներով՝ հետազոտող ուսուցիչ-դաստիարակ մանկավարժական աշխատողներով, մեր մանկավարժությունն ընտրած 2-5 տարեկան, 5 տարեկան-6 տարեկանից սկսած՝ մինչև ավագ դպրոց ու քոլեջ, հանրակրթական հիմնական ու լրացուցիչ կրթության ծրագրերի սովորողներով-սաներով։ Այս տարի կունենանք 250 վեց տարեկան 1-ին դասարանցի, 150 հինգ տարեկան… ու մեր սովորողների թիվը միայն հանրակրթական հիմնական ծրագրերով կավելանա, ինչպես անցյալ տարի, 300 և ավելիով… Մենք կրթական բաց համայնք ենք՝ համերաշխ ու անհատի շահի ճանաչմամբ-հարգմամբ… Պարզապես՝ за державу обидно…

Ստեփան հորեղբայրն ու Ռուզան մորաքույրը յոթ ամսական դարձող Աստղիկ Բլեյանին երեկ հանդիսավոր ուղեկցել են հերթական բուժզննման պատվաստման… Թվերը, որ հրապարակում ենք Աստղիկի բլոգից՝ հասակը՝ 70 սմ, քաշը՝ 7600գ, խոսուն են,  ակնհայտի փաստական արձանագրումը… Աստղիկը երեկվա մարզական վիճակն ամրապնդում է՝ օրն սկսելով մայրական կաթի հետ՝ ծիրանով ու կաթնաշոռ-բանանով… Ատամները պատրաստում է կանաչ խնձորի համար…

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1691

 

(116) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>