0

Համբարձում յայլա՜… տղաներով միանում ենք

Իսկական հարսանիքը հունիսի 7-ին, 8-ին է Երևանում՝ կրթահամալիրի բանգլադեշով-ագարակով՝ հարսանյաց խաղերով, ծիսական հյուրասիրությամբ, Եղեգիսի կիրճով, Շատինի-Արտաբույնքի-Եղեգիսի հարսանեկան ուրախությունների միջով Արատես, ծիսական հարթակում-դպրական կենտրոնում, Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ թագավոր Պետրոսյանի ու նրա ընտրյալ Սեդա թագուհի Վիրաբյանի ամուսնական միության խորհրդով։ Իսկ այսօր՝ ժամը 15։15, ուրբաթ-համերգ է ավանդական, ամենշաբաթյա միշտ նույն ժամին, նույն վայրում՝ Մարմարյա սրահում Մայր դպրոցի, այս անգամ՝ որպես նախահարսանիք, տղաների երգչախմբի «Համբարձում յայլա»-ով…

Մեր վիրտուալ աշխարհը, mskh.am-ի առաջին էջը իմ մութուլույսի նախահամերգային երեք-չորս ժամում այնքան ապրում փոխանցեց, որքան դուք ստացել եք երեկ մեր տաղանդով ստեղծած կրթահամալիրի Բանգլադեշում, որքան այսօր միասին, մայիսյան ստեղծագործական հավաքի 5-րդ օրվա օրացույցով կստեղծենք ու կվայելենք մենք, Ջավախքի պատանիների, Նասլեդ գործչի, իր երիտասարդ Սոնա, Ռադիկ ընկերների առաջնորդությամբ, Արտաբույնքի պատանիների՝ Ագապի մարզչի, Արարատի 3-րդ դպրոցի սովորողների, Հայաստանի մեր գործընկեր մանկավարժների մասնակցությամբ, Արատեսի ու Սևանի Ժայռի այսօրվա նախաճամբարներով…

Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանցիների կերպարվեստի ընտրությամբ սովորողների ցուցադրություն: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Որքան էլ որպես հայտնի ամենահաս Տիար՝ հեծանվով, մարզական քայլքով, փորձեցի լեցուն հավաքի խիտ ամփոփիչ օրվա հարթակներն իմ հուշաթերթ-ուղեցույց բերել, ամեն ինչ չէ, որ եղավ… Թույլ տվեք իմ գիրը-պատումը շարունակել որպես Նունե Մովսիսյանի, Քնարիկ Ներսիսյանի, կրթահամալիրի դպրոցների-քոլեջի-ուսումնական կենտրոնների ղեկավարների՝ այսօրվա «Սեբաստիա» սրահում 14։00-15։00 ներկայացումների լրացում… որպես մայիսյան հավաքով հաստատված մեր մանկավարժության ինվարիանտներ*

1. Մեր ուսումնական աշխատանքի հեղինակը լինելով, մեր՝ ստեղծագործ յուրաքանչյուրիս, ստեղծական հավաքանու ազատ գործելով, հիմա նաև ցանցային կազմակերպմամբ՝ առանց սահմանների արձագանքելը, ձեռքբերումները փոխանցելը կարգապահ, օրվա, ամսվա, տարվա օրացույցով, կլինեն ամեն անգամ, երբ լինեն ճամբարներ, թե քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոն ամենամյա

5-6 տարեկանների ազգային խաղեր խաղերգեր։ Լուսանկարները՝ Մոնիկա Տոնոյանի:

2. Ահա ինչու՝ ինձ արտագնա հիացրեց փառատոնի ծրագրում Սուսան Մարկոսյանի՝ «Հունիսի 1-9՝«Իսկական հարսանիք. ազգային օպերա» նախագծեր» հավելումը… Լսեցի՞ք-տեսա՞ք… Ճամբարում մեր փառատոնի ծրագրով ազգագրության հարսանիք կլինի…

Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք
Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՜ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։
Չարենց

Ահա ինչու՝ այսօր ժամը 15։15, Մարմարյա սրահում նախահարսանիքի է կանչում միջին դպրոցը մեր…

Հարավային դպրոցից դեպի Մայր դպրոց տանող ցանկապատի ձևավորման աշխատանքներ։ Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

3. Բլեյան կրթական ցանցը մեր մոբիլ, անդադրում, ստեղծական, համերաշխ կյանքից առաջացավ ու ծավալվում է, ամենաթափանց է… անխտիր…
Մենք բաց ենք՝ սրտերով, մտքերով, կյանքով մեր… գործերով մեր, աշխարհին արևի պես հայացքով…

4. Հայրենին-մայրենին մեր այնքան բարձիթողի անխնամ է, որ հոգնել չկա, կանգնել չկա… Ահա ինչու՝ սովորող-սովորեցնողը, ճամփորդությամբ ուսուցումը, կյանքով ճանաչելը կենսունակության պահպանման-վերականգման-կուտակման իսկական պերպետուում մոբիլե է…

Համբարձում յայլա,
Յայլա ջան,  յայլա,
Լավ օրեր,  յայլա,
Յայլա ջան,  յայլա:

Հայրիկ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1663

*Ինվարիանտ

  1. Մաթեմատիկայում ինվարիանտ կոչվում են թվերը, խմբերը և այն մաթեմատիկական մեծություններն ու օբյեկտները, որոնք չեն փոխվում, երբ որոշակի (հակադարձելի) ձևափոխությունների է ենթարկվում կամ օբյեկտն ինքը, կամ այն կոորդինատային համակարգը, որում նկարագրվում է օբյեկտը։
  2. Սելեստեն Ֆրենե «Մանկավարժական ինվարիանտներ»

(90) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>