0

Քաղբանտարկյալ՝ ասել է թե բանտարկված քաղաքացի՞…

Ավանսով նստած քաղաքացու ազատության ժամը

1in.am, մայիսի 17

«Թավշյա հեղափոխության առաջին փուլը բավականին լավ անցավ, սակայն այդ տեմպը պետք է պահել և պետք է պահել կառավարության կողմից ձեռնարկվող մարդակենտրոն քայլերով․ առաջին քայլը պետք է լինի բնակչության տնօրինվող եկամուտների մասին հոգալը, այսինքն՝ գնաճային այս ճնշումների տակ մեր բնակչության վիճակն անընդհատ վատանում է, աղքատության մակարդակը բարձրանում է, ինչն էլ արտագաղթի հիմնական պատճառներից մեկն է։ Սա վերաբերում է բնակչության սոցիալական ապահովությանը և նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի առաջին որոշումը պետք է լինի բնակչության սպառողական նվազագույն զամբյուղի և նվազագույն բյուջեի մասին 2004թ-ի ՀՀ օրենքի իրականացումը, որտեղ ամրագրված է, որ պետք է սահմանվի չհարկվող շեմ, որը հավասար կլինի սպառողական նվազագույն բյուջեին։

Հաջորդը՝ պետք է սահմանել եկամտահարկի և գույքահարկի պրոգրեսիվ սանդղակ, այսինքն՝ եկամտահարկի սանդղակը պետք է լինի աստիճանաձև և քիչ աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա ծանրացած հարկային բեռը պետք է թեթևացվի, իսկ ինչ վերաբերում է գույքահարկին, ապա պետք է, անպայման, ուժեղ և պրոգրեսիվ հարկ նշանակվի՝ որպես շքեղության հարկ, այսինքն գանձվի այն առանձնատները, որոնք քրեաօլիգարխիկ համակարգի որոշ ներկայացուցիչներ ապօրինի հարստանալով՝ կարողացել են ձեռք բերել և դրա դիմաց շատ չնչին հարկ են վճարում պետական բյուջե։

Մյուսը՝ պետք է անմիջապես փոփոխություն կատարվի նաև Հարկային օրենսգրքի բնօգտագործման վճարների և բնապահպանության վճարների մասին օրենքում․ մեզ և մեր սերնդին պատկանող ազգային հարստությունը պարզապես գողացվում է որոշ սեփականատերերի միջոցով և դրա դիմաց նրանք պետք է համապատասխան գումարներ վճարեն պետական բյուջե, ինչը ևս լրացուցիչ միջոց է պետական բյուջեն լցնելու համար։

Մյուսը՝ նոր կառավարությունը պետք է հայտարարի նաև հարկային ու վարկային համաներման մասին․ վարկային համաներման մասին հայտարարություն եղել է, բայց հարկայինի մասին չի եղել․ քրեաօլիգարխիկ համակարգի այն ներկայացուցիչները, ովքեր անկախության տարիներին բոլոր իշխանությունների ժամանակ ապօրինի կերպով հարստացել են՝ նրանք հարկային ներման շրջանակներում պետք է պետբյուջե վերադարձնեն գողացված միջոցները, իսկ դա հայտնաբերելն ու չափելը շատ հեշտ է, դրա համար կան տարբեր միջոցներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը՝ անդրադառնալով սոցիալ-տնտեսական ոլորտում նոր կառավարության առաջնահերթություններին՝ այս համատեքստում թվարկելով նաև մի քանի այլ կարևոր փոփոխություններ։

Տնտեսագետը դրական գնահատեց նոր կառավարության երիտասարդ թիմը՝ նշելով, որ երիտասարդ նախարարները նոր մոտեցումներ կցուցաբերեն առկա խնդիրների լուծմանը և թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան դրական արդյունքներ գրանցել։ Միևնույն ժամանակ, սակայն, ըստ մեր զրուցակցի՝ տարիների ընթացքում 7 միլիարդ դոլար արտաքին պարտք կուտակած երկրի նոր կառավարության համար դժվար կլինի կարճ ժամկետներում միանգամից շոշափելի արդյունքներ արձանագրելը և այդ իսկ պատճառով նոր կառավարությունն իր ծրագիրը ներկայացնելիս՝ պետք է հայտարարի նաև, որ ունենալու են երեք մակարդակի ծրագիր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ, իսկ բնակչությունն իր հերթին պետք է աշխատելու ժամանակ տրամադրի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ իրենց սպասելիքները հնարավորինս արդարացնելու համար։

«Նոր թիմը թարմ ավյուն է, թարմ ուղեղներ են՝ բարձր մակարդակի ուսում ստացած և կարծում եմ, որ դա կկապիտալիզացվի։ Այո, այս թիմը լավատեսություն և բարեփոխումների հույս ներշնչում է»,-շեշտեց Մովսես Արիստակեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ Զրույցը վարում է Սիրանույշ Պապյանը Կոնդի բակերից մեկում, երբ ավագ դպրոցի սովորողները «Ուրիշ քաղաք քաղաքում» նախագիծն էին իրականացնում։

Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի

(0) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>