0

․․․ Հնարավոր է՝ այն պատճառով է, որ մենք վախենում ենք սիրուց…

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։

Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց է։ Իսկ Ճապոնիայում ծաղկել է սակուրան…  այ այսպես՝ ջերմ ու լուսավոր հիացումով… երկար ու սպասված գարնան խորհրդանի՞շ, թե՞ կյանքի ու անխուսափելի մահվան…  Մենք էլ Հայաստանում, Արարատյան դաշտում, Բանգլադեշի կրթական պարտեզում մեր խորհրդանիշ ծիրանենիներն ունենք, որ սկսում են ծաղկել մարտի վերջի՞ն… ապրիլի սկզբի՞ն… Երեկ` օրվա վերջում, մի փոքր խմբով ընդհուպ մոտեցանք ծիրանենուն… Մատներով իմ շոշափեցի արթնացա՞ծ ծառի ճյուղերի ծայրի բողբոջիկները… Զննեցի… Ձայն տվեցի… Է´յ, դուք, ներսում` այդտեղ, ինչո՞վ եք զբաղված… Այսպես ամեն օ՞ր…

-Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ՝
Սահած ծոցէն դաշտերուն՝
Ուր ցաները կը վէտվէտին սիրատարփ,
Ուր երկինքն ալ կը քնանայ,
Կապոյտներու խորհուրդին մէջ երազելով
Վաղորդայններն* երջանիկ:

Չարենցի օրագրից է. 1934թ. մարտի 15-ին է սա գրել… «Պուշկինը-ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է- մնացել է մենակ… Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում…»

Իսկ տեսեք` ինչի վրա ու ինչպես է զարմանում Չարենցի ժամանակակից, համաերևանցի Մարտիրոս Սարյանը մեր․ «Այ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան…»։

Բակային աշխատանքներ Հյուսիսում:

«Չարենցի կրակոցը»․ գիրք, որտեղ նույնիսկ մե՞կ նախադասություն հորինված չէ, սեբաստացիներիս լավ բարեկամ Հովիկ Չարխչյանի փաստագրական վեպն է, որը լույս տեսավ 2010-ի դեկտեմբերին… Շնորհակալ եմ «Հարթակ գեղարվեստում»  ակումբի համակարգող Ելենա Խոդիկյանին, գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին, գրական ակումբի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, ովքեր իմ միջնորդությամբ տեղափոխեցին հանդիպումը մեկ շաբաթով` հնարավորություն տալով շատերիս կարդալ եզակի-յուրահատուկ գիրք-փաստագրությունը Չարենցի կյանքի 1926 թվականի մասին… Մեկը՝ ես: Այո, ամեն ինչ Չարենցի մասին ու Չարենցի գրած ամեն մի տողը… Ինչպես այս մեկը.
– Գիտե՞ս ինչ,- ավելացրեց Չարենցը,- երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Եկավ: Արփի՞կն էր` Արփենիկ Աստվածատրյանը, որ մահացավ հենց 1926-ին. նաև դրա փաստագրությունն է Չարխչյանի գիրքը, Արփիկը, ում սիրո չարենցյան խոստովանությունը, շնորհակալությամբ մեր ուսուցիչ Երանուհի Խլղաթյանին և Չարենցի ընկեր Աղասի Ալայանին, Երանուհու բլոգում կարդացեք

Այգեպանական աշխատանքներ են Մայր դպրոցում:
Լուսանկարները` Գոհար Եղոյանի:

Սեբաստացի TV-ի Անի Սարգսյանի «Շրջանավարտը» շարքը հավանում եմ՝ ամբողջական ներառական… ու իրար կողքի` մերը դարձած Մարտին Մկրտչյանը, Դիանա Զորյանը, Արման Պետրոսյանը … Իսկապես որ սերը, մեծ սերը հետո, բայց անպայման գալիս է… քո ընտրության հետ:

Իսկ ընտրել-ընտրո՞ւմ են սեբաստացի համարվող սաները մեր աշխարհը կրթական, նրա այս կամ անունով դպրոցը, ո՞ր տարիքից, ինչպե՞ս… Եթե ընտրել են, ու կյանքն այս՝ Բանգլադեշով-ընկերներով-ուսուցումով հեղինակային կազմակերպմամբ իրենց սերը չէ՞, մեծ սերը չէ՞, հետո ո՞նց են գնում-ո՛ւր են գնում… Իրենց մեծ սիրո ետևի՞ց… Իրենց մեծ սերը գտնելու-ճանաչելու-ընտրելու հնարավորություն տանք յուրաքանչյուրին, թե չէ` ես պանդուխտ աշխարհի տիարը հո չե՞մ…

Գիտեք, կրթահամալիրի տնօրենի պաշտոնը թափուր է, ու այն կզբաղեցվի 2017-ի ապրիլի 4-ին, կրթահամալիրի խորհրդի ընտրությամբ: Կներեք, բայց ես այդպես թափուրը չեմ լրացնի, այլ դիմող լինի-չլինի… Դեռ ես պիտի դիմեմ… Կներեք, ինչո՞ւ ես… Իմ տեղը չգիտե՞ք, հեղինակային մանկավարժության հեղինակ-պատվիրատու սովորող և ուսուցիչ, սովորողի լիազոր ներկայացուցիչ, կրթահամալիր-կազմակերպության լիազոր խորհրդի հարգելի նախագահ ու անդամներ…

Այցելություն ագարակ. հիպոթերապիա:
Լ
ուսանկարները՝ Նինա Հովհաննիսյանի:

«Տարիքի հետ մենք նոր դերեր ենք ստանում: Ինձ դուր է գալիս մայր լինելը, և ես ուրախ կլինեմ դառնալ տատիկ: Մշտապես սեքսուալ գեղեցկուհի լինելը շատ ձանձրալի է», – հայտարարել է դերասանուհի Սալմա Հայեկը, որ համարվում է ամենագեղեցիկ և մեծ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը: Չգիտեի։ Ժամանակ գտնեմ` մի ֆիլմ նայեմ այս հերոսուհով… Օգնեք։

Օգնեք նաև իմ այս գրի վերնագրի հեղինակին գտնել։ Ես այն վերցրել եմ իմ մի նոթատետրից, որտեղ այս գրառման հեղինակը նշված չէր։

Ֆոտոխմբագիր` Տաթև Աթոյան
#977

*Վաղորդայն – վաղ առավոտը

 

(243) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>