0

Գեղեցիկը վարակի պես… մեր բաց ցանցով պիտի տարածվի

Բուռն էր օրը երեկվա. սպասելի էր, ես պատրաստվել էի խաղաղ-ընտանեկան կիրակիով… Սիրում եմ, երբ Դավիթը Բլեյան երկար-անշտապ իր կիրակիի մի մասն անցկացնում է լողարանում ու ինձ մեկ ու մեջ հրահանգում.
– Արի ջուրը տաքացրու-սառեցրու։ Գնա էս ինչ գույնի, էս ինչ չափսի, էս ինչ մակնիշի մեքենան բեր, կամ էս ինչ անունով… դինոզավրը…
Վերջում ջակուզին լցված է լինում ամենատարբեր՝ Դավթի մեկ-երկու տարեկանից ուղեկից կենդանիներով-մեքենաներով, պիտույքներով… Հավատարիմ է մեր տղան. մեկիկ-մեկիկ իր ընկերների հետ խաղում է…

Աստղիկի հետ ամենասիրելին տան-պատշգամբի տարածքով զբոսանքն է… ուսիս փարված, ականջը՝ իմ խոսքին-շշունջին… Հայր ու աղջիկ այդպես քայլում ու զրուցում ենք, մինչև աչքերը Աստղիկի փակվում են…

Դավիթը մեծախոս-ամենախոս-ուղղախոս է, ազատ-լեզվին է տալիս… Ամենաշատը սիրում եմ, երբ ինձ շշպռում է… ամեն ինչ ասում է, բոլորիդ փոխարեն, ինչ չեք ասել, խնայել եք՝ Դավիթն անխնա է… Ուղիղ աչքերիս է նայում, մոտենում, էլի մոտենում…
– Ի՞նչ, չգիտեի՞ր, Աշո՛տ Բլեյան…
Խիզախ-ինքնավստահ-մաքուր կանգնում առաջս…
– Իմացի՛ր:

Առավոտը կրթահամալիրի Արևմուտքում:

Նկատեցիք. երեկ ես հեծանվի վրա Շուշանի նվիրած մարզական կապույտ շապիկով էի… Մարթա Ասատրյանն ասաց, հետո ես ինձ տեսա օրվա-նվեր լուսանկարում այս. և՛ սազում է, և՛ հեծանվային է… Տունդարձի ճանապարհն անցել եմ հեծանվով, մեկ շնչով, անկանգառ, ինքնասույզ… Վտանգավոր է, երևի, բայց, դե… Որպես պատիժ՝ ես ինձ այսօր կզրկեմ հեծանվից…

Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ում Նոյեմին ու Վաչեն մեր Արևելյան դպրոց-պարտեզի սաներն են, ինքն էլ՝ մեր շրջանավարտը, զարմացած էր Արևելք-քոլեջ-Հյուսիսով իմ ու իր անցումից…
– Այսքան գործ ե՞րբ եք արել, ո՜նց եք արել…
Մեր գինին ու շիշը անհատական ձևավորումով՝ իր ընտրած, Հրաչյային հուզեցին. լա՜վ նվեր է մեր կրթահամալիրի երեսնամյակին… Ինձ քայլքից անակնկալի բերեց Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի ոսկերչության արվեստանոցի 5-6-րդ դասարանցի ոսկեգործների իսկական աշխատանքը… կոկիկ, գործիքներով անհատական…

Ամենազարնվողը օրվա մեջ ինքնավարությունն է՝ իր բոլոր դրսևորումներով, գործերում սովորողների և ուսուցիչների, որ տեսա միջին դպրոցի կլոր սեղանին, երբ օրվա ուսումնական ժամանախտակի և հունիսի ուսումնական աշխատանքների մասին էր խոսքը, թե ավագ դպրոցի կլոր սեղանին՝ գրական ակումբի հավաքից-նոր հավաք գործունեության դեպքում… Կարող-հասուն-ինքնավստահ-գործընկերային ռեժիմում են և՛ ուսուցչական երգչախմբի հերթական նախաձեռնությունը՝ Վրաստանի դեսպանատանը Վրաստանի անկախության օրվա առիթով, և՛ Հրազդանն ի վեր հավաքին հաջորդող-հավաքը շարունակող ճամփորդությամբ երգելը, հայրենին իր բնապատկերներով-մարդկանցով ճանաչելը, մարդկանց մշակույթով հավես փոխանցելը… Բաց հավաքը խոսքեր-հնարավորություն հռչակում չէ… Այսպես, ինչպես Մադինայի՝ կրկին մեր հերոսը դարձած, նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի աղջիկ Լիլիթը, Արտհաուս-ի հիմնադիր տնօրենը, վստահ մտավ մեր աշխարհ ու… մնաց… Ասում է՝
– Վե՛րջ, ես որքա՛ն ժամանակ է՝ մեր այս հանդիպմանն էի սպասում… Ես մեկնում եմ վաղը Մադինա, իմ հայրիկի արվեստանոց-կենտրոնը մեր հունիսյան փառատոնին պատրաստելու համար…
Արգիճի գետն ու Արմաղան սարը, հովիտի-լանջերի բնակավայրերով- մարդկանցով, դառնում են ճարտարապետության և քանդակագործության միջազգային փառատոնի հարթակ… Հարկ եղավ խիտ օրվա վերջում փառատոնի ծրագրում կատարել լրացում, խորհրդակցել Վիգեն Ավետիսի հետ…
– Գեղեցիկը, վարակի պես պիտի տարածվի…,- եղավ Ֆլորենցիայում ավարտված փառատոնով ավելի հայտնի դարձած մեր Վիգենի պատասխանը…

Գրական ակումբի կլոր սեղան՝ քննարկում:

Գրիգոր Խաչատրյանը վերադառնում է… ցանցով, իր իրականություն դարձած Artասահմանով… Այս հազար քառակուսի մետր նվաճված-ստեղծած գեղեցիկի միջավայրում հունիս-հուլիսի կարևոր իրադարձություններն են աշխարհի, Հայաստանի, կրթահամալիրի Բանգլադեշի… Հատկապես անհամբեր պիտի սպասեմ ես «Գետը բնակավայրում» նախագծերով հայաստանյան խմբերի շրջիկ ցուցադրությանը, «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով»՝ շրջակա միջավայրի նորացման նախագծերով աշխատանքներին…

Իսկ Աստղիկը Բլեյան թևակոխում է իր կես տարվան նախորդող ավագ շաբաթ… մայիսի 21-ին 6 ամիսը լրացնող Աստղիկն այսօր ստեղծագործական հավաքի մասնակից կլինի, Արևմուտքում կծափահարի իր Դավիթ եղբորն ու «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը Դավթի դասարանում ավարտող ու նոր վեց տարեկանների  հետ սկսող Լուսինե Փաշայանին… Հասունացում… Աստղիկի, Դավթի… Լուսինե Փաշայանն էլ մեր արդեն վեց տարեկանների դասարանն ունի, հունիսյան ճամբարով իր…

«Դեղաբույսերի աճեցում» նախագիծ կրթահամալիրի Արևելքի երկարացված օրվա ճամբարում: Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1660

(134) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>