0

Իմ գիրը՝ որպես անդրադարձ ու բլոգային ուսուցման հարթակ

Երեկվա իմ մանիֆեստն ունեցավ արձագանք։ Լավ է, որ կարծես հանրայնացվում է կրթահամալիրի զարգացման ծրագիրը՝ իր հրաշալիներով։

Օրվա վերջին հազիվ հասցրել էի ճանապարհել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին իր խմբով, երբ հայտնվեցի գիշերօթիկի վերածված Հյուսիսային դպրոցի նախագծային խմբի աքցանում։ Շա՜տ հետաքրքիր, համ էլ շատ համեղ մեկ ժամ պարգևեցին ինձ մեր  4-5-րդ դասարանցիները՝ իրենց համով-հոտով, խելքով։ Շնորհակալ եմ տեսանյութի համար։ Չվերապտմեմ, դիտեք։ Շարունակությունը՝ սովորողների բլոգներում։

Ուսումնական պլանի քննարկում. տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի։

Կարևոր համարեցի այսօրվա նախագծային հանդիպումից առաջ անդրադառնալ դրա պատրաստությանը, սովորողների բլոգներին՝ տեսնելու նախագծով նրանց ուսումնական աշխատանքը։ Դուք էլ ծանոթացեք…

Այս անգամ գրում քննարկվող թեմաներից ինձ ամենաշատը հետաքրքրեց` պարտադիր 12-ամյա կրթությունից հրաժարվելու և 9-րդ դասարանի շրջանավարտների ազատ ընտրության թեման: Էլեն Մկրտչյան

….Եվ վերջին առաջարկս է` փոխել դասերի անցկացման ձևերը հանրակրթական դպրոցներում: Ուսուցչի վրայից հանենք քննիչի բեռը, իսկ աշակերտի վրայից` մեղադրյալի: Դասերի հիմքում պետք է լինեն քննարկումները և վերլուծությունները: Իսկ անգիրի ռեժիմը եկեք վերացնենք: Իլոնա Սահակյան

Շատ ուրախ եմ Կրթահամալիրի զարգացման ծրագրի համար։ Նույնիսկ առաջին նվիրատվություն են արել, որի համար ևս շատ ուրախ եմ…. Մենք՝ սեբաստացիներս, պետք է մեր մասնակցությունը ունենանք ծրագրում, առաջարկենք մեր տեսակետները, մեր ուղիները, կարողանանք այս ծրագիրը դարձնել ավելի հանրային: Միլենա Գոգինյան

Բոլորը չունեն նույն ցանկությունները, նպատակները, ուժեղ և թույլ կողմերը։ Ինչպես որ ամեն մարդ յուրահատուկ է, այդպես էլ պետք է լինի նրա ճանապարհը։ Այն ինձ հիշեցրեց մի այլ մտքի մասին՝ «Քո մտքերը ձևավորում են քո ճակատագիրը»։ Ես եմ պատասխանատու իմ արածի-չարածի համար։ Մարկ Միկաիլ

Կրթահամալիրը զարգացած է իր տարբերվող ուսուցումով, իր զանազան նախագծերով, իր կանաչապատ դպրոցներով: Իմ կարծիքով կրթահամալիրի մե՜ծ հրաշալիքն այն կլիներ, որ ունենար համալսարան… Միլենա Պողոսյան

Իսկ Մարկ Միկաիլը նախագծում նաև իր պրոֆեսոր  պապիկին՝ ՀՊՃՀ պրոռեկտոր, Հայաստանի Երրորդ Հանրապետության լուսավորության առաջին նախարար Արեգ Գրիգորյանին է ներառել։ Շնորհակալ եմ, տիար Գրիգորյան, և՛ անդրադարձի համար, և՛ հուզիչ վստահության։ Ձեզ, իհարկե, միշտ սպասում եմ՝ զրուցելու-քննարկելու, նաև այս հարցերի մասին…

Պարոն Բլեյանն առանձնացնում է շատ կարևոր հարցեր…
Ես հավատում եմ, որ պարոն Բլեյանը գիտի, և եթե հնարավորություն ունենա՝ կանի։ Երանի՜ այն օրը, երբ նման երազներ ունեցող և իմացող մարդուն հարցնեն… ոնց անենք, որ Էջմիածինը դարձնենք մշակույթի կենտրոն, ոնց անենք, որ գյուղական դպրոցը լինի համայնքային զարգացման կենտրոն և նպաստի համայնքի զարգացմանը, ոնց անենք, որ Զանգվի ձորում էնպիսի միջավայր ստեղծենք, որ դա փոխի ոչ միայն Երևանը և երևանցուն։ Արեգ Գրիգորյան

Հանդիպում-քայլք կրթահամալիրի 8-րդ դասարանի սովորողների հետ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1600

(114) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>