0

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ բերում եմ… հավաքի օրացույցով 5-րդ օրվա կլոր սեղան-հավաքի ամփոփում…

Կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների լաբորատորիայի՝ հավաքից հավաք հրապարակումների ցանկով 30-ի չափ իրենց գործի հեղինակների դպիրյան հունձքի մասին ենք խոսում… Իր գործի հեղինակ դաստիարակը՝ 2-5 տարեկան երեխայի սպոնտան գործունեությանը 2-րդ պլանից հետևելու-հսկելու բացառիկ դիրքով-հնարավորությամբ-գործիքներով-աջակցությամբ իր գործի ինչպիսի՞ ներկայացում պիտի բերի իր անձնական բլոգ… Կարո՞ղ է դաստիարակը հավաքից հավաք չունենալ «Դպիրում» գոնե մեկ հրապարակում, կրթահամալիրի գրադարանում՝ ըստ ուղղությունների երեխաների գործունեության մեկ, մեկից ավելի նյութեր, իր սկսած նախագծեր, չունենա իրականացված նախաձեռնություն… Ինչպե՞ս ենք չափում դաստիարակի աճը, լաբորատորիա ջան, կրթահամալիրի, նրա դպրոց-պարտեզի, սրա նախակրթարանի նման եզակի բաց ուսուցանող-փոխանցող համակարգում… Մայիսյան հավաքի շաբաթվա իմ գիր-անդրադարձների ազդեցությունը (համեցեք, առաջարկեք-օգտվեք-լրացրեք) կուզեի տեսնել ոչ այնքան հավաքից հավաք՝ 2020-ի մայիսին, հոբելյանական 15-րդին, այլ նաև հավաքի այս օրերին… Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն… Մի՛ սպասեք, գործեք, որ թասը թասին խփելը գա…

Կրթահամալիրի նախագծային խումբը Արցախում:
Լուսանկարները՝ Ալիս Գևորգյանի:

Ստեղծագործական հավաքով կկարևորվեն հունիսի 1-ից սկսվող փառատոնային ճամբարին և ուսումնական ճամբարներին ուղղված նախագծերը-նախաձեռնությունները… Բան չմնաց, ինչպես միշտ չհասցնելու-պռատ անելու ընտրության առաջ ենք կանգնելու… Ես ընտրում եմ չանելը, եթե գործը մարդու կողքով է անցնելու… Ճամբարը կա-առաջացել-իմաստ է ստեղծում-փոխանցում, սրանով հարատևում իր մասնակցով՝ ճամբարական սովորողով-ուսուցչով, ում ասում եմ՝ առա՛ջ եկեք, սիրելիներ-գործընկերներ, գործի գլո՛ւխ անցեք:

Արատեսում ճամբարին նախապատրաստվելու համար այս ուրբաթ՝ մայիսի 17-ին, Արատես ենք մեկնում նախագծային խմբով։ Կանցնենք Երևան-Սևան-Վարդենյանց լեռնանցք-Արատես երթուղով, կհիանանք գարնանային Արատեսով և չքնաղ Արգիճի գետով, կաշխատենք միասին։ Մեզ կօգնեն տեղում…

Սմբատ Պետրոսյանի այս դիմումը ամառային բազում ճամբարների՝ ուսուցում բնության գրկում, դաշտային-արշավախմբային-ճամփորդական, այդպիսի մի նախաձեռնություն է… Իսկապես, ճամբարականներով մեկնեք Արատես, ձեր ճամբարը սկսեք տեղավորել։ Նման նախաձեռնությամբ, վստահ եմ, հանդես կգա և Միքայել Ղազարյանը Սևանի «Ժայռի» ճամբարի համար…

Արժեքավոր է ապրիլի 26-27-ի Բլեյան կրթական բաց ցանցով բաց լաբորատորիա բերված աշխատանքների-նախագիծ-նախաձեռնությունների զարգացումը մայիսի ստեղծագործական հավաքի օրերին, իր գործի հեղինակների ջանքերի շարունակությունը-անընդհատությունը…

Թատրոն-մառանի նորամուտ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Արևելյան դպրոց-պարտեզի, Աշտարակի «Արևիկ», Սասունիկի մանկապարտեզների հետ գործընկերությունը ստեղծագործական հավաքում կհաստատվի որպես ցանցային։ «Արևիկը» կդառնա՞ Բլեյան բաց ցանցի առաջին նախադպրոցական հաստատությունը… մեր հարգելի արևիկցիներից է կախված՝ դաստիարակներից-վարիչից սկսած, ծնողներով-քաղաքապետով ավարտված: Խիզախե՛ք ու կշահեք: Տեսեք, որքան հոգատար ենք մենք՝ սեբաստացի կրթական հանգույցներով, ուսումնական հաստատությունների ցանցային նախաձեռնությունների քայլերի նկատմամբ։ Անարձագանք չի մնա որևէ քայլ, երաշխավորում եմ. բայց ցանցի կենսունակությունը որոշելու են անհատները-խմբերը… Այսպիսի հնարավորությունները՝ ի հայտ գալու-առաջանալու-հայտնի դառնալու-զարգանալու, պիտի որ բաց չթողնեն, եթե որևէ հիմնավորմամբ (որքան էլ հիմնավոր, բայց մերժելի) չշրջանցեն-հասնեն կենսունակ միավորին՝ ստեղծագործ անհատականությունը…

Մադինայում, պատմել ենք-պատմում ենք-կպատմենք դեռ, մենք մեր հարգանքը Արգիճի-Արմաղանի պայծառ ծնունդին՝ նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանին, հայտնում ենք՝ նրա ժառանգներին-սաներին հրավիրելով մուտք գործել Բլեյան կրթական բաց ցանց, դառնալով քանդակագործության-ճարտարապետության միջազգային բաց փառատոնի՝ Արգիճիի հարթակում գործող հանգույց, Արմաղանի աստվածատուր մշտական աջակցությունը վայելելով…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից…

Փառատոնային հանգույց-հարթակներ, վստահ եմ, Արատեսից, Իջևանի Աղստևից բացի, կարող են ստեղծվել Եղեգիսի կիրճում, Եղեգիս գետի երկայնքով մինչև Արփա, Արփա գետի վրայով մինչև Արաքս, Ամբերդ գետի հունով մինչև Քասաղ, Քասաղի հունով մինչև… Փառատոնի նախաձեռնող, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցի ղեկավար ու փառատոնի համակարգող Վիգեն Ավետիսի գործունեությանն այս օրերին, Ֆլորենցիայի միջազգային փառատոնում, հետևում ենք, լավ օրինակ է… Կեցցե՛ս, Վիգեն Ավետիս… Մեր կրթական ցանցով, Վիգեն Ավետիսի գցած փառատոնային խողովակով գեղեցիկը պիտի ողողի-մաքրի մեր գետերը-հուները-շեները… Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից:

Ակտիվ դիրքավորվելու ժամանակի մասին է իմ գիրը…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1659

(152) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>