0

Մե՜ծ աղմուկ… ինչի՞ց…

Հունիսի 7-ին՝ կրթահամալիրի օրացույցով կազմակերպվող իսկական հարսանիքին մեզ պարտադրված ինքնաբուխ հավաքի առիթով իմ «Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…», Սա է ընդամենը…, «Արման Միքայելյանին» պարզաբանումներին ավելացնում եմ։

Սա՝ ՀՀ 2019թ. պետական բյուջեն, որով նախատեսված է «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում՝ անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ՝ ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» անվանումով-նկարագրությամբ տողը (ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին օրենք, հավելված N1, աղյուսակ N2, դասիչ՝ 1146, ծրագիր՝ 11014), հատկացված է 116 մլն 968,1 հազար դրամ (մոտ 117 միլիոն դրամ)։ Այդ գումարը հաշվարկված է, ծախսվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրեր մշակող, կազմակերպող ու տարածող «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի՝ կանոնադրությամբ որոշված բնականոն գործունեության ապահովման համար։

Սա՝ ՀՀ կառավարության՝ 2018թ. դեկտեմբերի 27-ի N1515 «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջացառումների մասին» որոշումը, որի N5 հավելվածի աղյուսակ 8-ում պետական բյուջեով հատկացված 116 մլն 968,1 հազար դրամ գումարը բաժանված է երկու մասի՝ 67802500 դրամ և 49165600 դրամ:
Գումարի առաջին մասը հատկացվել է 2019թ. հունվարից. ահա ՀՀ ԿԳՆ հետ կնքված պայմանագիրը, պայմանագրի հավելվածը։ Երկրորդ մասը՝ 49 միլիոն 165 հազար 600 ՀՀ կառավարության 06.06-2019թ. 721-Ն որոշմամբ (սա էլ՝ հավելվածը
Կցում եմ նաև 2019թ. տարեկան ծրագիրը, որտեղ 116 մլն 968,1 հազար դրամը բաժանված է ըստ ծրագրի բովանդակության։ Կարդացեք։

Կրթահամալիրի կայքում՝ մանկավարժության կենտրոնի էջում, հրապարակված են, բաց են ՀՀ պետական ՄԺԾ ծրագրերի ՀՀ ԿԳՆ հայտում ընդգրկվելու՝ կրթահամալիրի առաջարկները, ամենամյա ծրագրերը, դրանց հաշվետվությունները, որ ներկայացվել են պետական աջակցությամբ սահմանված կարգով։

ՀՀ կառավարության 1989թ. որոշումով ստեղծվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը՝ պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնելու համար։ Կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված առարկայի, նպատակների, խնդիրների  իրագործման համար կրթահամալիրը ֆինանսավորել, ֆինանսավորում է հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը։ Կրթահամալիրը մշակում, կազմակերպում և տարածում է հեղինակային կրթական ծրագրեր. մեջ եմ բերում կրթահամալիրի կանոնադրությունից. «Կրթահամալիրի գործունեության առարկան նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումն է»: Ահա ինչու, 2005 թվականից կրթահամալիրը ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով,  ՀՀ բյուջեով սահմանված կարգով, հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում պետական աջակցություն ստացել է կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժության ծրագրերի մշակման-վերամշակման, ուսումնական նյութերի, նախագծերի, մեդիագրադարանի ստեղծման, նախադպրոցական ուսուցման, արտադրոցական՝ լրացուցիչ ուսուցման, օժտվածության զարգացման բաց համակարգի, ուսուցիչների մասնագիտական զարգացման բաց համակարգի  համար։

Մենք երեսուն տարեկան ենք. ամեն առիթ կօգտագործենք՝ մեր ստեղծածը հանրային գնահատման ներկայացնելու, կարևորելու համար։

#1686

(477) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>