0

Ճանապարհը, որով անցնում ենք…

Լի՞քը բացահայտումներով, հիացմունքո՞վ, ուղեկցվող գարնան ամիսներով… Սա Սմբատ Պետոսյանի ճամփան է… ո՛չ միայն երեկվա, ո՛չ միայն Արատեսի… Շնորհակալ եմ, Սմբա՛տ, հեշտացրիր իմ պատումը։ Որքա՜ն նման թվացին ինձ, նույն վերնագրի ներքո, սեբաստացիների ճանապարհները, որով անցնում են… Համեցե՛ք, Լիլիթ Բլեյանն իր անցման այս ֆեյբուքյան հետքով, նույնը՝ Նունե Մովսիսյանն իր պարտեզում, իր ծաղիկներով, նրան արձագանքող Կարինե Բաբուջյանը… Բերե՛ք ձեր այս ճանապարհները մայիսյան ստեղծագործական հավաք, որ այն ուղեկցվի գարնան ամիսներով…

Սոնա Նակաշյանին գտնելու-ծանոթանալու առիթը, հեղինակային կրթական ծրագրով մայիսյան հավաքին ընդառաջ, կիրակիով ստեղծագործական հավաքի օրացույցով իմ տեսչական աշխատանքի կատարումը եղավ, խոստում, որ ես հրապարակային էի հայտնել… Մենակ թե տեսչական կոչվածը ոչ իր այսօրվա այլասերված կիրառմամբ ընդունեք, այլ իր կոչումով՝ տեսնելու ու դրանով ուսուցանելու…

Դավիթ-Աստղաշարը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Կիրակի է, ետևում շաբաթ օրվա Արգիճիի-Արմաղանի ազդեցությունը, որ տեսեք, անհաղթահարելի է, Դավիթ Բլեյանին լողացնելուց, Աստղիկին կերակրելուց-քնեցնելուց հետո (հա՜, հա՜, հի՜, հի՜, ինձանից ամեն բան սպասելի է), Արմինեից թույլտվություն եմ ստացել գրասեղանի առաջ նոթբուքով ստեղծագործական հավաքին հետևելու․․․ Առանձին՝ հավաքի բլոգներով, դպրոցների կայքերով, հավաքի կազմակերպիչ-մանկավարժության կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ․․․ Սուսան Մարկոսյանը կարող է ինձ ուղեկցել մեկ ժամից, Գոհար Բալջյանը համառորեն ու երկարատև անհասանելի է, Ներսիսյան Քնարենց տանն էլ հոսանք չկա․․․ Վճռական մտա «Դպիր» ու պիտի անցնեմ մայիսի 13-17-ի ստեղծագործական հավաքով, դրանից առաջ՝ ապրիլ 26-27-ի  Բլեյան կրթական ցանցի բաց լաբորատորիայի՝ մանկավարժության հեղինակի ամեն մի հրապարակումով․․․ նշումով, արձագանքով․․․ գրում, ոտքի վրա, առիթով «Աշխատանքային միջավայրն այնքան ազատ, պարզ ու անկեղծ է՝ օգնում են ամեն հարցում, միշտ կանգնած են իմ կողքին, որի համար շատ շնորհակալ եմ: Նախակրթարանում աշխատանքի անբաժան մասնիկը դարձավ իմ բլոգը, որը կարող եմ համարել նոր ձեռքբերում: Այնտեղ են զետեղվում իմ աշխատանքն ու փորձը, երեխաների արկածները: Որպես ստեղծագործ մարդ՝ ձգտում եմ, որ իմ սաներն էլ ստեղծագործ մեծանան, լինեն միշտ յուրօրինակ, տարբերվող: Փորձում եմ զարգացնել մտածելու, հորինելու, միմյանց հետ համագործակցելու ունակությունները: Մանկության ամենամեծ ու անբաժանելի մասն են կազմում՝ խաղը, որով էլ պետք է մեծանա երեխան: Հենց այս մեծ հնարավորությունների ընձեռնման համար էլ սիրում ու համարում եմ իմը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը»։  Բարի գալուստ սրանով՝ այսպիսի մուտքով հեղինակային մանկավարժական, Հարավի նախակրթարան, Սոնա՛ Նակաշյան։

Դեպի Արատես ճամփորդական լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։

Հյուսիսից մեր հարսնացուի՝ Սիդոնյա Վիրաբյանի արձագանքին անմիջական, ուրախությունը, որին ներկա եղա, երբ իր ընտրյալ Սմբատ Պետրոյանի հետ երեկ երեկոյան ուշ, վերադառնում էին աշխատանքային Արատեսից․․․ Պետք էր տեսնել Սիդոնյայի հետևելը այֆոնով, նրա շփոթմունքը, հուզմունքը «Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ» հոդվածի հրապարակմամբ․․․ Մայիսի 13-ի Կլոր սեղանների ցուցակում, ստեղծագործական հավաքի հեղինակային լսարանի առաջ մեր հարսնացուի 2018-2019 ուստարվա դասվարական նորամուտի հեղինակային ներկայացումն է․․․ «Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը»։ Այսպիսով, իր գործի հեղինակը ներկայանում է, որպես հանրային գործիչ, որ ուսումնական նախագծերն իր սովորողների և նրանց ընտանիքների հետ ապահովում է հասարակական առաջընթաց․․․

Հանրային գործիչների՝ հասարակական առաջընթացի պատասխանատուներ Սիդոնյայի-Սմբատի ամուսնության հանրային ներկայացումը, որպես հեղինակային մանկավարժությամբ բաց ծես, նույնպես այս շարքից է․․․ Համեցե՛ք։

Համշենում. լուսանկարները՝ նախագծային խմբի կազմակերպիչ Ելենա Սարգսյանի։ 

Հարգելի՛ «Չաչանակ» և ընկերներ, համաձայն եմ, իհարկե, որ օրացույցը հարմար պիտի լինի սովորողներին, ուսուցիչներին։
Կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակի սկզբնական տարբերակով, որ տարիներ գործեց, սովորողների միասնական մեծ ընդմիջումը ժամը 12:35 – 12:55 էր։ 2017-ին կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ, «Ապագայի ուրբաթներ» նախագծի համակարգող Էրիկ Թելունցը, ում հանրային գործունեության վերաբերվել ու վերաբերվում եմ մեծ հարգանքով, ստացավ սովորողների աջակցությունը, որը հաստատվեց նաև հասարակական հարցումով, և առաջարկեց այն կրճատել։ Ուսուցիչներն ընդառաջեցին. ինձ ոչինչ չէր մնում, քան հաստատել այդ համաձայնությունը։
Հիմա նույնքան սիրելի չաչանակների խումբը հանրային աջակցություն է փնտրում՝ նախկին վիճակին բերելու ժամատախտակը։ Ինչո՞ւ չեն հանդիպում Էրիկն իր ընկերներով և չաչանակները։ Հրավիրե՛ք ինձ. ես կմասնակցեմ այդ հանդիպմանը մայիսյան հավաքի օրերին, որ նաև ժամատախտակը ծառայի մեր հասարակական առաջընթացին, թելադրված լինի սեբաստացիական առաջընթացով։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1658

(121) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>