0

Քայլդ արել ես, լավ է, անցի՛ր քո ճամփան…

Օրվա՝ երեկվա, մայիսի 11-ի մասին ես պատմում եմ ձեզ աշխարհի իմ անկյունում, առտու ժամը 4-ին, 5-ին, 6-ին, անշտապ ու անընդհատ, ապրելով իմ մայիսի 12-ը, կարդալով, գրելով, դադարներով…

Ես իմ օրվա գրերում անդրադարձներ կանեմ, չեմ կարող չունենալ իմ աջակցությունը Նիկոլի կառավարությանը, նրա ձևավորմանը՝ որպես Նիկոլ վարչապետի ամենադժվար մի քննություն հրապարակային, օրերի ընթացքում, պարտադրված, հընթացս, մեր այս վիճակում, խայտառակ ավանդույթով սրա, մեր ավագանու, կուսակցական-քաղաքական խավի անհաղթահարելի՞ բարդույթով։ Ինձ համար սա նաև մանկավարժական մի երևույթ է, որ ես քննում եմ ոչ թե Նիկոլի ավագի իրավունքով, այլ պարտավորությա՛մբ ավագի․․․ Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է, ու կստանա ինձանից այն, ինչ ունեմ ես, ինչ կարող եմ անել ես՝ իր ղեկավարած գործի հաջողության համար․․․ Բոլորիս ակնկալիքները, օրինական ասենք, կարող են կապված լինել գործի հաջողության արդյունքներին․․․

Սրճարանում, երկրորդ պլանից Նիկոլ վարչապետի գործին չխանգարող-մասնակցող-աղոթող հարազատ մարդկանց մի խմբի հետ ի՜նչ մտքեր փոխանակեցինք, Նիկոլի արածից-չարածից բան չթողեցինք, քանդեցինք ու հավաքեցինք։ Ստացվեց։ Ինչպես ստացված-կեցցե-ի արժանի է Նիկոլի կառավարության ստեղծման այս շրջանը։ Կեցցե՛ս, Նիկոլ ջան, ասացինք-բաժանվեցինք։ Դու անցի՛ր քո ճամփան, մենք էլ էսպես՝ կասեր Գրիգոր Խաչատրյան մրցանակը, մարշ ածելով գալիս ենք․․․

#1372

(2) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>