0

Գիր-հղումների մի հավաքածու

Մարիամ Մնացականյանի փարիզյան հաշվետվությանը սպասում էի… «Ես հուզվեցի գնալիս՝ չմտածելով, որ պիտի նույնչափ և միգուցե ավելի հուզվեմ ետ վերադառնալիս: Իսկ դա ունի մեկ բացատրություն՝ ես սիրեցի, ինձ սիրեցին, ես թողեցի մի մասնիկ ինձանից այնտեղ և բերեցի ինձ հետ շատ ավելին»: Եվ աշխատանքային մի տեսանյութ… Բլոգ ունես, սիրելի՛ Մարիամ, ճանաչումդ արդեն փարիզյան է նաև, մեկ շաբաթով այլ աշխարհում, այլ Հայաստանում ես ապրել, Ժիրայր Չոլաքյանի ընտանիքում, Փարիզի «Մկնիկներ» հայկական կենտրոնում… Բլոգդ-պատումդ-տեսադասերդ, ուսումնական նախագիծը՝ անցյալ տարի քո գործընկեր-քույր Աննա Երիցյանի սկսած, որ մայիսի վերջին (ահա հրավերը, հրապարակում եմ իմ բլոգում-գրում), այսպիսի զարգացում կունենան, թող չունենան ընդհատում… նաև որպես ազգագրության-ծեսի բաց, մեդիաուսում՝ որպես կամուրջներ Հայաստանի ու հայկական մյուս աշխարհների միջև՝ Փարիզում, Ստամբուլում, Ախլքալաքում, թե այլուր…

Այսպիսի մի զարգացումով ծնվեց նաև երեկվա մեր ծեսի լաբորատորիան… Կանադայից Վարդան Չոլաքյանը՝ մեր Ժիրայրի եղբայրը, այնքան հուզված էր, որ կրթահամալիրի զարգացման ծրագրով, նրա 2019-ի աշխատանքների համար գումարային առաջին նվիրաբերությունն արեց «Սեբաստացիներ» հիմնադրամին…

Ծեսի լաբորատորիայում լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Կրթահամալիրի զարգացման ծրագիրը, որ մեջ եմ բերում Սուսան Մարկոսյանի բլոգից, կրթահամալիրում 2019թ., 2020-2022թթ ստեղծվող-կառուցվող-զարգացվող հրաշալիների՝ հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի մշակման, կազմակերպման, տարածման ծրագրային, նյութական, մեդիա միջավայրի զարգացման նախագծերի մի փաթեթ է, այսպիսով իրական է դառնում որպես յոթ հրաշալիների ստեղծման կազմակերպում… Դուք, ձեզանից յուրաքանչյուրը, կյանքներդ կուտեմ, կմասնակցեք այս ստեղծմանը նրա բոլոր փուլերում՝ նախագծելու-մշակելու, նախագիծը հանրայնացնելու, գործընկերներ, միջոցներ գտնելու, իրականացնելու, արդյունքները ներկայացնելու։ Հիմա յուրացման, ձևակերպումների շրջանն է, որ որքան էլ անընդհատ-շարունակական, բայց մարտի 25-30-ի մանկավարժական ճամբարում պիտի ներկայանալի-ամբողջական տեսք ունենա… Մի այդպիսի հարթակ էլ կդառնա ապրիլի 26-27-ին կրթության և գիտության նախարարության գործընկերությամբ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի լաբորատորիան...

Ես մասնակցելու եմ այսօրվա մանկավարժական ակումբին… Թեմա եմ ասել՝ «Հայոց լեզվի և գրականության դասավանդումը, արդյունքների ամփոփումը և գնահատումը 9-րդ դասարանում», օրակարգ՝ իր կենդանի հղումներով, ամեն մեկը մի ուսումնասիրություն-հոդված… ինձանից տարավ իմ գիշերային բոհեմի առյուծի բաժինը… Մարթա Ասատրյանից մեջբերումով գլուխս պրծացնեմ, մինչև հանդիպում… «Ի՞նչ ներառականություն, եթե անբավարար ստացածները դուրս են մնում, կարիքովները ընտրելու իրավունք են ունենում, մյուսները՝ ոչ, քննությունը միասնական է, վերաքննությունը՝ տեղային»… 

Հյուսիսի նախակրթարանի դաստիարակ Սոնա Կարապետյանի օբյեկտիվից:

Աստղիկ Բլեյանի հետ իմ գիշերային զրույցը պապիկի-թոռնիկի զրույց էր հիշեցնում… Է՜խ, է՜խ… ծերանում ես, տիա՛ր, նկատելի… Իսկ ես այս օրերին, շարունակ անբաժան Վանո Սիրադեղյանից, նրա օգտագործած, ամոթխածության ծնունդ, երբ գազանանոցի ճամփի իր տան նորակառույցի մասին էր խոսում… խոսքն եմ հիշում՝ Իսկական տղամարդը պիտի որդի ունենա, ծառ տնկի, տուն կառուցի… ու սրա հեղինակային  այլընտրանքը, Վանո՛ ջան, ականջդ կանչի՝  Տիարը պիտի յոթ որդով սեղան նստի, կրթական պարտեզ ստեղծի՝ խաղողի-դպրոցով, ու որպես տուն՝ կրթական ցանց կազմակերպի… Դու էլ, Վանո ջան, ախպեր ջան, օր առաջ արի, տես, ուրախացի…
Լսեք՝ Դավիթ Բլեյանը իրիկունն ինչ է ասում խոհանոցում, երբ բոլորս այնտեղ ենք, ու ես ու Արմինեն հանկարծ տարվել ենք մի կենցաղային խոսակցությամբ՝ անհամաձայնությամբ, բողոքով.
– Ես քրոջս տարա ձեր մոտից, ա՛յ неудачникներ
Իսկ հրապարակից առավոտյան՝ 8։30, նայեցի ժամացույցին, հեծանվով առանց կանգնելու ոչ մի խաչմերուկում, առանց խախտումի, Մայր դպրոց հասա. նայեցի ժամացույցին Մարմարյա սրահում՝ 8։50… Իմ ուղեկից, թիկնապահ Հասմիկ Սիմոնյանը՝ վկա… Ասել է թե՝ կհասցնեմ…

Սեբաստիա մարզադաշտերում…

Ֆեյսբուքին-այլ սոցցանցերին-մեդիաբլոգներին տեղ չմնաց… Բայց այս մեկը երեկ էի առանձնացրել… Լավ ֆինալ է իմ գրին…

Հայաստանի ֆիլանտրոպները… կան նրանք: Հանրային քաղաքական ինստիտուտը Հայաստանում ֆիլանտրոպիկ գործունեություն ծավալող մարդկանց մասին ֆիլմաշարով նրանց ներկայացնում է: Միավորող գաղափարը՝ անշահախնդիր ծառայությունը համայնքին, հասարակությանը, մարդկանց: Ահա, շուրջ 35 տարի է՝ Ժորա Համբարձումյան Որոտանի պահապանը կարմրախայտի մանրաձուկ է բաց թողնում Որոտան գետը… Դեռ ավելի, սկսած 1980-ից, երբ մանրաձուկը ստանում էին տանը, լոգարանում…
Ինչո՞ւ չենք կարող Արատեսի դպրական կենտրոնում իրականցվող բնապահպանական գործունեության շրջանակում նույնը անել Արատես գետում… Սմբա՛տ Պետրոսյան։

Իսկ Բիլ Գեյթսն անփոփել է մոտ ապագայի 10 բեկումնային տեխնոլոգիաները… Մենք հիմա մեր զրույցն ենք անցկացնում կա՛մ Բիլ Գեյսթի հետ, կա՛մ Ալիբաբայի Ջեք Մայի, մեր ուսումնական տանիքներից, որտեղ հիմա մեր Հյուսիսի Դավիթն է իր ուսուցիչ Կարինե Մամիկոնյանի հետ։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1598

(255) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>