0

Մտքի համար ի՞նչ սահման… հենց մտքով են տեսնում…

Տեսեք՝ տանիքից, որպես բարձունք, ինչ լուրջ մտքեր են հորդում… Սրանից լավ գիր-պատո՞ւմ, ինչպես «Հյուսիսափայլ»-ի հետ կրթահամալիրի տնօրենի հանդիպման ամփոփագիրը։ Ինձ որ հետաքրքիր է, կարող է և ձեզ փոխանցվել…

– Տիա՛ր Բլեյան, 30 տարի առաջ ինչպե՞ս  կարողացաք մտածել սոֆթ դպրոցի, հմտությունների մասին:

– 30 տարի ինչպե՜ս էի մտածել… Մտածելու մեջ միտքն է, հա՞… Միտքը պիտի կարողանա տեսնել, ինքը պետք է առաջ ընկնի, մտքի համար ի՞նչ սահման… Հենց մտքով են տեսնում… Ասում են՝ սրտով են տեսնում ամենակարևոր բաները, բայց մեկ է, միտքը կա, որը չի կարող անջատ լինել սրտից… Տոլստոյը մտքի մի ուրիշ տեսակի մասին էր խոսում, որն անվանում էր սրտի խե՞լք…

Մենք մեր միտքը վատ ենք օգտագործում. մտածողությունը էնպիսի՜ հնարավորություններ ունի… Աստված երբ  ստեղծել է մարդուն, էդպիսի մի շա՜տ կարևոր միջոց է դրել՝ մտածողությունը, միտքը… և հնարավորություն է տվել, որ մենք աշխարհն այդ մտքով ճանաչենք: Էնքան զարմանալի, էնքան բարդ է էդ աշխարհքը: Մենք վատ են օգտագործում մեր միտքը, երբեմն ծուլանում ենք, շուտ հոգնում ենք մտածելուց, շուտ մեխանիկական ենք դառնում, երբեմն էլ՝  տափակ, արհեստական…

Խճանկարի պատրաստման աշխատանքներ։
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի։

Մտածող մարդը հետաքրքիր է, հմայիչ, գրավիչ… Մենք հենց էդ մտքո՛վ ենք դրսևորվում. Թումանյանն ասում է. «…էլ աշխարհ չեմ գալու հո նոր, իր տվածն եմ տալիս իրեն». առանց այդ մտքի ինչպե՞ս է հնարավոր:

«Սոֆթ» ասածը, որ մեջ եք բերում իմ գրից, ես էլ «Ալիբաբա» ընկերության հիմնադրի խոսքից, հենց էդ միտքն է, որը թվում է, թե մի մեծ կարողություն է… Փոխանակ դու էդ «սոֆթ»  կարողությունն օգտագործես, քո տաղանդը դրսևորես, ընկնես էնպիսի բաների հետևից, որ մեքենաները hանգիստ և շատ ավելի լա՞վ էդ բոլորը կանեն:

– Տիա՛ր Բլեյան, եթե կարողանաք «Ալիբաբա» ընկերություն հիմնադրին կանչել, ե՞րբ կկանչեք:

– Ես ձեզ այդ հարցը պիտի տայի… Ինձ հետաքրքրեց էդ մարդը երկու առումով. նախ՝ այսօր այդքան էլ հեշտ չէ լինել աշխարհի ամենահարուստ, ամենահայտնի ընկերություններից մեկի սեփականատերը, հիմնադիրը. էդ ոչ միայն «սոֆթ» կարողություններ ունենալ է, հաջողություն է, էդ էնպես պատահական չի լինում, և երկրորդ, ինձ շատ հետաքրքրեց իր մտքերը հենց կրթության, դպրոցի մասին: Ես տեսա մտածողի, ում մանկավարժության, հայացքի հետ համաձայն եմ: Էդ առումով ես բերեցի իմ գիր՝ ցույց տալու համար, որ աշխարհի տարբեր ծայրերում-անկյուններում երկու տարբեր մարդիկ  նույն հայացքն ունեն: Եվ եթե ձեզ հետաքրքիր է, հրավիրե՛ք, բերե՛ք… չեմ կարծում, որ «Ալիբաբայի» սեփականատերը չի ուզենա էս տանիքից նայել աշխարհին, Բանգլադեշին, իրեն էլ հետաքրքիր կլինի… Հաստատ ինչ-որ բաներ իրեն ավելի հասկանալի կլինեն:

Ձոն նախագիծ։ Դիմանկարների պատրաստում։ Հարավային դպրոց։
Լուսանկարները՝Արև Բալջյանի։

– Հարգելի՛ տիար Բլեյան, դուք ի՞նչ «հուզում տարաք», երբ որոշեցիք այսպիսի կրթահամալիր ստեղծել այսպիսի մանկավարժությամբ:

– Էդ 1979 թվականն էր… Ինձ համար ծանր տարի էր, որովհետև ես Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն էի ավարտել, ես ուսանողական շարժման ղեկավար էի, հանրաճանաչ ուսանող էի, ֆակուլտետի, հետո համալսարանի ուսանողական շարժման ղեկավար: Թվում էր թե ամեն ինչ լավ է… բայց կյանքում լինում են գահավիժումներ: Ինձ էլ էդ գահավիժումը պատահեց. ինձ շպրտեցին Երևանի պետական համալսարանից փողոց: Ես ընդամենը 24 տարեկան էի. ինձ համար շատ դժվար շրջան էր… որպես ցնցում  իմ կյանքում…  Ինձ տեսիլ-երա՞զ եկավ, ու ես որոշեցի անցում կատարել մանկավարժություն, իսկ էդ ցնցումի, հուզմունքի մեջ, գիտեք՝ երևակայությունը ինչպես է աշխատում… Ես որոշեցի, որ ստեղծելու եմ իմ դպրոցը, որը կոչվելու է Բլեյանի դպրոց: Ու երբ ամիսներ առաջ Վիգեն Ավետիսը՝ իմ լավ ընկերը, ձեր լավ ուսուցիչը, բարեկամը, հայտնվեց և ասաց, որ ուզում է Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց ստեղծել, ինձ էնքա՜ն սիրելի էր, ես միանգամից ինքս ինձ ասացի, որ քեզ շատերը խանգարել են, քիչ են օգնել, բայց դու արդեն  գիտես, որ լավ կլինի շատ երեխաներ շուտ տեսնեն, օգտվեն, սովորեն այդ դպրոցում:

– Դուք ո՞ր դպրոցում եք սովորել, և այդ դպրոցը ձեզ դրդե՞լ է, որ դուք ստեղծեք ազատ դպրոց:

– Ես սովորել եմ Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցում: Հին դպրոց է թ.60  դպրոցը. այն ժամանակ լավ դպրոց էր, ես չեմ կարող բարի չհիշել։ Ունեմ մի սկզբունք, որ իմ ձեռքբերումների համար ես պարտական եմ շատերին, իհարկե, գլխավորը՝ հորս, հետո՝ իմ քույրերին, եղբայրներին (գիտեք, մենք վեց երեխա ենք, ես ամենափոքրն եմ, բոլոր իմ հինգ քույր-եղբայրներն ինձ ուսուցիչ են եղել, խնամել են, սովորեցրել, մեծացրել), իմ դպրոցին, ուսուցիչներին, թաղին, ընկերներին։ Իսկ  իմ բոլոր անհանջողությունների համար պատասխանատվություն կրողը միայն ես եմ:

Հանդիպման նյութերը՝

Դիմակների պատրաստում։ Հարավային դպրոց, 5-րդ դասարանցիներ։
Լուսանկարները՝Արև Բալջյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1597

(192) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>