0

Ապրեք ու ապրեցրեք ձեր դալման…

Սպասված էր, որ Դալմայով մեր խմբային վերջին պտույտից, հազիվ ոտներս քաշած, ողողելու եք ձեր բլոգն ու ֆեյսբուքը ձեր հայտնագործած՝ գարնան զարթոնքի-ծաղկի աշխարհի լուսա-տեսա-պատումներով… որոնցից այսպիսի մի փնջով զարդարում եմ իմ գիրը…

 

 


Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի, Նունե Խաչիկօղլյանի։

Սպասելի էր, որ միջոցառում չեք դարձնի ձեր քայլքը։ Չէիք եղել՝ եղել եք արդեն, պատմել-շնորհակալությունը ինձ ու Արմինե Թոփչյան կազմակերպիչներին հայտնել եք: Չէ, քույրեր-աղջիկներ-գործընկերներ՝ սեբաստացի մանկավա՛րժ կազմակերպիչներ… Այստեղից և իմ պատումի գլխագիրը… ապրեք ու ապրեցրեք ձեր «դալման»՝ այսօր, հաջորդող շաբաթ-կիրակիով, մայիսյան հավաքով և ուսումնական ճամբարներով հարյուրավոր սովորողների, նրանց միջոցով՝ ընտանիքների կապեք դալմային, վերադարձրեք նրանցից խլված-օտարված կանաչ, լեն ու բոլ աշխարհը… Դալման ես գրում եմ, կարող եմ գրել փոքրատառով՝ որպես Երևանի դեռ կենդանի բնությունը…

Աշտարակի Փարպի գյուղի բնապատկերները։
Լուսանկարները՝ Արև Բալջյանի։

Սմբատն ու Սիդոնյան՝ հունիսի 7-ի օրացույցով իսկական հարսանիքի՝ ազգային ծիսական օպերայի Արևն ու Լուսինը, իմացա՞ն, որ իրենց հայտնած անկեղծ շնորհակալությունից շատ ավելի բարձր էր իրենց մայիսի իննի թափառումը… Օղակաձևով… Հաղթանակի այգով… Իսկական դալմա. հանեք Մայր Հայաստանի-Հաղթանակի հատվածը, հուշարձանի չորս կողմերով քայլեք, դուրս եկեք իմ մանկության պայծառ հիշողության ջրավազան… իսկ հին Նորքին նայող քարափները տիտիկի-սիրո-ջերմության համար աստվածատուր են…

Իմ գիր բերեմ Դալմայից հետո երևանյան դալմաների շարքի իմ թվարկումը՝ որպես Սմբատի-Սիդոնյայի, երևանյան սիրահար զույգերի-ընտանիքների-խմբերի թափառումի, հայտնագործումի-ապրումի վայրեր, որպես ուսումնական նախագծային ճամփորդությունների-ուսումնասիրությունների հասցեներ… Ապրեցեք ու ապրեցրեք… Դալմայի այգիները, Հաղթանակի այգին՝ ոտքով, կասկադի աստիճաններով վեր, Նորքի այգիները, Բուսաբանական այգին, Ջրվեժի հատուկ պահպանվող տարածքը, Հրազդանի կիրճը՝ իր բազում կտորներով, գետից աջ ու ձախ՝ հարակից այգիներով, Ծիծեռնակաբերդի այգին, Մոլոկանի այգին Արաբկիրում, Շահումյանի այգին մեր Բանգլադեշի ու Կոմայգին՝ իմ ամենօրյա ոտքի-հեծանվի ճանապարհի… Լավ կլիներ, որ մեկ-երկու բան էլ մոռացած լինեի այս շարքում։ Ողողեք հայկական մեդիան ձեր հայտնագործումներով-ապրումներով, հուզվեք ու հուզեք… Հա, մի այդպիսի ուրվականի վերածված տարածք էլ կա դեմ-դիմաց՝ մեր մայր դպրոցից դեպի Արևմուտք, Բաբաջանյան փողոցի ու երկաթգծի, Հարավային և Արևմտյան սեբաստացիական բարձունքների միջև, որտեղ 1980-ականներին աչք շոյող այգիներ էին…

Բակային աշխատանքներ։
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի։

Հավաք հավաքից առա՞ջ… Թատրոն լաբորատորիայի  ստեղծագործական հավաքը, մասնակիցների գիշերումով, Գեղարվեստի հարթակում… Թատրոն լաբորատորիայի ղեկավարը սրանով համախմբում է իր մասնագիտական-մանկավարժական ողջը «Հյուլե» բլոգում ներկայացրած մայիսյան հավաքի նորամուտով ստուգատեսի համար…

Այսօր Հարավային դպրոցի ճանապարհից, Հարավի բարձունքից մենք կնայենք հավաքից առաջ հավաք անցկացնող սեբաստացի կազմակերպիչների մի խմբով…

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1657

(141) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>