0

Իմ գիրը՝  հակակոռուպցիային աջակցություն

«Թրանսփերանսի Ինթերնեշնլ» ՀԿ-ից ինձ ուղղված հարցերին բաց եմ պատասխանում, որ  այսպիսով լինի հակակոռուպցիոն… Ընթերցողն այսպես և՛ ինձ կհսկի, և՛ իր պատասխանով իր աջակցությունը կբերի։ Իրավիճակ փոխենք։

  1. Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք տեսնել հասարակության վարքում, մոտեցումներում որպես հակակոռուպցիոն կրթության արդյունք կամ ներդրում (մինչև 2020-ը):

Օգտակար եմ համարում խոսել միայն օրինակներով, որտեղ մեր կրթահամալիրի փորձն է, մեր «բրենդը», մեր ձեռքբերումը՝ այսօր ու կոնկրետ, մեր հայաստանյան իրականության մեջ։

  • Մեր կազմակերպության՝ կրթահամալիրի կառավարման, գործունեության մասին տեղեկությունները հասանելի են կազմակերպության բոլոր անդամներին։ Յուրաքանչյուրը կարող է լինել իր որոշած, իրեն անհրաժեշտ, հարկ եղած չափով տեղեկացված։ Մենք՝ ես, իմ աշխատակազմը, ողջ կթահամալիրը, այսպիսի տեղեկացվածության պատասխանատուն ենք։
  • Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, իրականացվող, տարածվող պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրով ստեղծվել-գործում է աշխատողի ընդունելության բաց համակարգը, բաց՝ բոլոր փուլերում՝ դիմումից, մինչև աշխատանքի ձևակերպում։ Կրթահամալիրի հավաքանին հանդես է գալիս որպես կոլեկտիվ գործատու, ես էլ՝ նրա կայացրած որոշման ձևակերպող։
  • Կրթահամալիրով մեկ նյութերի, ապրանքների, ծառայությունների ձեռքբերումը և ծախսումը կազմակերպվում են գնումների բաց համակարգի միջոցով, սկսած հայտերից, մինչև թափանցիկ (ֆիզիկական և մեդիա տարածներում) պահեստավորում ու օգտագործում։
  • Կրթության արդյունքների գնահատման բաց համակարգը, որտեղ քննությունների, քննողից ու իրավիճակից կախված գնահատանիշների, ստուգումների փոխարեն կարևորվում են բլոգային-նախագծային բաց ուսուցումը, ուսումնական նախագծերի, դրանց արդյունքների հանրայնացումը։ Ուսուցման ձևերը, գործիքները, արդյունքները բաց են ու հասանելի յուրաքանչյուրին։
  1. Հասարակության ո՞ր թիրախային խմբերին պետք է ուղղված լինի հակակոռուպցիոն կրթությունը:

Եթե կրթական կազմակերպության գլխավոր գործող անձը ուսուցիչն է, դասախոսն է, նրանց պիտի ուղղված լինի՝ սկսած կազմակերպություն մանկավարժական աշխատողի ընդունելությունից, մինչև նրա ազատումը, արանքում՝ նրա ամբողջ գործունեությունը պիտի բաց-թափանցիկ լինեն։ Ուսուցումը դպրոցում, բուհում, քոլեջում, ընտանիքում, թե այլուր, հանրային գործունեություն է, և յուրաքանչյուրը՝ որպես հանրության ներկայացուցիչ, հակակոռուպցիոն կրթության պատվիրատու։

Իսկ սովորողների համար կրթությունը պիտի մատչելի լինի այնպես, որ նոր վարք ձևավորի։ Պիտի բաց լինի, գրավիչ լինի, նաև առցանց, որ յուրաքանչյուրը վերցնի՝ իրեն ինչ և ինչքան անհրաժեշտ է։ Ինքն է ու իր պատասխանատվությունը իր արածի-չարածի համար։

  1. Նոր իրավիճակում, երբ կա քաղաքական կամք, ի հակադրություն նախկինում ձևավորված մշակույթի, որո՞նք են լավագույն միջոցները, որոնք խթան կհանդիսանան հասարակության վարքագիծը փոխելու և նախկին մշակույթից հրաժարվելու համար:

Առաջինը՝ միջավայրի ձևավորումը. մարդը պիտի դրական փոփոխությունների միջավայրում գործի՝ շարունակ մասնակցելով այդ միջավայրի ձևավորմանը, լրացնելով դա։

Մենք մեր փորձը կարող ենք ներկայացնել կոնկրետ խմբերի՝ դպրոցների ղեկավարների, թե ծնողների, թե այլ խմբի, որը ուզում է այդ մասին իմանալ։ Իսկ եթե ուզում են, ինչո՞ւ ես, իմ ընկերները հրավեր չենք ստանում, որ կարողանանք մեր մասնակցությունը բերել, մեր փորձը՝ որպես ծառայություն, փոխանցել հանրային դարձնել։ Հարգանքով ԹԻՀԿ-ի նկատմամբ՝ ես գիր դարձրի իմ այս աշխատանքը։ Սրա վրա փոխանցումը կառուցել չի կարելի։ Եվ սա միայն այս դիպվածին չի վերաբերում. կրթությունը ծառայություն է, չէ՞։ Թե չէ՝ հա՛մ ցածր են վճարում պետական աշխատողին, հա՛մ էլ ուզում են՝ անվճար կատարեն աշխատանքի հետ ուղղակի չկապվող բազում գործեր։

Ես այդքա՛ն հրապարակումներ եմ անում բաց հասարակության կրթության մասին, բլոգ եմ վարում… Ես գիտեմ՝ ինչպես, օրինակ, Էջմիածին քաղաքը դարձնել մշակութային կենտրոն, ինչպես գյուղի դպրոցը դարձնել գյուղական համայնքի զարգացման կենտրոն… ինչպես Զանգվի միջոցով փոխել ողջ Երևանը, երևանցիների, և ոչ միայն նրանց, վարքը…  ինչպես յոթ հրաշալիքների միջոցով հանրակրթությունը դարձնել համայնքի զարգացման ծրագիր… Բայց ինձ պիտի հարցնեն, չէ՞, պատվեր-պահանջարկ առաջանա. ասել է թե՝  վճարեն, չէ՞…

Մեր փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը համառորեն չի հասկանում՝ ինչո՛ւ է մարդը՝ լավ մենեջեր, թե լավ  բժիշկ կամ ուսուցիչ, այս պայմաններում ուզում դառնալ պետական կազմակերպության ղեկավար։ Այսպիսի պաշտոնի պահանջը կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում, եթե միջավայրի փոփոխությունը չկա։ Պայքարի արդյունավետ ձև եմ առաջարկում. ո՛վ ուզում է դպրոցի տնօրեն աշխատի, միանգամից բռնեք։

  1. Ինչ եք կարծում՝ ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԹԻՀԿ-ն այդ գործում, ինչի՞ վրա պետք է կենտրոնացնի իր ուժերը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Վերևի ասածը քիչ էր՝ հիմա էլ պետք է այսպիսի հեղինակավոր, փորձառու կազմակերպության համար անվճար փորձագետ-խորհրդատո՞ւն դառնամ։ Օրինակ՝ Գևորգ Հակոբյանը, որ օգտակար ասելիք ունի այս առումով, հրաժարվում է այս հարցերին այս պայմանով պատասխանելուց։ Այստեղ կոռուպցիա կա։

Այնուամենայնիվ, սկսել ենք՝ ավարտենք գիր-հարցաթերթիկը։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Հայաստանյան բոլոր կազմակերպությունները, խմբերը, հաստատությունները, որոնք այս ուղղությամբ ձեռքբերում ունեն, պիտի շատ արագ դրանք դարձնեն հասարակության սեփականությունը։ Մեր հեղինակային մանկավարժության մեջ կա հակակոռուպցիոն կրթության փորձը, որը միայն իմ սեփականությունը չէ… Մյուսները թող իմ օրինակին հետևեն՝ լրացնելով իմ ասածը։ Կազմակերպությունը մեր փորձը ներկայացնելու համար կարող է հրավիրել սեմինարի. ի վերջո հավաքանու երեսուն տարվա փորձ է հեղինակային։

Ինձ չի լքում այն զգացումը, որ օգտակար եղա այս ձևով, Սուսան Մարկոսյանի և Գևորգ Հակոբյանի ընկերությամբ՝ լցնելով իմ և ընկերներիս աշխատանքային ժամանակը այսպիսի բովանդակությամբ։ Օ՜ֆ…

Օղակաձև զբոսայգու մի հատվածում. ծառաշարը՝ Աշոտ Բլեյանի։

#1595

(100) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>