0

Շշմելու ես այսպես… շփոթված, տիա՜ր…

«Շշմելուն» որ չուղեկցեր, այդ վիճակի ապրումներ պարբերաբար ինձ չպարգևեր, ես մանկավարժության հետ մի կյանքի չափ քայլողը չէի՜… Շփոթված վիճակի զգացողությունները, որ խիտ կենսափորձով այնքա՜ն վաղուց եմ հաղթահարել, թվում էր՝ անվերադարձ թողել եմ մի տեղ, այս օրերին ինձ քանիցս այցելեցին ու վերնագիր պարտադրեցին իմ գրին։

Իսկապես, ինձ շշմելու լավ եմ զգում շփոթված, ինչպես հիմա, երբ լուսումութի ֆեյսբուքյան թափառումով Արևելյան դպրոց-պարտեզի նոր լողավազանի օրհնության ծեսին մասնակից դարձա։Սմբատ թագավորին մեր իր 4-5-րդ դասարանցի սաների հետ, ուսումնական ճամբարով լողացնում են… Մեր աշխարհում հարսանյաց ծես է հեղինակային՝ իր մշակումներով-զարգացումներով, այս անգամ՝ Արևելքից Հյուսիս։

Հարսանյաց ծեսը փառատոնային ճամբարային հարթակներում Արևելք-Հյուսիս ճառագայթով, օրեր-օրեր նախահարսանիքային շրջանում, հարսանյաց ուրբաթը՝ իր հարսանիքավոր Արևի ու Լուսնի առաջնորդությամբ հարս ու փեսայի ծնողների, հարազատների, խնամիների, սովորող-ուսուցիչ սեբաստացիների թափորի Արևելք-Հյուսիս-Մայր դպրոց անցումով, Մարմարյա սրահ-հարսանքատան ուրախությամբ. հայտնված ծիսական միջավայրում՝ անսովորությունից այսպիսի… հարսանեկան-ծիսական միջավայրի ազդեցությունից խոցված-շփոթված էի… Ասենք՝ շնորհավոր…

Լողափնյա ցուցադրություն Քոլեջում։ Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի։

Կրթահամալիրի քոլեջում կենտրոնանում ենք Վերնատան, կրթական փոխանակումների նոր կացարանի, գինեգործության արտադրամասի-մառանի ստեղծման շինարարական աշխատանքների վրա. ավարտեցինք Հյուսիսում artասահմանի ստեղծման աշխատանքները։ Օրեր առաջ քոլեջ աշխատանքային այցի սովորական, հիմա՝ ամենօրյա, չնկատեցի՝ ինչպես կենտրոնացա քոլեջի նախակրթարանի լողափին ծավալվող իրադարձությունների վրա։ Իսկական լողափ՝ երեք ծովերով, խնամված-մաքուր-հարմար, տկլոր միայն վարտիքով երկուսից չորս տարեկանների աշխարհ՝ իր ինքնաբուխ անընդհատ փոփոխվող խճանկարով… Ես շփոթված էի այնպես, որ թվաց՝ իմ աչքերին մանկությունից ամենահիշվող կոլեյդոսկոպի խողովակն է…

Աստղիկը ճչում-ծղրտում է. վեցն է արդեն առավոտյան… Երեք ժամն ինչպե՜ս անցավ։ Ես իմ այֆոնով մտնում եմ ննջասենյակն Աստղիկի։ Պատուհանը բաց է, ու ահա, երկնքից մի աստղ՝ մեր Աստղը, իջել է, տեղավորվել բաց-հարմարավետ օրրանում… Մնացածը՝ իմ նկարներում, Արմինեի տեսանյութում…

Հունիսի վերջին երեկոներից մեկը Աշտարակի Պերճ Պռոշյանի թանգարանում իսկական հարսանիքով կամուսնանա սիրիահայ մի զույգ… Հարսանյաց ծեսի ցանցային տարածման մեկնարկը կտրվի, փառատոնի «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծի հարթակ կդառնա Աշտարակը՝ իր ազգագրական միջավայրով, ժողովրդական տներով…

Երեկվա միջադեպի, ինքնաբուխ հանդիպումների մասին Հարավարևելյան Բ-1 թաղամասի մի խումբ բնակիչների հետ ես երեկ ասել եմ։ Խաղաղ հաստատակամության, առաջընթաց նախագծած ճանապարհ է, համայնք ստեղծող միջավայրային հարթակ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը… Հարմարավետ, ամբողջական ներառական թաղամաս, այո, կանաչ, շարունակ խնամվող, ամենամաքուրը, առանց իրար բաժանող գծերի՝ ֆիզիկական ու մարդկային շփման… Մենք ընտրել ենք իշխանություն ու նրա հետ այսպիսի ճանապարհ ունենք անցնելու…

Երգով, կանաչով կանցնի մեր ճամփան…

«Գետը բնակավայրում» նախագիծ. Հյուսիսի նախագծային խումբը Հրազդանի կիրճում։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1682

(239) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>