0

Գիր` պատառիկներով հանգստյան օրերի

Տանն ենք ցերեկով, Աստղիկը իր կաթը կերավ, քնեց ծնկներին մայրիկի, Դավիթը բազմոցին, հանկարծ խոսեցնում է իր հեռախոսի մեջ մտած Արմինեին․․․
– Մա՜մ, վայելո՞ւմ ես հեռախոսդ, փոքր ժամանակ բջջային հեռախոս չի եղել, հիմա՞ ես վայելում, լա՞վ ա տենց․․․,- ու էսպես, խոսքը տանում է Արմինեի մանկություն, թիվ 89 դպրոց՝ Դանիել Վարուժանի անվան, քաղաքի դասականներից․․․
– Մայրի՛կ, քո դպրոցը մեր դպրոցի պես հետաքրքրի՞ր էր․․․
– Համեմատելու չի, Դավիթ ջան․․․
Ու Արմինեն պատմում է․․․ Դավթին անհասկանալի լիքը բաներ․․․ Զանգ դպրոցական, դասերից դասարանով փախչել, տնօրենի սենյակ տանել պատժի համար, ուսուցչի հարվածող ցուցափայտ, փականների մեջ կաբինետի՝ չոփ-խմոր մտցել, վատ ձեռագրի համար տետր պատռել, ուղիղ-ձեռքերը սեղանին, զույգ-զույգ նստեցնել․․․Այսպե՜ս երկար․․․ Դուք ֆինալը լսեք․․․
– Հայրի՜կ, ապրե՛ս, լավ ես արել, որ դպրոցը հետաքրքիր ես դարձրել, թե չէ ես դպրոց չէի գնա, ինչ ուզում ա անեիք․․․
Ես Աստղիկի ձեռքից կբռնեմ, մեր դպրոց-պարտեզ կտանեմ․․․ Քույրի՛կ ջան, պուճո՜ւր, շուտ մեծացիր, երկու տարեկան դարձիր․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսօր, օրվա վերջին, մեք կմասնակցենք Նազենի Ղարիբյանի նախաձեռնությանը, կշնորհավորենք տիկին Ֆրիդային` Դավթի ու Աստղիկի սիրելի տատիկին, իմ ու Արմինեի հոգատար-հարազատ մարդուն, մեզ Տիգրան Հայրապետյան պարգևած, արժանի կնոջը՝ իր ծննդյան հոբելյանական օրվա առիթով․․․ Նազենին լավ է մտածել։

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի, սեբաստացի տիգրանասերներով, պատրաստվում ենք մարտի 18-ին, մեր ուսումնական օրացույցով, « Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ամենամյա ստուգատեսի մեկնարկին․․․ Համեցե՛ք։

Դավիթը այս արևածաղիկն է նվիրել, մեդիայով, իմ գրով տարածում եմ։
Մենք առիթն օգտագործում ենք, Շուշան քույրիկին համերգի հրավեր ուղարկում։

#1594

(144) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>