0

Սա է ընդամենը…

«Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…» իմ դիմումը լրացնում եմ։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՊՈԱԿ է՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ իր հիմնադրման 1989 թվականից. նրա հիմնադիրը ՀՀ կառավարությունն է։ Հեղինակային՝ պետական այլընտրանքային կրթական ծրագրերի մշակման, իրականացման, տարածման համար կրթահամալիրը պետական դրամական միջոցներ ստացել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով, պետական բյուջեով սահմանված կարգով 2005 թվականից։

Մենք բարձր ենք գնահատում, որ հանրապետության կառավարությունների, կրթության նախարարների փոփոխությունները չեն ազդել Հայաստանում եզակի փորձարարական հետազոտական միավորման գործունեության կարևորման, նրա գործունեության առարկայից, նպատակներից, խնդիրներից բխող պետական աջակցության որոշման վրա։  Շնորհակալ ենք բոլորին և յուրաքանչյուրին։

ՀՀ պետական բյուջեով կրթահամալիրին ամեն տարի հատկացվող գումարն ուղղված է կրթահամալիրում հեղինակային հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական (լրացուցիչ կրթության) ծրագրերի ստեղծման, լրամշակման, կազմակերպման, տարածման, զարգացման աշխատանքներին, այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական խմբերի, ակումբների պահպանում, ուսումնական նյութերի, նախագծերի մշակում, մեդիագրադարանի շարունակական լրացում, կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերում անլար ինտերնետի շուրջօրյա սպասարկում, մանկավարժական աշխատողների անընդհատ վերապատրաստում, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգի գործունեություն:

2019թ. ՀՀ պետական բյուջեով որոշված 116968100 գումարը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացվում է երկու չափաքանակով՝ 67802500 դրամը՝ հունվարին, 49165600 դրամը՝ հիմա։ Սա է ընդամենը։

(529) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>