0

Օրվա ինքնաբուխ հավաքի մասնակիցներին, հետաքրքրվողներին…

Միշտ հարգանքով եմ վերաբերում մարդու, բնակչի տեղեկացված լինելու իրավունքին, դրա ապահովմանը, մարդու՝ ընտրելու իրավունքին, այդ թվում՝ կրթական ծրագիր, ուսումնական հաստատություն ընտրելու։ Այսօր տարբեր խմբերի հետ ինքնաբուխ հանդիպման ժամանակ իմ արած բանավոր հայտարարությունները, հարցերին պատասխանները հակիրճ բերում եմ գրավոր տեսքի։

Մեր հեղինակային կրթական ծրագրով սովորելու համար սովորողները, նրանց ծնողները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ընտրել, ընտրում են անհատապես, հատ-հատ կնքում ուսումնառության պայմանագիր։

Հարավարևմտյան Բ-1 թաղամասում գործող թիվ 181 դպրոցը, թթ 95, 93, 76 մանկապարտեզները չեն կարող գործել կրթահամալիրի կազմում։ Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել, ինքներս այդպիսի առաջարկով չենք դիմել, այդ մասին չենք մտածել։ Ավելին՝ դեմ ենք։

Կրթահամալիրը սովորողի խնդիր չունի. տարեցտարի, սկսած 2 տարեկանից, կրթահամալիրի դպրոցների, նախակրթարանների սաների թիվը նկատելի ավելանում է։ Քանի որ մեր մանկավարժությունը ներկայացված է հիմա միայն Երևանի Հարավարևմտյան զանգվածում, մենք դիմել ենք Հայաստանի կառավարությանը, Երևանի քաղաքապետին՝ հեղինակային կրթական բաց ցանցով մեր մանկավարժությունը մոտեցնելու բնակչին, իր բնակավայրին, որպեսզի մեր մանկավարժությունն ընտրած երեխան ստիպված չլինի ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը անցնել։  Մեր այս առաջարկը, բնականաբար, չի վերաբերում Հարավարևմտյան Բ-1, Բ-4 թաղամասերին։

Հայաստանի կառավարությանը, ԿԳ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին դիմել ենք, դիմում ենք մեր կրթահամալիրի, մեր հեղինակած մանկավարժության զարգացմանն առնչվող հարցերով։ Մեր ծրագրերը, ինչպես մեր գործունեությունը, առօրյան, ինչպես մեր միջավայրը, բաց են, ներկայացված կրթահամալիրի կայքում, սոցցանցերում։

Ես օրագիր եմ վարում՝ սկսած 2014 թվականից, և դժվար չէ հետևել իմ գործունեությանը, ինձ բռնել հակասության մեջ։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան։

(1778) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>