0

Դավթի ու Բեթհովենի հերոսականը՝ նույն գրում

Իմ գրի-պատումի ընթացքը-կազմակերպումը փոխվել է իմ օրվան-գիշերվան համապատասխան։ Փետրվար է ու ձմեռ. ուշացումով, բայց Արատես-Եղեգիսի արջերի նման ես քուն եմ մտել, երկար, ու… արթնանում եմ Դավթի նման, Դավթի հետ…

Հազի՜վ հասցնում ենք։ Ցնցուղը-լողարանը՝ պարտադիր, նախաճաշը՝ համեստ, հյուրասենյակի սեղանի շուրջ, հասարակ խնձորով անբաժան, սուրճով… շոկոլադով, որ ես ու Դավիթը փախցնում ենք իրարից կամ իրար զոռով զիջում, Դավթի բանանով, իմ կաթնաշոռով ու Արմինեի յոգուրտով, որ Աստղիկի կաթիկն է դառնում…

Արմինեն դժգոհ է ամուսնուց, տիարին խնայելով, արտահայտվում է…
– Դավի՛թ, չես խոսում…,- պաշտպանություն եմ փնտրում ես…
– Ի՞նչ ասեմ… մեզանից մեկը պիտի լսի… լսում եմ…
– Դե, որ լսում ես… Դավի՛թ, ասա՝ իմ մեջ բացասակա՞նն է շատ, թե՞ դրականը,- փորձում եմ առավոտյան պարապմունք դարձնել զրույցը մեր, որպես հաղորդակցություն…
Դադար… Ու…
– Հերոսականը, հայրի՛կ, քո մեջ շատ է հերոսականը…
Դադադա՜մ… կհնչեցներ Բեթհովե՞նն իր հերոսականը
– Արի՛, արի օգնեմ՝ հեծանիվդ հանի,- կանչում է քիչ հետո,- ա՛յ հերոս…

Երեկվա իմ օրվա գլխավոր իրադարձությունները հայտնի եղան Հյուսիսի գեղարվեստում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում, որտեղ Դավիթ Պետրոսյան ոսկերիչը՝ մետաղի գեղարվեստական մշակման, զարդակիրառականի մեր մասնագետը, բուռն-հաջողությամբ ստեղծում-բացում է իր արվեստանոցը… Քիչ մնաց ու… կհանդիպենք սեբաստացի նոր հետաքրքրասերների՝  չորրորդ դասարանից սկսած, ինչպես արդեն քանդակն է Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիների տղաների մեծ խմբի համար… Սյուզան Սարգսյան ուսուցչի օգնությունը՝ համ սովորողներին, համ ինձ, որ իմ պատմությունն անեմ հընթացս…

Արևելյան անցումի դադարները Քոլեջում-Նոր դպրոցում գինու և խաղողի դպրոցի հետ են կապված, Արտակ Ռշտունու ու մեր՝ իր գործընկերների… Այստեղ էլ պատմությունը, շնորհիվ Նունե Խաչիկօղլյանի ու Սմբատի, իմ ձեռից փախչում, նրանց օբյեկտիվով թվային աշխարհ է մտնում… Ձեր գործը, չգիտեմ, հեշտանո՞ւմ, թե՞ դժվարանում է… Լավ է փոխեփոխը, տեքստ-նկար-տեքստ-ձայն…

#1574

(125) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>