0

Բերանացի անելու ճանապարհը մեր

Եթե նախագծային խմբերով հեղինակային մանկավարժության կազմակերպումը սկսում է մեզանում թափ հավաքել-գերակշռող դառնալ, առկա, թե արտագնա-ճամփորդական, ուրեմն դրա ժամանակն է, դրա համար պայմաններն առկա են… Կրթահամալիրը՝ որպես կրթական բաց միջավայր, հետևողական պատրաստվում է հենց այսպիսի ուսումնական աշխատանքի համար… Ճամփորդականի մասին խոսում եմ՝ նկատի ունենալով և՛ կրթահամալիրից դուրս, ինչպիսին «Ուսումնական Գյումրի» և «Ուսումնական Արագածոտն» նախագծերն են, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» կամ «Գետը համայնքում» նախագծերը, այլև, ինչպես հիմա, իմ այսօրվա գրում՝ կրթահամալիրի բանգլադեշում… Երեկվա իմ օրը հենց այդպիսի մի ճամփորդություն էր կրթահամալիրով մեկ, հեծանվով, ոտքով… Վերջում, որպես վարձք ինձ իմ հագեցած օրվա, հեծանվով տուն… Թեթև խաղալով-սրարշավ անցա առանց կանգնելու մինչև Հանրապետության հրապարակ, Նժդեհի արձանի մոտ, որ հիմա իմ պաշտպանության ներքո է…

Զովունին Կարեն  Բիչախչյանի տեսախցիկից։

Հարավը մեր՝ ուրույն աշխարհ, գարնան շունչ է բերում, նորից ձգում է իր ընդարձակվող պտղատու այգիներով՝ իսկական ագարակ-մեծ այգի, խմբային մի նախագիծ, ծիսական մի ձևավորվող աշխարհ… ես նորից տեսա… իր Մարիամով գուսան ու իր ճամփա ընկած Շամիրամով…

Ագարակում մեր իսկական ուսումնական նախագծի մի նոր խումբ է աշխատում-ձևավորվում. հավաք է իմ նախաձեռնությամբ, Խորեն-Լուսինե նորապսակ զույգը, Կարոն Մանդալյան, Էդմոնդը՝ առկա,  Իվետան Ջանազյան, Շուշանը Ալեքսանյան, Շողիկը Պողոսյան… խմբի ղեկավար Գևորգ Հակոբյանը հավաքին մասնակցում են հեռավար։ Այո, 4-5-րդ դասարանում բնագիտության ուսուցման նախագծային խումբը իրականություն է, ու նրա կազմակերպումը՝ մեր կրթական միջավայրի հնարավորությունների նոր դրսևորում…

Մեր ՏՀՏ մասնագետները։ Լուսանկարները՝ Արմեն Թորոսյանի

Ժամեր հետո քոլեջում մեր այդպիսի մի հավաք ունենք՝ նախագծային խմբի անդամների առկա և հեռակա մասնակիցներով. ես բացահայտ դարձնեմ իմ, ձեզ համար «Ծեսը ավարտական թեզ» ամբողջական նախագծային խմբի գոյությունը՝ կրթահամալիրի քոլեջի նախադպրոցական դաստիարակ մասնագիտության 36 ուսանող-շրջանավարտները, որ որակավորում կստանան մի նախագծով-նախագծային խմբով պաշտպանության կազմակերպման արդյունքներով, հարյուրավոր 2-5 տարեկանները Երևանում, Աշտարակում, Արտաշատում… կրթահամալիրում՝ որպես իսկական կյանքի կազմակերպում… Առկան-արտագնան իրար հետ հանրապետություն են կազմում…

Արևմուտքում Արմինե Աբրահամյանի նախաձեռնած ընթերցարանի նախագծային խումբն ընդարձակվում-ամբողջական է դառնում, տեսանելի և ինձ՝ կողքից օգնողիս համար… Տարածվում է և ընթերցարանը՝ ընթերցարանային միջավայրը, ողջ Արևմուտքն է սկսում ընդգրկել՝ իր լողափային բացօթյայով, պարտեզով… Ընթերցանության կազմակերպման, որպես մտածողության-աշխարհաճանաչման-ինքնարտահայտման մեթոդ՝ կարդացեք, ինչպես ես, Արմինեի ֆեյսբուքյան էջում, բլոգում… Ընթերցարան տանող միջանցքում Զառա Ոսկանյանի, Քրիստինե Հարությունյանի, Նոռա տնտեսուհու, Տաթև Աբրահամյանի… առանց Արմինե մեծացող խմբի աշխատանքային եռուզեռից… զանգեր էին լսվում՝ «Կարդում ենք» ստուգատեսն է մոտենում, բարձրաձայն քո և քո ընկեր-հարազատ-հայտնի ունկնդրի համար կարդալը… Ինչպես հիմա իմ գիրն է այդպիսին դառնում, որ լսելի լինի Ալբերտ Էյնշտեյնը.

Մի օր Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, ինչ կարող ենք անել մեր երեխաներին ավելի խելացի դարձնելու համար: Նրա պատասխանը պարզ էր եւ իմաստուն: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր երեխաները խելացի լինեն, նրանց համար հեքիաթնե՛ր կարդացեք: Եթե ցանկանում եք, որպեսզի նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի՛ շատ հեքիաթներ կարդացեք նրանց համար: Նա գիտակցում էր ընթերցանության եւ երեւակայության արժեքը:

Կամ.

Մենք պետք է բարձրաձայն ընթերցանությունը միասնության պահ դարձնենք, մի ժամանակահատված, երբ որեւէ մեկը չի նայում հեռախոսներին, երբ աշխարհի գայթակղությունները մի կողմ են դրված:

Կրթահամալիրի վարչական խորհուրդն էլ երեկ ներկայացավ որպես մի նախագծային խումբ… Մայիս Նիկողոսյանինը դարձած խոսքով ասեմ՝ վարչարարությունից զահլես գնում է, սա է, որ ինձ ձեզանից կարող է տանել… Не бывать,- իր ազդու ռուսերենով թույլ չի տալիս տիար Բլեյանի նմանակը… Ես ու Դավիթն էլ տանը մի նախագծային խումբ ենք ստեղծել և խնդիր ունենք Արմինեին էլ ներառելու…

Գործընկերները։ Դիմանկարները՝ Գոռ Խլոյանի

Արևելքում մեր, Մեդիայի-Մայր դպրոցի ճանապարհին Նառա Նիկողոսյանը իրեն սազող թեթևությամբ վերջնական փոխեց շաբաթ օրվա խուճուճ-կրկնվող-իներցիոն ընթացքը ավագ շաբաթվա՝ կրթահամալիրի օրացույցային ավանդական տասներորդ Ղափամա-դդմագովքի… Խաղում ենք համայնքային ծես՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ ներսում փառաբանությամբ միասնական ու գոհունակությամբ, որ մի նախագիծ ենք հեղինակային ստեղծական, ու դրսում-եկեղեցամերձ ընդարձակ հրապարակում իրական ծիսական կյանքով տոնախմբության… Մարիամին-Շամիրամին, Սյուզիին և… ինձ՝ հիմա, այս գրով, շնորհակալ եղեք ընդհանուր պարապմունքի և խմբային-անհատական պարապմունքի ճանապարհին կանգնած մեծ էկրանից (պրոյեկտորով գրատախտակից կենտրոնական) վճռական, մի ծիսական շրջան հրաժարվելու, ձեռնպահ մնալու համար… Հուշարա՞ր է պետք. ում պետք է՝ անհատական պլանշետից օգտվեք, իրար օգնեք փոխանցելով-լսելով… Ծեսի բերած ազգագրությունը՝ իր կենդանի խոսքով-ձայնով-գույնով-կերպարով, վճռական դարձրեք ուսումնասիրման-թարմացման նյութ… Բերանացի՛ արեք: Այդ շրջանում ենք:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1293

(98) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>