0

Ու կյանքը թեթև անուրջ է թվում…

Ուսումնական Արագածոտն․․․ Մուղնիի դպրոցում մեր երեկվա անուշով-թեյի կլոր սեղանի շուրջ մանկավարժական զրույցը մնաց. մի կողմից՝ սեբաստացիների խումբը, մյուսում՝ Մուղնիի բարեհամբույր ուսուցիչների, իրենց ընդունակ-տնօրեն Գրետա Համբարձումյանի առաջնորդությամբ․․․ Բողոքել չկա. ես գիտեմ արատը, մի կողմից՝ ծննդի պակասի ու չթուլացող գաղթի արդյունքում մարող, շարունակ դաս-ժամի-աշխատավարձի պակասի անհաշտությունը, լարում-անվստահությունը, մյուս կողմից՝ էսպիսի, օրը մթնեցնողի աշխատանքի իներցիոն ընթացքը փոխելու-բեկելու անկարողությունը, որի համար անհրաժեշտ է դառնալ հեղինակ մանկավարժության ու․․․ Մուղնիի համար ասեմ, 80-ի չափ առաջինից 9-րդ դասարանցի սովորող, հրաշալի բարձունք-հարթակի վրա. մի կողմից՝ Քասաղի աննման կիրճը՝ Արայի սարով ու Արագածով քառագագաթ, մյուս կողմի վրա՝ Սուրբ Գևորգի նշանավոր եկեղեցու գմբեթը ու նույնքան և ավելի պատմությամբ փոխված գյուղը․․․ Մի կրթական-մշակութային ծառայության պատվեր կա, որ սպասարկեր գյուղը, այն դարձնելով որպես երկրագործական (պտղաբուծության-մշակման) համայնք, Աշտարակի մեջ, Երևանին կպած, դեպի Գյումրի-Վրաստան, դեպի Վանաձոր-Վրաստան բարեկարգ ճանապարհների խաչմերուկում, նպաստելով ապրումին․․․ Հսկա հողատարածք՝ ասֆալտի տակ թողած, երախտավոր արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի օրհնությունն ունեցող, լուսավոր-հսկա ծավալով ջեռուցվող շինություն․․․ Ախր ի՞նչ կա մտածելու, գրաբար աղաղակեմ. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի», մնում է թևքերը քշտեն ու գյուղացոնց հետ կպչեն գործի․․․

Ծառաշարը՝ Արագածոտնի մարզում․․․

Մենք եկել ենք օգնելու․ նախագծի անունն էլ, որպես օժանդակություն գտնված է՝ «Աշտարակը բաց հանրակրթական լաբորատորիա», մեր փորձը՝ բաց-հասանելի իրենց համար․․․ Գտնված է նաև մեր փորձի փոխանցման կերպը․․․ Զառա Ոսկանյանի այս պատումը այնքա՜ն էր տպավորվել, որ առաջարկում եմ նորից կարդալ բոլորով, ովքեր մասնակցելու են մեր մանկավարժության փոխանակման ծրագրերին, հատկապես Աշտարակում Արագածոտնի մարզում, քանզի ծնվել է այստեղ, հրապարակային քննություն բռնել։ Պատրաստեք տեխնոլոգիական հանրակրթական փորձի փոխանցման խմբեր, ընտրեք Աշտարակում-Աշտարակի շրջանում, որպես մեկ միասնական ամբողջական բաց հանրակրթական լաբորատորիա, ձեր տարածք-դպրոցը, ուսումնական հաստատությունը, այդ թվում՝ արտադպրոցական, նախադպրոցական, պայմանավորվեք ու սկսեք․․․ Իմը՝ հիմնավորված գործերով, հայտերի ժամանակին բավարարումն է, այլ աջակցություն կստանաք մանկավարժության կենտրոնից, իրարից․․․

Մուղնի-Սաղմոսավանք․․․

Ձեր նոր գործընկերները հունվարի 8-ից սկսած, ազատ-իրենց հարմար կարգով կարող են մասնակցել հունվարյան ուսումնական ճամբարներում նախագծային գործունեությանը մեր․․․ Որ նորից սուրհանդակ-հրովարտակ չթողարկեմ, այս անգամ էլ իմ 2017-ի դեկտեմբերի 29-ի «Ուսումնական հունվար կրթահամալիրում» անունով հրովարտակը հիշեցնեմ․․․ Օտարի աչքով կարդացի՝ ավելացնելու բան չունեմ, միայն այն, որ խնդրում եմ՝ ձեր ջանքերը համապատասխան դարձրեք ճամբարային-նախագծային նշված կազմակերպմանը։ Իսկ կրթահամալիրի ամեն մի դպրոցի տնտեսություն, դրսով-ներսով, երեկ-այսօր, դպրոցի (ճամբարի) ղեկավարը, տնտեսուհի-բակապահ-բանվորը, պատշաճ վիճակի կբերեն։ Լիլիթ Ազիզխանյանը կկարողանա իմ աշխատակազմի աջակցությունը ապահովել։ Փորձե՛ք։

Երևանյան ծառաշար․․․

Սուրբ Ծննդյան այս ավետիսը Հ․ Թումանյանի հայրական խոսքն է, «Ծագումն» բանաստեղծությունը, որով որպես առաջին (վերին) գիր սկսում եմ, որով որպես վերջին գիր՝ վերջնագիր, ավարտում պատումս։ Ծնունդ և հայտնություն, ասել է թե՝ ծագում արևի, լույսի․․․ Խոսքս Թումանյանի նոր ընթերցումով կտրու՞մ եմ, թե՞ շարունակում։

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի

#1262

 

 

 

(128) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>