0

Յուրաքանչյուրի խաղաղ նավարկության համար

Կրթահամալիրում այսօր «Ներառականության օր» է՝ սեմինար-քննարկումներով, ներառական խաղերով ու վարպետության դասերով։ Նախագիծը կազմակերպվում է «Սպիտակ ձեռնափայտ», «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների հետ։

Պետությունը եթե բռնատիրական չէ, դպրոցը եթե պետության ձեռքին բռնության գործիք չէ, չեն կարող միասին, համատեղ ջանքերով չապահովել մի ամբողջական ներառական միջավայր՝ հասարակություն և հանրային կրթություն, որտեղ, առանց որևէ խտրության, անկախ մեկնարկային տվյալներից, ծնունդով փոխանցված, թե ձեռքբերովի սահմանափակումներից, սովորողը կպարզի իր ֆիզիկական, հոգևոր և ոգու առագաստները՝ հանրային կյանքում անհատական խաղաղ նավարկության համար։

Մենք որպես մեր գործի՝ մեր մանկավարժության հեղինակներ, հավատում ենք սրան և մեր գործընկերների հետ մեկտեղում ենք սրան ուղղված ջանքերը, ինչպես հիմա՝ «Սպիտակ ձեռնափայտ», «Ռոսատոմ», «Ոգու առագաստներ» կազմակերպությունների հետ։ Մենք բաց ենք գործընկերության, առաջարկների համար և շարունակելու ենք բաց լինել, շարունակ փնտրելով նոր գործընկերներ, գաղափարներ, լուծումներ։

(27) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>