0

Գիր-արդարացո՞ւմ…

Որ հավաստի լինի, որ ես հեծանվի վրա եմ, որ առողջության թերթիկի կարիք էլ չլինի։

Երեկ՝ օրվա վերջին, իրիկունով ես անցա իմ «հարդագողի» ամենօրյա ճամփան, և իմ  ու հեծանվի միջոցով ձեզ հայտնի դարձած հարթակներում դադար առա՝ իմ ապրումները ձեզ փոխանցելու համար։

Գիր է. առանց փոխանցման ի՞նչ արժեք ունի. փոխանցում՝ տեքստով, լուսանկարներով, ուղիղ՝ իմ աչքերով, շշուկներով, ներքին ձայնով…

Ես չգիտեի, որ քնելու եմ մեռելի պես, որ Աստղիկից պրծա, բայց Դավթից չեմ պրծնելու առավոտյան… որ բաց եմ թողնելու Հայկի ավտոբուսը, Դավիթն ինձ չի թողնելու՝ իմ հեծանվին հասնեմ։  Ու Դավթի հետ մեր կարևոր զրույցը որպես ճամփի ընկեր ենք անելու։ Դավիթը ասաց.
– Ամեն ինչ հո չե՞ս պատմելու հայրիկ։
Հայր ու տղա մենք մեր գաղտնիքներն ունենք։ Ու որ ուրիշ տեղ չտանի մեր այս  խորհրդապաշտությունը, ասեմ՝ մեր թեման Աստղիկն էր։ Ի՜նչ լավ է, որ Աստղիկն այսպիսի հասուն, օր օրի հասունացող եղբայր ունի, որ ուղեկցելու է իրեն։

Բարի օր, կրթահամալիր։

Հեծանիվով տունդարձ ճանապարհին՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1573

(73) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>