0

Այսպիսի անդրադարաձ՝ որպես օրագիր, այսօրվա լուսանկարներով…

Սա ես ասել եմ 2014-ին, բայց կարող էի ասել և այս հունվարի 1-ի առիթով… հենց նրա համար, որ խոսքը պիտի ուղեցույց լինի, միշտ առջևում պիտի լինի…

Իսկ տարիների մեր գործի տպավորիչ ամփոփում է նաև իմ խոսքի գործը Արատեսում մեր այսօրվա հավաքով…

Նոր տարի և Սուրբ ծնունդ…

Յուրաքանչյուրիս պարտականությունը առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը…

2014թ.  հունվարի 1

«Ահա այս հավատամքը թույլ է տալիս մեր հեղինակած կրթության միջոցով ու դրա արդյունքում փոխել մեր կյանքը՝ որպես մեր կողմից ձևակերպվող և լուծվող խնդիրների՝ ուսումնական նախագծերի ամբողջություն, որպես յուրաքանչյուր անհատի կրթական պատվերի բավարարմանն ուղղված ստեղծողի մոբիլ կրթություն։ Սրանով մենք հաղթահարում ենք բոլոր տեսակի անջրպետները՝ կրթահամալիրի ներսում, կրթահամալիրից դուրս, ներանձնային, միջանձնային, ֆիզիկական, կրթության և կյանքի միջև։ Սրանով սկսում ենք հաստատել ու նորոգել կամուրջներ՝ կրթության և կյանքի միջև, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և աշխարհի միջև՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,- ընդգծեց Բլեյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մեծ երևակայություն է հարկավոր պատկերացնելու, որ հաղթահարելի է հայաստանցուն խոցած անհուսությունը, և խիզախում է պետք, որ սկսի այլ դարձնել իր ու մերձավորի, անծանոթի կյանքը՝ այդ աշխատանքը դարձնելով իր կյանքը. «Ահա այս ստեղծագործ երևակայությունը պարգևող Ձմեռ պապիկ պիտի լինի մեզանից ամենաընդունակը, ամենահաջողակը, ամենա…. Այս որոշումը կայացնողներով 2014-ին Հայաստանում ամբողջությամբ կօգտագործենք փոխադարձ վստահության, միջանձնային հարաբերությունների, համերաշխության, գործընկերության ողջ պաշարը, հաղթահարելով ներհասարակական մեկուսացվածությունը, հատվածականությունը, հանդես գալով որպես նույն հավատամքով կազմակերպված հավաքանի՝ հանդես գանք նախաձեռնություններով, ապրենք ու գործենք լիարժեք աջակցության ռեժիմում։ Միայն այսպես ու սրանով կարող ենք տեսանելի տեղաշարժ կատարել Հայաստանում։ Ահա այսպես Նոր կլինի տարին։ Ի՞նչն է այստեղ դժվարը։

Ասում են, աջ ու ձախ լսվում է՝ հոգնել եմ…։ Իհարկե, այսպիսի կյանքից՝ չապրելուց, վաղուց կարելի էր հոգնել։ Արձանագրենք, որ հասարակությունը հոգնել է սրանից։ Վերջապես։ Իսկ սրա հաղթահարման միակ ձևը, կներեք՝ յուրաքանչյուրիս պարտականությունը, առանց պայմանների ապրել սկսելն է, ստեղծելը, որպես Ձմեռ պապ՝ նվիրելը, կարիքավորի կողքին լինելը, անհատական ու հասարակական բարօրություն հաստատելը, ազատ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական Հայաստանի ու հայաստանյան բաց հասարակության կառուցումը»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ այս ամենի պատճառով է, որ իր համար Նոր տարվա շնորհավորական նվեր ընտրելը դժվար չեղավ. «Դա կրթահամալիրի 2014-ի ուսումնական տոնացույցով է, որ ուզում եմ որպես Ամանորի նվեր մատուցել, միասին ստեղծական գործելու հնարավորություն, որպես Նոր տարի»։

Աղբյուրը՝ 1in.am

Արատեսյան նկարաշարը՝ Սեդա Վիրաբյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1544

(117) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>