0

Գիր՝ առանց խոսքի՞… Այո…

Վատառողջ եմ. շաբաթ օրվա երկրորդ կեսին իմ անսասան 80-120 ճմշումը տատանվեց… բարձրացավ մինչև 145… Ո՜վ էր տեսել էս տեսակ շփոթ… Արմինեի շտապ օգնությունն արժեքավոր էր՝ որպես անկասկած ընկերոջ հոգատարություն, Դավթի վեջը չէր.
– Սիրտդ ի՞նչ է ուզում, պա՛պ, ասա, դրանից է…
Աստղիկին նյարդայնություն էր փոխանցվել…

Արատես չգնալ չէր կարելի, գնալը՝ հակացուցված։ Գնացի, իհարկե. անհետաձգելի էր մի անգամ հետաձգածըԱրմինե Թոփչյան ու Սմբատ Պետրոսյան ճամփի ընկերները՝ ոնց որ բժշկի ընտրած-նշանակած բալասան մի-մի… Շնորհակալ եմ: Մեկ էլ՝ Արատեսը… օրը… ձյունը… մարդիկ… Բոլորը: Այսքա՜ն խնամք, հոգատարություն: Ես, իհարկե, իմ անսովոր զգացողության մասին պատմեցի միայն Երևան ետդարձի ճամփին…

Իսկ իմ ճնշման ու ինքնազգացողության նկատելի տատանումը չէր փոխվել՝ կոնսերվացվել էր: Տուն մտնելուն պես Արմինեի լաբորատորիան չափեց-հաստատեց… Այս դեպքերում ամենածանրակշիռը ավագ աղջկաս՝ Լիլիթի ու Վահեի՝ անվրեպ ընկերոջ-փեսայի միջամտությունն է… որպես այլընտրանք շտապ օգնության ծառայությանը: Եկան անհապաղ, պատրաստված, համալիր ազդեցությամբ՝ խաղաղ զրույց՝ հումորով-լույսով ողողված, անվնաս միջոցներ-խորհուրդներ… բացառումներ…

Վերջ: Դավիթը լողաց ինքնուրույն, քնեց, Աստղիկը կերավ, նյարդերը հանգստացան, քնեց… Ես քնեցի… Արմինեն՝ իր պոստում, ամենահաս:
Ճնշում-տատանումը տեղի տվեց:

Առավոտ է, օրվա սկիզբ Աստղիկի հետ, զրույցով… Այնքա՜ն բան կա գրելու-կարդալու, կիսատ լցված է սեղանիս, համակարգչին… Կսպասեն, Արատեսի քարայծների նման, բարձր իրենց հարթակներում, մինչև Սմբատը հատուկ օբյեկտիվով՝ Շամշյան Գագիկի նվիրած, կհասնի-կնկարի: Նկարեց: Հեքիաթ, ձյուների մեջ կուսական, իրական, այնքան, որ ես ուզեցի հենց այս մասին պատմել, չտալ մոռացության…

Իմ առաջին ֆիլմն է Արատեսի բարձունքից։ Ու առանց խոսքի, ինչպես և իմ արած լուսանկարները։ Սա՝ որ չշփոթեք ինձ Արմինեի, Սմբատի հետ։ Ես ո՜ւր, իրենք՝ ուր…

Մնացածը, համոզված էի, ու եղավ, Արմինե Թոփչյանի թարմ, Արատեսի ձյան պես ու նույնքան պարզ-հավաստի պատումները՝ տեքստերովլուսանկարներովֆիլմերով… անցումներով, Սմբատը՝ երկու դերում, երեք, թե  բազում՝ Արմինեի, իմ, օրվա, Արատեսի հերոսի ու մենթորի՝ լրացնող-շտկող-հասնողի…

Դավիթը դասարանով սահադաշտ պիտի գնա, իմ օրը լեցուն է գործերով, ո՜ւր փախչես… Ճնշման տատանումն էլ այսպիսի (Վահեն է ասում. չես կասկածի) օգտակար է, օրգանիզմի ինքնակարգավորումն է, դուրս է տալիս փոքր ցնցումով: Այնպես որ՝ հանգիստ, միայն հանգիստ… Արատեսի ու իր ճամփի, իմ ուղեկից Սմբատի ու Արմինեի նման:

Արատեսից վերադարձին Թոփչիկին պարգևատրելու համար Սմբատի հետ որոշեցինք անցնել Լանջառ-Շաղափ-Ուրցաձոր-Վեդի-Արտաշատ ճանապարհը ու չսխալվեցինք։ Իմ այս տեսանյութը այդ մասին է։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1571

(202) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>