0

Գիտելիքի օրվա սեբաստացիական բարձունքներ

Սեպտեմբերի 1-ին սեբաստացիները գրոհում են հայրենի բարձունքները, իսկական գիտելիքի ֆլեշմոբ են կազմակերպել. հետևեք նրանց ուղիղ եթերներին, ողջույններին։

Սևանի «Ժայռի» ճամբարականները՝ Ջուլի Սիմոնյանը, Նելի Փիլոյանը, իրենց հին ու նորեկ սեբաստացի ընկերները Արեգունու բարձունքին են։

Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանն ավագ դպրոցի իր խմբով Ամուլսարի գագաթին է։ Կեցցես, Մարթա, որ առջևից ես գնում, ողջույն, բնապահպան-հայրենագետներ։

Գևորգ Հակոբյանն իր հարյուրը գերազանցող խմբին առաջնորդում է դեպի Արագածի գագաթը։

Արատեսի բարձունքում լեզվաբան-հայագետ Հրաչյա Մարտիրոսյանն իր ընկերների հետ մայրենիի ուսուցման հարցերն է քննարկում։

Ողջույն, Հրաչյա Մարտիրոսյան, քո ոտքը խերով լինի մեր Արատեսում։
Ողջույն, տիար Գևորգ, Արագածի մեր կնքահայր Ալբերտ Տոնեյան։
Ողջույն սովորող ու ուսուցիչ հայրենագետ սեբաստացիներ՝ որ բարձունքին էլ որ լինեք։

Մենք էլ երևանում մեր ընտանեկան նախագծերով և սեպտեմբերի 2-6-ի գիտելիքային-նախագծային շաբաթվա մեր պատրաստություններով։ Հիշեցնեմ, որ ավանդական ծիսական կրթական շքերթը մեր օրացույցով սեպտեմբերի 4-5-ին է։

Միացեք մեզ ամեն օր։

Երկու ձեռքով պինդ գրկում եմ։
Աշոտ Բլեյան

(227) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>