0

Հետգրություն – առաջագրությունն այս, որպես յուրահատուկ վավերագիր հեղափոխության

Հեռուստալրագրող, «Տարբերակ» հաղորդաշարի հեղինակ Նելլի Ռաֆայելյանը բարեկիրթ հետևողականութամբ հաղթահարեց իմ դիմադրությունը, ու ես երեկ, օրվա վերջում հայտնվեցի «Շողակաթ»-ի սիրուն տաղավարում ․․․ Դավիթ Գյուրջինյանի հետ մենք մտերիմներ ենք իմ նախարարական շրջանից. Դավիթը նաև հեշտ-հաճելի զրուցընկեր է։ Առիթ էր, նորից հանդիպեցինք։

Ինձ սիրելի է «Շողակաթ»-ի երիտասարդ-անմիջական միջավայրը, գումարեք սրան մեծ-խնամված այգին հարևանությամբ, բնակելի այս թաղամասը, որը ես հավանում եմ, կարոտում․․․ Դավթի մանկական շրջանի մեր զբոսանքի նախընտրելի վայրերից։ Նելլին՝ մեր Նարե Ղազարյանի մայրիկը, մեր մանկավարժության ջատագովն է ու բարեխիղճ էր պատրաստվել այս հեղափոխական արդիական օրերով զրույցին․․․ Տաղավարում բոլորս լավ էինք զգում․․․ Զրույցն էլ իմ երեկ սկսած «Հեղափոխություն, իմ սեր» գրի թեմայով էր․․․ Որ պայմանավորվեինք, այսքան համընկնում, նպաստավոր բաներ չէին լինի․․․

Օրն այնպիսին է, որ բոլորիս ուշադրությունը Ազգային ժողովի նիստն է, Նիկոլի կանչով հեղափոխության հրապարակի մեծ հավաքը․․․ Խանջյան փողոցից մեր բնակարանի միշտ բաց պատուհաններով-պատշգամբի դռներով լսելի են հավաքին արձագանքողների շչակների ձայները, վանկարկումները․․․ Կարդացե՛ք իմ երեկվա գիրը, դիտե՛ք, լսե՛ք մեր հեռուստազրույցը․․․ Եթե արել եք, ուղարկեք ձեր ու ձեր բոլոր տարիքի սովորղ երեխաների, իմ ու Նելլիի ձևակերպած թեմային առնչվող նյութեր․․․ Օրինակ, արդեն հայտնի Մելինեի բլոգի այս հրապարակման, Մանան Սեմիրջյանի՝ հայրիկի հետ զրույցի կամ  «Չաչանակ» ռադիոյի այս տեսազրույցի նման՝ Շուշան Փաշինյանի մասնակցությամբ․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Իսկ «Շողակաթ» հեռուստաընկերություն մենք հասանք կրթահամալիրիր մեդիակենտրոնից, մեր հեծանվաընկերությունը վերականգնած Հասմիկ Սիմոնյանի հետ, մի շնչով։ Հետո էլի մեկ  շնչով հասանք Հանրապետության հրապարակ։ Իսկապես որ Հանրապետության հրապարակ։ Ում վաղուց չես տեսել, կտեսնես։ Ինչպես, ասենք, Մանե Գևորգյան, Շուշան Սողոմոնյան, Լիանա Առաքելյան անբաժան եռյակին։ Բռնվեցի՞ք․․․ Որքա՜ն բուռն հաղորդակցվեցինք։ Սա՝ անմոռանալի ապրիլի վերջին օրով։

Մայիսի 1-ն է։ Իմ օրվա գրի ընթացքում աղմուկը-հրապարակի կանչը մեկեն ուժեղացավ այնքան, որ հիմա գիրը չընդհատել ու հեծանվով սրընթաց հրապարկում չլինել, չկարողացա։ Առողջության նշան է։ Այն, ինչ տեսնում եմ, ապրում եմ մայիսի 1-ին, առավոտ ժամը 10-ին, որպես վավերագիր, մեկ արտահայտությամբ՝ իսկական մայիսի մեկ։ Փաստ է, որ Նիկոլը Հայաստանի վարչապետ սոսկ չի ընտրվում Ազգային ժողովի կողմից, այլ՝ ազգահավաք Հրապարակի ուժով կարգվում է նախագահ՝ հին-նախագահական ու նոր-խորհրդարանական հանրապետությունների սահամանադրությունների անցումում։ Կեցցե՛ մայիսի մեկը՝ որպես վերադարձած Տոն։

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

#1361

(121) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>