0

Մեկ քայլ, որ մեկ տարվա չափում ունի

Իմ օրագիրը, իմ բլոգապատումը 2019-ին կլինի անընդհատ․․․ Նախածննդյան-Սուրբծննդյան օրերին հունվարի ես կպատմեմ, կգրեմ, եթեր դուրս կգամ արտակարգ․․․

01․01․2019, ժամը 11։00

Դավիթ Բլեյանը իմ ուղեկցությամբ մտնում է լողարան․․․ Դժվար է հանվում․․․
– Դավի՜թ, ինչո՞ւ ես դժվարացնում շոր հանելը․․․
– Հանվելը հավես ա, դժվար չի, հագնվելն ա դժվարը․․․

Լողալուց հետո, իմ գրկում, սրբիչի մեջ կոլոլված է..
– Գիտե՞ս,  Դավի՛թ, մարդիկ քանի՜ հարյուր-հազար տարի առանց հեռախոսի-բջջայինի խոսել են, հաղորդակցվել։
Դավիթը Ձմեռ պապից սմարտֆոն է ստացել։
– Գիտեմ, իրենց համար խոսելը հավես ա եղել, հիմա հավես չի։ Իրենց քարանձավները խոսելու համար էին, ոչ թե ապրելու․․․ Հիմա բնակարանները ապրելու համար են, ոչ թե խոսելու․․․

Բազմոցին Դավիթը մայրիկի օգնությամբ հագնվում է․․․
– Մայրի՜կ, նույն բանը արդեն տաս անգամ ասում ես․․․
– Հա՛, բայց ի՞նչ օգուտ, բան չի փոխվում․․․ Դավի՛թ․․․
– Փոխվում է, փոխվում է, թե չէ չէիր ասի․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

2019-ի՝  Նոր տարվա իմ առաջին տեսանյութը, որպես Աստղիկ ու Դավիթ Բլեյանների ուղերձ-թարգմանություն, երախտագիտության խոսք յուրաքանչյուրիդ։ Ձմեռ Պապի՝ ձեր հավաքական զորության-հոգատարության համար՝ ձյուն-ձմեռով իր ջերմության ու կոնկրետության համար, Աստղիկին-Դավթին ուրախություն պարգևած նվեր տարվա և նվերների համար․․․

01.01.2019-ի առավոտ․ Աստղիկ Բլեյան
Տեսանյութեր Արմինե Աբրահամյանի։

Կլոդ Դեբյուսի․ կատարումը՝ Շուշան Բլեյանի։

#1541

 

 

(117) դիտում

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>