0

Հինգ տարեկանների իմացումի հրճվանք. հավելված #3

Հունիսի 18-ի օրագրի հավելվածը։

Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձն իրականացվել է 2008-2012թթ։ Արդյունքում կրթահամալիրի դպրոց-պարտեզներում իրականացվող հեղինակային տարրական կրթության «Իմացումի հրճվանք» ծրագրում 2012թ-ից ներառված է 5 տարեկանների ուսուցումը՝ որպես ինքնուրույն կրթական ծրագիր՝ որպես մուտք դպրոց-պարտեզ՝ մեր հեղինակային կրթական ծրագրով ստեղծված նոր ուսումնական հաստատություն։

Ծրագրի համար հեղինակային կրթահամալիրում ստեղծված են անհրաժեշտ պայմանները՝ դպրոց-պարտեզի հարմարեցված ֆիզիկական միջավայրը, ծրագրային-մանկավարժական ապահովումը։ Ծրագրի սովորողները հեղինակային կրթական ծրագրի սահմանած կարգով «Իմացումի հրճվանք» ծրագրի փուլերն անցնում են իրենց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան։ 5 տարեկանների ուսուցումը հանրակրթական դպրոցներում՝ առանց իրենց համար միջավայրի-պայմանների, առանց կրթությունը՝ որպես ծրագրի շարունակություն կազմակերպելու հնարավորության ի՞նչ իմաստ ունի։

2019թ. հունիսի 12-ի կլոր սեղանով ամփոփվեցին 2018-2019-ի հինգ տարեկանների ուսուցման արդյունքները՝ ուսուցման մեդիամիջավայր մեդիագրադարանով, դասվարների-դաստիարակների ուսումնական բլոգներով, ուսումնական նախագծերով ու նյութերով։ Տեսեք՝ ինչ խնամքով ու բաց ընտրվում են ուսուցիչները, հետևողական շուրջտարյա մասնագիտական զարգացում անցնում։

Սովորողները ներառված են դպրոցի ամենօրյա ընդհանուր պարապմունքների, ուսումնական օրացույցով որոշված ծեսերի-տոների մեջ։ Սովորողների զարգացումը, ուսումնական ջանքը, արդյունքները հետևողական, ամեն ամիս ներկայացվում են ծրագրի պատվիրատու ծնողներին «Ամսիկ» կոչվող ստուգատեսներով՝ սեպտեմբերից հունիս։ Իսկ 2019-2020 ուստարում սովորողները շարունակում են իրենց գործունեությունը՝ ուսուցման երկրորդ տարին, կամ սովորողի, նրա ծնողի համաձայնեցված որոշմամբ կսովորեն վեց տարեկանների առաջին դասարանի ծրագրով՝ կրթահամալիրի դպրոցում, թե Երևանի մի այլ հանրակրթական հաստատությունում։ Մենք դեռ 2012-ին, ամփոփելով այս կենսունակ ծրագրի ներդրման նպատակով անցկացված 2008-2012 թթ գիտափորձի արդյունքները, նշել ենք, որ 5 տարեկանների ուսուցման ծրագրի սովորողների ուսումնական ցուցանիշները արդեն չորրորդ դասարանն ավարտելիս, միջին դպրոցում չեն տարբերվում իրենց այն դասընկերների ցուցանիշներից, որ հանրակրթական ծրագիրն սկսել են 6 տարեկանից։ Հիմա հաստատում ենք, որ այդպես է նաև ավագ դպրոցում։

(13) դիտում

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Հայտնել կարծիք

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>